суббота, 29 июня 2019 г.

ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ








Բանաստեղծի աշխարհն ուրիշ է,այն տարբերվում է այն աշխարհից,որտեղ ապրում ենք:Յուրաքանչյուր ոք,ով փոքրիշատե ստեղծում է որևէ գրական միտք,տաղ,ասք և այլն,իր բնավորության մեջ ավելացնում է և՛ խենթություն,և՛ չարաճճիություն,և՛ ծայրահեղ լրջություն:Օրինակ՝ պետք է հոգով մի փոքր մանուկ լինել՝մանկական բանաստեղծություններ կամ հեքիաթներ գրելու համար,և մի փոքր զգացմունքային՝սերը,ատելությունը,կարոտը ներկայացնելու համար:
Նկատելի է,որ ստեղծագործող անհատներից շատերն իրենց բնույթով քարիզմատիկ  են,առանձնանում են յուրահատուկ դիմախաղով,ինչն էլ արտահայտում է նրանց՝ այդ պահին ունեցած տրամադրությունը:Այդպիսի մարդկանց ճանաչելն առավել հեշտ է և,միևնույն ժամանակ,շատ հաճելի:
Պոեզիան հենց ինքը մարդն է:Նրանում արտացոլվում է բանաստեղծի ներաշխարհը և հնարավոր է դառնում առանց բանաստեղծին ճանաչելու, կարծիք կազմել նրա անձի վերաբերյալ:
Մարինե Հակոբյանի պոեզիան մեծ հետք է թողնում ընթերցողի հոգում:Այն դիպչում է ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին,ու ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ երաժշտի ստեղծած երաժշտությունն է ապրապնդվում ունկնդրի ենթագիտակցության մեջ,այնպես էլ Մարինե Հակոբյանի պոեզիան է իր տեղը գտնում ընթերցողի հոգու ամենախորը անկյուններում:
Մարինե Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում:Մանկությունն անցել է հեքիաթային բնություն ունեցող իր գյուղում,հոգսերով ծանրաբեռնված ընտանիքում:Նրանց ընտանիքում մեծացել  Է 7 երեխա՝ 6 աղջիկ և1 տղա:Մարինե Հակոբյանը երեխաներից ավագն է և ծնողների հետ կիսել է  քույրերին ու եղբորը մեծացնելու հոգսը:Ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը,այնուհետև 1995 թ. ավարտել է  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
Դժվար ժամանակներ էին հայ ժողովրդի համար,դժվարություններն անպակաս էին նաև նրանց կյանքից:Ամուսնացել է  1992 թվականին և առաջնեկին մեծացրել գնդակների տարափի տակ:Նրանց տունն իր վրա է կրում այդ տարիների հետքերը:1994 թվականից աշխատել է  հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:Դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Անչափ շատ է սիրել իր աշխատանքն ու աշակերտներին:Ամուսնացած է,ունի 3 երեխա՝ Գոռը,Լևոնը,Աստղիկը:2014 թ. օգոստոսից ապրում է Երևանում:Գրել սկսել է  դեռևս դպրոցական  տարիներից,բայց միայն վերջերս է ամբողջությամբ նվիրվել գրելուն:Նրա բանաստեղծություններից մի քանիսը տպագրվել են ՙՍտեփանակերտ՚ թերթում,որոշ բանաստեղծություններ էլ տեղ են գտել Գագիկ Վարդանյանի ՙԱնցյալը չի լռում՚ գրքի երկրորդ հատորում,իսկ 1916 թ. հուլիսին լույս է  տեսել նրա ՙԼռության ձայնը՚ ժողովածուն:Մարինե Հակոբյանը անդամակցում է ՙՉորեքշաբթի՚ Գրական ակումբին:
Մեծանուն բանաստեղծուհին,բացի նրբաշունչ տաղեր արարելուց,նաև հիանալի մայր ու լավ ընկեր է:Նրա ազնվագույն բարոյական կերպարի մասին են խոսում ամենքը:Ընդամենը մի քանի բառ փոխանակելով,հնարավոր է դառնում ընկալել այդ յուրահատուկ կնոջ առանձնահատուկ բնավորության կարևորագույն կողմերը՝ընկերասիրությունը,հայրենասիրությունը,մարդասիրությունը և այլն:Նրա մեջ ամփոփված է սիրո և ներդաշնակության համախառն պոեզիան,որն իր արտացոլանքն է գտնում հասարակության շրջանում:Հասարակությունը հայելի է,որտեղ պարզորոշ կերպով ցուցադրվում է յուրաքանչյուրի միտքը,մտածողությունը,մարդկային տեսակն ու դրանց ամենատարբեր դրսևորումները:Հպարտորեն կարելի է ասել,որ լինելով այդ հասարակության լիիրավ անդամ,Մարինե Հակոբյանը ունակ է իր մարդկային տեսակով հասարակությունը դարձնել է՛լ ավելի լավը:
Մաղթում եմ,որպեսզի մեծահամբավ բանաստեղծուհու ճանապարհին հավերաժափայլ շողա հաջողության լուսատու անմար արևը:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան