среда, 14 августа 2019 г.

Բորիկ Բաղդասարյան-բանաստեղծություններ

















Անգամ չգիտես` որքան անգամներ
Քեզ որոնեցի իմ երազներում...

Քեզ, որ Աշխարհից` այս ապականված,
Գողացել, թաքցրել էի սրտիս մեջ ծածուկ,
Որ մնաս այնտեղ ընդմիշտ ապահով, անվնաս, տաքուկ...

Քեզ, որ պահել եմ սրտիս մեջ զգայուն,

Ու հուշերիս մեջ` վառ ու մշտարթուն...

Քեզ...ում թաքցրել եմ ամեն մի բառում`

Դեռ չարտաբերված,

Բաբախյունի մեջ`դեռ չբաբախած,
Արյանս ամեն մի կաթիլի մեջ, իմ զարկերակում,
Ընդմիշտ կորցրի իմ կարոտներում...

Դու, որ ծնվել ես էությանս մեջ

իմ հոգու ներսում,

Կմնաս հավետ խաղա՜ղ, գունավո՜ր իմ հեքիաթներում...

                    *************

Իմ Գիշերները այսուհետ պիտի

Քո Կարոտների գրկում գիշերեն...

Իսկ երազներս, երազանքներիս փեշերից կախված,
Լոկ քեզ երազեն...

2
Իմ Կարոտները միշտ էլ կմնան 

Հլու- հնազանդ իրենց տերերին...

Նրանք դարձել են Սպասումի գերին
Տեսիլք հուշերի ու գիշերների...

3

Իմ ջե՜րմ հուշերի մոմաթերթերից Կարոտներս են մեղմորե՜ն ծորում...

Իսկ խե՜նթ Կարոտիս փեթակներից լուռ`
Անգի՜ն հուշերս` քամվու՜մ ու հալվու՜մ...


               ************

Ու կգա մի օր`

Ես կչքանամ երկրի երեսից.

Ու էլ չեմ լինի. չեմ եղել ասես...
Ուր եկա անձայն ու լուռ հեռացա
Մթում թափառող ուրվականի պես...
Ուր ջահել կյանքս ապրեցի կարծես
Գեթ մի օր ապրող թիթեռնիկի պես...

Ու էլ չեմ լինի...չկամ արդեն ես...

Իմ որբ երգերը կմնան անտես...

Երգերս, որտեղ
Աշխարհ եմ կերտել ու Մարդահանդես...

Երգեր, որոնց մեջ մարդիկ կտեսնեն

Մարդկային Աշխարհ...

Աշխարհ, որի մեջ նրանք ապրում են
Խոնարհ, համերաշխ...
Որտեղ գիշերը լցված է լույսով,
Չարը բարությամբ, անհույսը` հույսով...
Ուր մարդը մարդուց խլելու տեղակ
Իրենն է տալիս` չխնայելով.
Սպանելու տեղակ
Իր կյանքն է տալիս` իրեն զոհելով...

Ու կհամոզվեն`

Իմ Մարդ Աշխարհում

Մարդն է հենց իշխում 
Իր Մարդ տեսակով...



понедельник, 12 августа 2019 г.

Նունե Արզումանյան-բանաստեղծություններ























Լուսաբաց
Ես արթնացա քեզ հետ,սիրուն լուսաբաց,
Եվ խոտերն էին գիշերվանից թաց,
Եվ աստղերն էին ծաղիկներում ծորել,
Լուսնարահետը ջրի մեջ կորել:
Ու չիմացա ինչպես լուսինն էր հալվել,
Ու թանկարժեք ոսկին երկնքին էր ցողել,
Իսկ ամպերը փունջ-փունջ արևին գրկել,
Ուշացած անցորդ են՝ կապույտ գնացք նստել:
Թող արևի շող տանի գնացքն այս փութկոտ,
Չուկ-չակ,չարակ-չակ ու կապույտ ոսկոտ,
Ու անձրև թափ տա առավոտվա աչքին,
Հեռու ինչ-որ ծովին՝ նամակներս շաղոտ:
Թող ալեկոծ լուսինն ու արևը բեկվեն,
Տիեզերքի ճամփով իրենց ուղուց շեղվեն,
Գտնեն ստվերում կորած մի նոր լուսնարահետ՝
Սիրո փարոս առած, տանեն իրենց հետ:
Ես արթնացա քեզ հետ, սիրուն լուսաբաց,
Եվ մտքերս կորան՝ ցողերում քո թաց,
Թող արևը հպվի, իր համբույրը տա,
Հեռու, հեռու ծովից կապույտ կարոտ գա:


