вторник, 30 июля 2019 г.

ՄԱՐԴ,ՈՎ ԾՆՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԱՆՎԵՐՋ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՉՍՊԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Զարինե Վլադիմիրի Սարգսյանը ծնվել է 1982թվականի դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Գերազանց գնահատականներով ավարտել է Ճարտարի Արա Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2000 թվականին ընդունվել և 2004 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2007 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան,իսկ 2017 թվականին ԵՊՀ ասպիրանտուրան։ Հիմա աշխատում է թեկնածուական թեզկ վրա։ 2005-2016 թթ. աշխատել է Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցում` որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և հումանիտար մասնախմբի ղեկավար ։ 2017 թվականի հունվարից աշխատում է Երևանի Գայի անվան N129 դպրոցում ` փոխտնօրեն և Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի։Արժանացել է «լավագույն ուսուցիչ» , «լավագույ դասղեկ» անվանակարգերին և խրախուսվել է կրթության բաժնի , դպրոցի գլխավոր հովանավորի կողմից ։
Ամուսնացած է , ունի 3 զավակ ։
Հեղինակել է «Աստղ հորիզոնի շուրթերին» բանաստեղծությունների ժողովածուն , որը լույս է տեսել 2007 թվականին։

Շատ բառերով կարելի է բնութագրել մի մարդու , ում հետ անցկացրել ես մի քանի տարի ` որպես աշակերտ ու ուսուցիչ ։ Իսկ այսօր որպես գրչընկեր։Այս նյութը կգրեմ երդվյալ ուսուցչուհու աշակերտի կերպարով ։Ինչու՞ երդվյալ. հարց կառաջանա բոլորի մոտ ։ Որովհետև ինչպես վկայում է սույն նյութի վերնագիրը ` Զ.Սարգսյանը ծնվել է լավագույն արժեքներ սերմանելու համար։ Նա լավ մանկավարժի վառ օրինակ է ։ Նրա բազում սիրառատ խրատներն ու դասերը նեցուկ են բոլոր ժամանակներում։
Իսկ նոր կուտակած գիտելիքը նա անպայման փոխանցում է աշակերտներին , որոնցից մեկն էլ ես եմ ։ Այսօրվա պես հիշում եմ , թե ինչպես էր դաս պատմում Զ.Սարգսյանը ` իր թավշյա ձայնով ։
Ուսուցչուհուս հետ ունեցած անկեղծ զրույցը ևս մեկ անգամ իմ մոտ հետաքրքրություն առաջացրեց նրա աշխատանքի , անցած ու գնացած օրերի հանդեպ։
Ցավոք ուսուցչուհիս վաղ տարիքում կորցրել էր իր մորը , սակայն կորստի ցավը հաղթահարելով նա արել է ամեն ինչ , որ դառնա արժանի մարդ ։Արդեն փոքր տարիքից ստեղծագործում էր ,և այդ ժամանակ էլ բուռն հետաքրքրություն առաջացավ նրա մոտ դեպի գրիչն ու լեզուն ։ Դպրոցական տարիներին նա միշտ էլ հաղթանակով է վերադարձել առարկայական օլիմպիադաների հանրապետական և շրջանային փուլերից։ Ուսուցչուհիս մեծ պատկառանքով և երախտագիտությամբ է խոսում իր վարպետ-ուսուցչի ` Բաբկեն Սաֆարյանի մասին։ Միշտ առանձնակի շեշտով է խոսում լավ մանկավարժի , հիանալի «ընկերոջ» և հայրենանվեր մարդու մասին ։
Զ.Սարգսյանը շարունակելով զրույցը , ընդգծում է.
«
Անկախ ընտրած մասնագիտությունից , մարդ պետք է ձգտի լավագույն մասնագետ և լավ օրինակ դառնալուն , այլապես ու՞մ է պետք միջակ մասնագետը»։
Բնությունը ընկեր Սարգսյանին հորինել է միայն հայեցի ապրելու ու արարելու համար ։ Իսկ ուսուցչուհուս ստեղծագործությունները դեռ վաղուց լույս են տեսել տարբեր թերթերում և ամսագրերում։Դպրոցական տարիներից նա միշտ էլ եղել է Արցախի գրական ընտանիքի լիիրավ անդամ,առանձնակի ակտիվությամբ իր մասնակցությունը բերելով գրական միջոցառումներին։ Կարճ ժամանակահատվածում նրա աշակերտները առարկայական օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ ։

Զ.Սարգսյանը միշտ հուզմունքով նշում է .
«
Իմ լավագույն գնահատականը և ոգևորությունը իմ աշակերտների գիտելիքն ու հաջողությունն է , ուզում եմ հայրենագիտությունը բյուրեղի պես թափանցիկ լինի հայ աշակերտի հոգում »։
Իսկ շարունակելով խոսքը , իր աշակերտին ` ինձ , միշտ էլ ասում է.
«
Էլ ի՞նչ ուսուցիչ, եթե աշակերտը չգերազանցի նրան »։ Իսկ այսօր բանաստեղծ-մանկավարժը աշխատում է կենսագրական վեպի վրա , որտեղ չբացված փակագծով միայն նշում է .
«
Թեման բազմաբովանդակ կլինի ` հույզ , կարոտ , ապրում , հայրենիք, հորիզոն ,կամք և Աստծո նկատմամբ մեծ հավատ»։
Բոլորս էլ մարդ ենք արտաքինով , բայց հոգով տարբեր ենք ։ Իսկ թե ինչ կա ուսուցչուհուս հոգում ` կվկայի 2015 թվականին գրածս բանաստեղծությունը.
Ձմեռ է , ցուրտ ,
Իսկ դու ` ջերմ ու քնքուշ,
Մռայլ է դուրսը ու մութ ,
Իսկ դու ` պայծա՜ռ, ժպտերես ,
Հոգիդ ջինջ է երկնքի նման ,
Փայլում ես դու աստղերի նման ։
Գեղեցկությունդ ` կոկո'ն վարդի ,
Իսկ բուրմունքդ ` ծաղիկներից առավել ...



Նստելով «ժամանակ» կոչվող նամակի մեջ , մտածում եմ , որ մանկավարժը պետք է ի ծնե լինի, ինչպիսին նա է ` Զ.Սարգսյանը։

Ձեզ անսպառ ժպիտ , ընկեր Սարգսյան ։ Թող Ձեր լավատես ու արևշատ աչքերը միշտ ջերմությամբ ողջունեն մեր հայրենիքի լուսաբացները։ Ստեղծագործական անսպառ եռանդ Ձեզ , մեծատառով ՄԱՆԿԱՎԱՐԺ։

Վովա Արզումանյան