воскресенье, 24 февраля 2019 г.

«Մի քանի րոպեում նույնիսկ ինձ «симулянт » անվանեցին»

  1. Ո՞վ է Սիլվա Մանուկյանը:

Պարզ ու անմիջական մարդ: Կարող եմ այդ կերպ ներկայացնել ինձ:
Գնահատում եմ լավը, անկեղծ ու անմիջական մարդկանց: Հայտնի խոսք կա. « Մարմանդ գետից փախի»: Իմ շրջապատում մարմանդ գետ չեմ պահում, ուր մնաց գետակներ: ( ժպտում է)

  1. Կհիշե՞ք այն օրը, երբ սկսեցիք ստեղծագործել:
 Շատ հետաքրքիր պատմություն է: Աղջիկս եկավ տուն և ասաց, որ թոռանս 8-րդ դասարանում հանձնարարել են գեղեցիկ մաղթանք գրել: Չորս տող գրեցի․ այն  դարձավ ութ, և այսպես շարունակ: Իսկ հետագայում  գրածներս  կարդալիս հաճախ էի հարց տալիս ինձ, մի՞թե իմ  ստեղծագործություններն են: 


  1. Ինչ կասե՞ք ձեր ընտանիքի մասին, ձեր մանկության։

    Բազմանդամ ընտանիքի երեխա եմ եղել և միայն հայրս է աշխատել տանը: Հարուստ մանկություն չեմ ունեցել: Նույնիսկ օրեր են եղել, երբ մեր օրվա հացը կիսել ենք հարևանների հետ: Դպրոցում խելացի, հանգիստ բնավորությամբ և սովորող երեխա եմ եղել, սակայն բակում ամբողջ օրս անցկացնում էի մեր թթի ծառի վրա: Տարիներ անց, երբ մայրացա հասկացա, որ իմ չարաճճիություններով հաճախ եմ անհանգստացրել ծնողներիս:

    1. Կպատմե՞ք, թե ինչպես հեռացաք Երևանից, ձեր հայրական օջախից։
    Երբևէ  չէի պատկերացնում , որ կկարողանամ բնակություն հաստատել Հայաստանից դուրս: Մինուճար աղջիկս եկավ Ամերիկա, և իր երեխաներին պահելու հարցում օգնող ուժ էր պետք:

Комментариев нет:

Отправить комментарий