Առավոտ շուտ
Վեր կենաս առավոտ շուտ
Ու գնաս անտառ,
Ու վայրի բալի ծառի
տակ նստես,
Վայրի բալենու դառնահամ ըմպես,
Խոտերի ցողի փայլերը շնչես,
Ու խոտերի հետ քնից արթնանաս՝
Ցողերը թափ տաս օրվա աչքի մեջ,
Ծառերը խշշան խոր լռության մեջ,
Ու տերևները հուշիկ փըս-փըսան,
Տերևների մեջ արևը փնտրես՝
Սրտիդ մեջ դրած անտառից ելնես:
Ու մի ցրտոտ սյուք հանկարծ փաթաթվի,
Մաշկիդ հպումից լուռ փշաքաղվես,
Վեր կենաս առավոտ շուտ
անտառը գրկես ու լուսաբացը՝
Սրտիդ մեջ բացես:

Սուրճ Գլյասսե
Դու թեքվիր լաստանավ,պտտվիր,
Սուրճ Գլյասսե բոլորիս մատուցիր,
ՈՒ թեթև մեղեդին ջրով տար,
Մի հեքիաթ կուզեի հիմա գար:
Մի հեքիաթ ու սկզբից ու նորից,
Շատ թեթև ու փխրուն քո շնչից,
Պտտվեր,պտտվեր հին կյանքում,
Սուրճ Գլյասսեն ,մեղեդին էլ հերթում:
ՈՒ ցողեր մի անհոգ լույսերով,
Եվ կապույտ և կանաչ և կարմիր,
ՈՒ կյանքի լաստանավը հույսերով,
Պտտվեր, պտտվեր լույսերով:
Դու ներիր,որ ուրիշ կյանք ուզել,
ԵՎ ուրիշ լաստանավ երազել,
Սուրջ Գլյասսե,մեղեդի պատվիրել,
Երազիս հեքիաթում եմ հայտնվել:


Լաստանավ սրճարան
Լճի մեջ լաստանավ-սրճարան,
Ցուրտ քամին գրկել է մի իրան,
Ու անթիվ խոստումներ շշնջում,
Մի պտույտ է անվերջ պտտվում:
-Եվ ինչպես քո սառցե մատներից՝
Իմ հոգին միշտ մրսի ու դողա,
Դու գտիր ցրտաշունչ մի քամու՝
Ու շնչով միացեք իրարու...
Ուսերիս թող գցեմ մի շալ տաք,
Ու վանեմ ցուրտն այս գիշերվա,
Շուրթերիս տաքացրած շոկոլադ,
Թող անվերջ վանիլի բույրը գա:
Պտտվեմ ջերմացած, տաքացած,
Ու պոկված ցուրտ քամուց՝շալով տաք,
Ես ըմպեմ կումերով շոկոլադ՝
Բույրը տաք շուրթերիս թող գնամ:
Պտտվիր լաստանավ ու նետիր
Պտույտիդ գույները ջրի մեջ,
Հիմա ես ուրիշ եմ,ինձ ներիր՝
Գտա ինձ քո նետած գույնի մեջ:

ԵՀՀԿ ՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ



Երիտասարդությունը հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն և մեր երկրի շարժիչ ուժն է հանդիսանում:Պետք է նշել,որ հզոր և զարգացած երկիր ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գրագետ և ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդություն:Հայ երիտասարդը, բազմիցս է ապացուցել, որ հանդիսանում է Հայկի արժանի սերունդ կյանքի բոլոր բնագավառներում:
Երիտասարդները կառավարման և որոշումների ընդունման ոլորտում ունեն իրենց վճռական խոսքը, մասնագիտական դաշտում նրանք թարմություն են մտցնում, հասարակական կյանքում ունենալով`ակտիվ գործունեություն:Երիտասարդների հետ և նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է:Իր հարցազրույցում ավելացրել է Ա. Առաքելյանը:
 Շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում ձեռքբերումներով լեցուն, հետաքրքիր ու որակյալ կյանք։