воскресенье, 24 октября 2021 г.

ՏԵՍԱՆՅՈՒԹ - Առանց սիրո խոսքերն անսանձ են և աչքերը բաց – Երգի պրեմիերա Եվա Եգանյանից և Զարեհ Թևանից

Հոկտեմբերի 21 –ին Մեգերյան կարպետում տոն էր, և այս անգամ առիթ էին հանդիսացել երգիչ, երգահան Զարեհ Թևանը և ժողովրդական երգերի անզուգական կատարող Եվա Եգանյանը։ Գեղեցիկ զույգից ծնունդ էր առել մի երգ, որը կոչվում է «Առանց սիրո», իսկ հեղինակը Ամերիկաբնակ Ռուբեն Թելունցն է։ Վստահաբար կարող ենք ասել, որ հայկական երգարվեստում ավելացավ ևս մեկ գեղեցիկ ու գունեղ կտավ, ի շնորհիվ անզուգական կատարման։ Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին՝ Սասուն Պասկևիչյանը, Լեյլա Սարիբեկյանը, Կարեն Քոչարյանը, Դավիդ Աթանեսյանը, Արա Գևորգյանը, Քրիստ Մանարյանը, Գայանե Հովհաննիսյանը և մեծանուն ու արվեստասեր մարդիկ։ Հատկանշական է նաև այն, որ երգի և տեսահոլովակի պրեմիերայի համար Հայաստան էր ժամանել երգի հեղինակը՝ Ռուբեն Թելունցը, և ինչպես ներկայացրեց, տարիներ առաջ սկսված գործը այսօր տեսնում ենք էկրանին։

«Առանց սիրո աշխարհը փուչ է, և մարդիկ՝ դատարկ,

Առանց սիրո դրախտը ցուրտ է, և դռները՝ փակ․․․»

 Լուսանկարները՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2042848642532397&type=3