понедельник, 25 мая 2020 г.

Հայտնի և սիրված արտիստը՝ Լիդուշիկը, վերադարձել է մանկություն և հունիսի 1-ին ընդառաջ փոքրիկներին ուրախ անակնկալ մատուցել

Վերջին օրերին, ողջ համացանցը ողողված է Երկիր Մեդիա հեռուստաալիքով ցուցադրվող «Փոքրիկ երկիր» մանկական հաղորդաշարի տոնական լուսանկարներով։ Իսկ, թե ովքե՞ր են մասնակցել նկարահանմանն ու ինչպե՞ս են ընտրվել երեխաները, այս մասին զրուցեցինք «Փոքրիկ երկիր» հաղորդման պրոդյուսեր, Gyurjinyan production-ի հիմնադիր տնօրեն՝ Արփինե Գյուրջինյանի հետ։

1.    Մի փոքր պատմեք այս մասին։

Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանությանը նվիրված օրվան ընդառաջ, նկարահանվեց մեր հերթական տոնական եթերը, որին հյուրընկալվել էր բոլոր փոքրիկների կողմից սիրված ու սպասված Լիդուշիկը։ Երեխաները բացառապես երգել են նրա երգացանկում տեղ գտած երգերը, իսկ տաղանդաշատ փոքրիկներին՝ ելույթի ընթացքում, անակնկալ կերպովով միանում էր նաև Լիդուշիկը։ Երեխաների տրամադրությունն այնքան բարձր էր, որ կարծես հունիսի 1 –ը տեղափոխվել էր մայիսի 23։

2.    Ինչպե՞ս է տեղի ունեցել երեխաների ընտրությունը և ովքե՞ր են մասնակցել նկարահանմանը։

Նախապես հայտարարվել էր քաստինգ՝ «Փոքրիկ երկիր» նախագծի համար, իսկ այն երեխաները, ովքեր կհամագործակցեին մեզ հետ, և կվարեին հաղորդաշարը, նրանց սպասվում էր անակնկալ։ Կարծում եմ փոքրիկների համար առավել մեծ ու հիշվող նվեր չէր կարող լինել, քան ելույթը սիրված աստղի հետ։ Ուստի նկարահանմանը մասնակցել են ...