воскресенье, 24 июня 2018 г.

Մանվել Գրիգորյանի որդին սպառնում է. «Եթե բերանդ բացես, ընդմիշտ կփակեմ»

Արցախի ՊԲ տվյալների համաձայն, ՊԲ-ն 2011թ-ից մինչ օրս խոցել է ադրբեջանական 22 ԱԹՍ

Արցախի ՊԲ տվյալների համաձայն, ՊԲ-ն 2011թ-ից մինչ օրս խոցել է ադրբեջանական 22 ԱԹՍ: Շատ վատ ցուցանիշ է, քանի որ 20-ը խոցվել է ապրիլյան պատերազմի օրերին, մեկը 3-4 ամիս առաջ: Ստացվում է, ՊԲ-ն 2011թ-ից մինչև 2016թ. խոցվել է 1 ԱԹՍ և հաշվի առնելով որ ժամանակագրությունը սկսվում է 2011թ-ից առանց հիմնավորման, կարելի է ենթադրել, որ առաջին ԱԹՍ-ն հենց այդ ժամանակ էլ խոցվել է:
Հ.Գ Բաց տեքստով քննադատենք, միգուցե հաղթահարվի պետական մակարդակի պոֆիգիզմը սահմանի հանդեպ:


Պարզ է,որ երեք նախկին նախագահներն էլ պաշտպանել են ու գործակցել են "գեներալ" Մանվելի հետ


Պարզ է,որ երեք նախկին նախագահներն էլ պաշտպանել են ու գործակցել են "գեներալ" Մանվելի հետ։
Հիմա հարց է ծագում.
1.Կամ երեքն էլ միամիտ սրբեր են ու բանից տեղյակ չեն եղել։
2. Կամ... պարզ է,թե ինչ։
Հ.Գ. Քաղաքական գնահատական պետք է տալ սրան։ Կարծեմ գոնե դա չի արգելված սահմանադրությամբ։
Հեղինակ՝ Անդրանիկ Ներսիսյան


Թուրքիայում ընթացող արտահերթ ընտրություններին իր քաղաքացիական պարտքն է կատարել քրդամետ HDP-ից նախագահի թեկնածու Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բասակ Դեմիրթաշը

Թուրքիայում ընթացող արտահերթ ընտրություններին իր քաղաքացիական պարտքն է կատարել քրդամետ HDP-ից նախագահի թեկնածու Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բասակ Դեմիրթաշը: 
«Մեր ժողովուրդը պետք է դուրս գա և մասնակցի ընտրություններին, որպեսզի կարողանանք փոխել իրավիճակը: Որպեսզի հասնենք բարեփոխումների պետք է մասնակցենք ընտրությունների և կատարենք ճիշտ ընտրություն» ,- ասել է ձերբակալված թեկնածուի կինը:

Կարեն Հովհաննիսյան

 

Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ...

Թուրքիայում նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են կամ դատական գործ է հարուցվել 2000 մարդու նկատմամբ, որոնց մեղադրանքը նույնն է՝ վիրավորել են երկրի նախագահին: Զավեշտալին այն է, որ ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ: Այս հոդվածով նախատեսվում է մինչև չորս տարի ազատազրկում:

Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում...

Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում, որը սահմանակից ՀՀ-ին, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին 408 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեն 119 665 ընտրող : ՀՀ-ին սահմանակից հաջորդ նահանգում՝ Կարսում , 714 ընտրատեղամասում ընտրելու են 181 776 ընտրող: 
Պետք է շեշտեմ, որ Իգդիրում ընտրելու են նաև Նախիջևանում տեղակայաված թուրքական ռազմաբազայի ծառայողները: