понедельник, 30 июля 2018 г.

Սպանությունը չի՛ արդարացվում որևէ հիմնավորմամբ

Սպանությունը չի՛ արդարացվում որևէ հիմնավորմամբ։

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՏԱՐԱԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ.

《ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՐՈՆ Վ. ՕՍԻՊՅԱՆԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ Ա. ԴԱՎԹՅԱՆԻՆ

ՏՈՒԺՈՂ_(սպանված)՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՎ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ՝ ՆՎԵՐ /ԱՐՄԵՆ/ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶՈՀԸ

Հարգելի՛ պարոն Օսիպյան,
Հարգելի՛ պարոն Դավթյան,
Հպա՛րտ քաղաքացիներ…
Արմենը դարձավ այս թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխության միակ, անմեղ, անիմաստ, անտեղի, անսպասելի զոհը…

Թավշյա հեղափոխության առաջին հաղթանակի օրը՝ Էջմիածին քաղաքի կենտրոնական հրապարակում, մի խումբ տականքների հրահրմամբ մահացու դանակահարվել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Արմեն /Նվեր/ Հովհաննիսյանը:
Փորձելով հնարավորինս զերծ մնալ զգացմունքային լինելուց՝ հստակեցնենք կոնկրետ խնդիրը, որն առիթ է հանդիսացել հրապարակել սույն նամակը:

Այսպես.
Ապրիլի 23-ին՝ ժամը 18:50-ին Արմենը տեղափոխվել էր «Վաղարշապատ» ԲԿ՝ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով, որտեղ՝ մոտ 2 ժամ անց՝ մահացել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
1994 թվականին, Հորադիզում՝ առաջնագծի թեժ մարտերում աջ ոտքից և աջ ձեռքից զրկված, քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ում ավելի շատ ճանաչում են որպես Արմեն:

2016 թվականին, ապրիլյան պատերազմին իր սեփական օրինակով փորձում էր ոգևորել առաջնագծի տղաներին, բոլորին: Մայիսի վերջին առաջնագծի տղաներից բաժանվելիս տղաներից մեկը ասել է.
-«Հոպար ջան, ինչ կլինի մնա մեզ հետ»,
Արմենը պատասխանել է.
-«Դուք մեզ գերազանցել եք, տղեք ջան, մնացեք քաջ…»:
Արմենը բացառիկ անձնավորություն էր. Բարի, մարդասեր, հայրենասեր, ընկերասեր, և սիրում էր երեխաներին, հումորով էր և դուխով:
Որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե այդ 24 տարիները նա ինչպես ապրեց. առանց տրտնջալու, առանց հենափայտի, առանց ձեռնափայտի, ամեն օր գոնե մեկ անգամ իջնում ու բարձրանում էր չորրորդ հարկ՝ իր տուն:
Նա շրջապատված էր իր հարազատներով, ընկերներով: Արմենը երկու անգամ փրկվել է թուրքի զենքից, առաջինը՝ 1994 թվականին, երկրորդը՝ 2016 թվականի ապրիլին, իսկ 2018 թվականին՝ քրեական անցյալ ունեցած տականք ոճրագործը դանակով խոցեց սրտին, և սպանեց Արմենին:
Ամբողջ հայությունը այդ օրը տոնում էր, իսկ ինքը՝ Արմենը, սպասում էր իր դուստր՝ Լիլիթին, որ միասին տաքսիով տուն գնան, բայց չհասցրեց…
Մենք՝ հարազատներս, հրաժեշտից հետո՝ զսպելով խորը վիշտը, չցանկացանք աղաղակել, բիծ գցել այս թաշվյա՝ հայկական հեղափոխության վրա:
Հիմա խնդրում ենք, որ իրավապահ մարմինները մի կողմ չդնեն այս հանցագործության թղթապանակները, և չպնդեն, թե սպասենք, որ մի օր հետախուզման մեջ գտնվող հանցագործը ինքնակամ կներկայանա:
Էջմիածնի քննչականը առաջին օրվանից իմացել է հանցանք կատարած անձի ինքնությունը, և վերջինիս տան դիմաց ամիսուկես ոստիկանների հերթապահություն է նշանակել, իսկ դեպքից ամիսուկես անց նոր հայտարարվել է հետախուզում, թե ինչու ամիսուկես անց, պատճառաբանել են, որ այդ ամբոխի մեջ՝ տեսանկարահանող սարքերով՝ վկա չունեն:
2018 թվականի հունիսի 7-ին, Էջմիածնում հաշվառված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ՝ հիշյալ սպանությունը կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում:

Հարգելի պարոնայք,
ինչպե՞ս է ստացվում, որ դեպքը կատարվում է հանրային վայրում՝ հարյուրավոր մարդկանց ներկայությամբ /գուցե՝ մի քանիսի մասնակցությամբ-հրահրմամբ/ ապրիլի 23-ին, իսկ հետախուզումը հայտարարվում է դեպքից ամիսուկես անց՝ հունիսի 7-ին, Էջմիածնում հաշվառված ինչ-որ Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ: Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ունենք հետևյալ հարցերը. ո՞վ կարող է պատասխանել՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս է կարողացել ենթադրյալ հանցագործը լքել դեպքի վայրը՝ լինելով շրջապատված բազմաթիվ մարդկանցով, այնուհետև՝ մինչև այսօր մնալ թաքնված: Ո՞ւմ թողտվության, անգործության կամ անփութության պատճառով է, որ ցայսօր որևէ մեկս չունենք հոգեկան, բարոյական խաղաղություն, որ ամեն օր Արմենը երազում այցելելով մեզ՝ պահանջում է արդարություն…

Ցանկացա՛ծ տրամաբանությամբ անհասկանալի է իրավապահ մարմինների վերը նշված գործողություն-անգործությունը: Դեպքից երեք ամսից ավելի է անցել. բացի՛ հետախուզում հայտարարելուց, բացի՛ փաստաթղթային ստանդարտ աշխատանքից որևէ այլ արդյունք չունենք:

Պարոն Օսիպյան,
Պարոն Դավթյան,
Արդարադատությունից մեր սպասելիքը մեկն է.
շուտափույթ հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել Գրիգոր Ավետիսյանին, որպեսզի Արմենի տարեց ծնողների և մեր՝ հարազատներիս սիրտը գոնե մի փոքր խաղաղվի:
Արմենը երկու դուստրերին, կնոջը թողեց 80 և 70 տարեկան ծնողների խնամքին, չնայած դեռ պարզ չէ, ով է ում խնամքին… բոլորս Արմենի կարիքը միշտ զգալու ենք… Արմենը չզոհվեց թշնամո՛ւ կողմից, սպանվեց՝ հայի ձեռքով, իր քաղաքում՝ երկրում իրավիճակ փոխվելու «պատճառով»՝ դառնալով հաղթանակի զոհը…
Հիմնավոր կասկածներ ունենալով համապատասխան մարմինների ոչ պատշաճ աշխատանքին՝ բարեխիղճ և պարտավորությամբ կատարելով Ձեզ վերապահված պատասխանատու աշխատանքը՝ վերականգնեք արդարության նկատմամբ մեր բոլորի հավատը: Խնդրում ենք. ձեռնարկել և իրականացնել անհրաժեշտ բոլոր հետախուզական, մասնագիտական գործողությունները, հայտնաբերել ենթադրյալ հանցագործին, կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում՝ պատժել մեղավոր անձին:

Այժմ՝ նոր Հայաստանում չպե՛տք է լինի մեղավոր անպատիժ, մարդու կյանքը բարձրագույն արժեք է, որի դեմ ոտնձգողը պետք է պատիժը կրի՝ սահմանված չափով և կարգով։

Հարգանքներով՝
Արմենի ընտանիքի անդամներ, քույրեր, հորեղբայր և հարազատներ...》
30.07.2018թ.







Հ.գ.
Նկարի աջ մասում գտնվող անձը՝ Գրիգոր Ավետիսյանը, հետախուզվում է։


воскресенье, 29 июля 2018 г.

Ազնիվ Պետրոսյան-բանաստեղծություններ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ուզում եմ ապրել իմ Հայաստանում,
Ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում գնալ.
Չեմ ուզում քայլել օտարի հողում,
Շնչել չեմ ուզում օդը այն օտար։
Ուզում եմ շնչել բույրը՝ մեր հողին
Արմատով կառչած ծառի ու ծաղկի.
Մեր արդար ցամաք հացով հագենալ,
Քան օտար երկրում օտար էլ մնալ...
Դրսում ամենուր լսել հայերեն,
Երաժշտություն հնչի հայկական
Ու թռչուների դայլայլից անգամ
Հայ հոգու վճիտ երգի համն առնել։
Ուզում եմ տեսնել ամեն առավոտ
Արևը հայոց սարի ետևից
Ու ջուրը խմել սառն ու քաղցրահամ
Հայոց սարերի հալված ձյուներից։
Խենթ առվակների ոլորապտույտ
Ափերին նստած հանգիստ երազել
Ու երազներս երկնքի կապույտ
Ջինջ մաքրության մեջ գաղտնի պահել...
Սխալ ասացի՝ իմ երազները
Գաղտնի չեմ պահում բնավ ոչ ոքից.
Հայտնի են նրանք իմ ձեռքով գրված
Հոգուցս բխած բոլոր տողերից...
Ես երազում եմ թանկագին հայեր
Եվ համոզված եմ՝ մի օր ետ կգաք,
Որ Հայաստանս ձեզանով հարուստ՝
Դուք Հայաստանին կարոտ չմնաք։
Կցանկամ տեսնել ժպտուն հայերի
Ու խոսքը լսել միայն մայրենի.
Տեսնել երջանիկ՝ շեն է երկիրս,
Տեսնել ազատ ու մերն է ԷՐԳԻՐՍ


ԷԼ ՉԻ ԼՌԵԼՈՒ
Սատայանածին, ով հազարադեմ,
Ինչքան էլ հաճախ փորձես փոփոխել դիմակներդ բյուր`
Աչքերիդ խաղը, սրտիդ տրոփը մատնում են հոգիդ`
Էությունդ փուչ…
Մի փորձիր չափել կամ էլ վերևից նայել արդարին,
Կամ էլ թուլություն համարել նրա հանգստությունը.
Արդարը հանգիստ է միշտ իրեն պահում
Մինչև այն պահը, երբ անարդարը
Անցնում է չափն ու չարի սահմանը…
Իսկ երբ կորչում է համբերությունը
Ըմբոստանում է ու դառնում հեղեղ…
Մի փորձեք խաղալ նյարդերի վրա
Նեռի զավակներ.
Արթուն է արդեն արդարությունը`
Էլ չի լռելու…


…ԾԱՂԿՈՒՆՔՆ ԷԼ ՉԻ ԹՈՎՈՒՄ
Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան թերի, անկատար մնաց,
Կյանքիս անիվն ինքնահոսով քարոտ ճամփեքով գնաց,
Ուր շատ էին տատասկ ու փուշ, որ ցավեցրին թույլ հոգիս,
Ընդվզեցի ու ցանկացա փոփոխել գիրը բախտիս…
Հիմա կարծես հարթ է ճամփաս` շուրջս կանաչ է, ծաղկունք,
Երկինքս արդեն խաղաղվել է, չկա հողմ ու ձնաբուք,
Օրերն անցնում, տարի դառնում` կյանքս առաջ են տանում,
Բայց վերջին եմ արդեն հասել ու ծաղկունքն էլ չի թովում…



ՄԱՐՏԱԿԵՐՏԻ «ՓԱՌՔ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ N ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝ հուլիսի 28-ին զինվորական երդման արարողություն էր Մարտակերտում: 
Առավոտից «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրը լեցուն էր մարդկանցով: Այնուհետեւ ժամը 09:00-ին սկսվեց զինվորական երդումը՝ Հայոց բանակին, որին ներկա էին զորամասի հրամանաատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը, միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Լեռնիկ Ասրյանը, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, նորակոչիկ-զինվորների ծնողներ, հարազատներ:
Ելույթով հանես եկավ գնդապետ Սամվել Գրիգորյանը, ով ողջունելով ներկաներին, խոսեց փառապանծ զորամասի եւ նրա կատարած սխարնքերի մասին, ինչպես նաեւ շնորհավորեց նորակոչիկներին՝ օրվա կապակցությամբ:



Գնդապետի ելույթից հետո սկսվեց զինվորների երդումն առ հայրենիք, իսկ տրիբունայից երդում տվեց շարքային Վահագն Մնացականյանը:
Ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ շնորհավորելով նորակոչիկներին: Ելույթ ունեցավ նորակոչիկ- շարքային Կարեն Կարապետյանը: Նրա խոսքը խոստումնալից էր եւ բավական ազդեցիկ եւ հզոր. հիրավի ունենք հզոր զինվորներ, հայրենիքի հզոր պաշտպաններ:
Շնորհավորական բովանդակալից խոսք ասաց նորակոչիկի ծնող Արշավիր Գաբուջյանը: Նրա ամեն մի բառը խրատ, հորդոր, հպարտություն, հզորություն էր պարունակում, որը պետք է բոլորին:
Նորակոչիկներին երդման արարողության կապակցությամբ օրհնեց եւ շնորհավորեց զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը:
Մեր նորակոչիկ զինվորներ, ձեզ բարի եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում, բոլորդ ծառայեք եւ անվտանգ վերադառնաք ձեր տները...
Խաղաղություն մեր սահմաններին:


Հեղինակ՝ Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
<<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

ԱՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շարունակվում է վերաբնակեցումը


ԱՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շարունակվում է վերաբնակեցումը: 2018 թ հուլիսի 8-ից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից համայնք է տեղափոխվել Արգամ Ասլանյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Ընտանիքի մայրը նշեց, որ մայիսի 28-ին դիմել է Քաշաթաղի վարչակազմի վերաբնակեցման բաժին և շուտով ստացել դրական պատասխան: Տիկին Ալինան զրույցի ժամանակ շեշտեց այն փաստը, որ տեղափոխվելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի: Ամուսինը բավական երկար ժամանակ գտնվում է արտերկրում, սակայն կինը տեղեկացրել է, որ համայնքում ընթանում է բավականին խոշոր շինարարություն: Ամուսինը շուտով կմիանա այդ շինարարական աշխատանքներին: Կինը նշեց նաև, որ Եղեգնաձորում ունեցել են լիմոնադի արտադրամաս և ցանկանում են այդ արտադրամասը տեղափոխել Իշխանաձոր համայնք՝ այն վերանվանելով <<Իշխանաձոր>>:

Ռոբերտ Մաթևոսյան
Վերաբնակեցման բաժնի պետ  

Այսօր տեղեկացա իմ բազմանդամ ընտանիքի հանդեպ հերթական ոտնձգության մասին՝ մեր ընտանիք հանել են նպաստների վճարացուցակից




Այսօր տեղեկացա իմ բազմանդամ ընտանիքի հանդեպ հերթական ոտնձգության մասին՝ մեր ընտանիք հանել են նպաստների վճարացուցակից; քանի որ ես հաշվառում չունեմ նշված հասցեում; որտեղ փաստացի բնակվում եմ։ Հաշվառում չունենալու պատճառը Արցախի Հանրապետության ՊԲ հրամանի հիման վրա տարածքային զինկոմիսարիատները չեն կարող հանել հաշվառումից։ Պատճառաբանությունը երկրում իրավիճակի փոփոխությունն է։ Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք 2 տարուց ավել իմ ընտանիքը ստացել է նպաստը; իսկ այսօրվանից արդեն չի ստսնա։ Պատկան մարմիններին կոչ եմ անում նշված հարցին լուծում տալ։

Մհեր Մազմանյան

Որոշ օգտատերերի ֆեյսբուքյան ստատուսները կարդալուց հետո մեկ-մեկ սարսափում եմ

Որոշ օգտատերերի ֆեյսբուքյան ստատուսները կարդալուց հետո մեկ-մեկ սարսափում եմ: Լրատվամիջոցները գրեցին, որ դատավորներից մեկն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Չի լքել դեպքի վայրը, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, ինքն էլ զանգել է ճանապարհային ոստիկանություն: Այդ դեպքն այնքան է ցնցել օգտատերերին, որ սկսել են չարախնդալ, անհամ կատակներ անել... Հարգելիներս, դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ նմանատիպ դեպք Ձեր, Ձեր մտերիմի հետ չի լինի... Եթե նա դատավոր է կամ դատախազ կամ օլիգարխի փաստաբան, չի նշանակում, որ դարի հանցագործն է: Պարզապես չի կարելի բոլորի մեջ տեսնել հանցագործի և բոլոր դեպքերում փնտրել հանցանք: Եթե կարելի է հանգիստ ապրել, ինչո՞ւ զբաղվել ինանաթունավորմամբ, ինչո՞ւ թունավորել կողքիններին...

Հեղինակ՝ Գրիշա Բալասանյան

суббота, 28 июля 2018 г.

ՆԱԶԵԼԻ ԹՈՐՈՍՅԱՆ-բանաստեղծություններ

Կը լսեմ ձայնը քու լռութեան,
Կ`աղաղակես հոգւոյդ խոր անդունդէն,
Սէր կ`երգես դուն հոգւոյդ խորքէն
Եւ սէր` սրտիդ սուրբ լարերէն:
Սէրը դուն ես ո՜վ իմ անգին,
Սէրը մաքուր, զուլալ ու ջինջ,
Սէրը վառար, հուր կրակով,
Այրող, խանդող եւ կործանող,
Նոյն ժամանակ յաւերժացնող:
Սէր կը հայցես դուն խոր սրտէդ,
Սէրը սիրոյ ակունքներուն,
Սէրը սիրոյ վառ յոյզերուն
Եւ վերացնող համբոյրներուն:
Դուն վառ սիրոյ խորհրդանիշ,
Սէրը դուն ես, դուն ես միակ,
Սէրը սիրող քու սրտովդ,
Դուն ես սէրը ապրեցնողը:
Դուն ես սէրը, սիրոյ յոյզերը,
Ո՜վ իմ հրաշք Աստուածային,
Որ ընծայուեցար լոյս սկիհով,
Եդեմներէն սուրբ խորանին: 

*********************************
ԵՍ Կ`ՈՒԶԵՄ
Եսկ`ուզեմ սէրը կարդալ
Քո շողարձակ աչքերուն մէջ,
Ես կ`ուզեմ երգը լսել
Սիրող սրտիդ լուռ լարերուն,
Ես կ`ուզեմ փարոսը դառնալ
Քո մթաքնած գիշերներուն,
Ես կ`ուզեմ կայլակն ըլլալ
Քո սիրատոչոր սէր շրթներուն:
Ես կ`ուզեմ ծիածան դառնալ
Քո կեանքի թախծոտ սեւ օրերուն,
Ես կ`ուզեմ կողքիդ ըլլալ
Քո մենաստան վարկեաններուն,
Ես կ`ուզեմ արցունքը սրբել
Քո սիրող սէր ջերմ աչքերուն,
Ես կ`ուզեմ կեանքը կիսել
Ու ծերանալ միշտ քո կողքին: 

************************************
Համբոյր մըն էր սիրով լեցուած
Եւ հրաբոց գինարբուքով,
Ժպիտ մըն էր սիրով լեցուած
Բայց լուսարձակ սէր կարօտով,
Երազ մըն էր եդեմներէն
Եւ աստուածատուր սէր խորանէն,
Զոյգ տատրակներ իրար գրկած
Եւ ուխտած սէր յաւերժութեան:
Մեղեդի մըն էր լուռ ու թախծոտ
Բայց վերացած սիրերգներով,
Հոգեվարար սէր բառերով
Բայց յաւերժի լոյս կանթեղով,
Ալեկոծ էր ովկիան ծովը
Կը գոռար սէր լուռ պոռթկալով,
Սիրահարներ իրար գրկած
Բռնած պարը` յաւերժութեան: 




Արմեն Փիրոյան-բանաստեղծություններ

ՀԱՅԱՍՏԱՆ
Եվ ամեն անգամ, երբ հեռանում եմ,
Իմ սո'ւրբ հայրենիք, քեզանից հեռու,
Քո կարոտներից ես կուրանում եմ.
Իմ կույր աչքերի արտասուքն ես դու:
Անհուն կարոտիս ճիչերը համր են.
Դրսում վառ արև, հոգումս միշտ ձյուն,
Երբ մի օր կարոտ աչքերս խամրեն`
Դու վառ կմնաս, Հայաստա՜ն, ի'մ տուն:
Իմ մի բուռ կարոտ փափագների մեջ
Ես գառ, դու արոտ` ծաղկաստան անվերջ,
Դու մի կուց արցունք ժպիտներիս մեջ,
Մի պտղունց մասունք` աշխարհներից վեր:
Դու իմ մեղրածոր անուրջների էջ,
Հար կռվախնձոր ու ազգերի վեճ,
Քարե մագաղաթ, երազներիս կյանք,
Կարմիր գինու գավ, հոգուս երազանք:
Դու մոր պես կանչող, սիրով անաչառ,
Կանչդ սքանչող` ետդարձիս պատճառ,
Դու պատսպարված ցեղերից խառնակ,
Եվ պարսպապատ լեռներով անհաս:
Հուշերդ տամուկ, ձեռքերդ բանուկ,
Հույսերդ խարույկ, երթդ անմակույկ,
Ապրի'ր դու, թեկուզ ծունկդ ծալպատակ,
Եղիր մեկուսի, բայց ոչ հպատակ:
Ավաղ, որդիքդ պանդուխտ, ցիրուցան,
Ողջ հողագունդն է հային անդաստան,
Հե՜յ ջա՜ն, երբ մի օր շողա ծիածան`
Բալեքիդ գրկես, իմ մա'յր Հայաստան:






ՈՒՐԻՇ Է ԴԵՐԸ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ
Եվ փա'ռք Արարչին, որ չկա մի մարդ`
Մարդուց առավել ագահ ու անբավ ,
Եվ գո'վք նկարչին, թեկուզ և հիմար,
Որը պատանքից չվրձնեց կտավ,
Սու՜գ , այն կրկեսին, որտեղ ծաղրածուն
Չունի կապիկից առավել համբավ,
Եվ ժպիտ այնտեղ, ուր մահկանացուն
Անմահ մի վաստակ և անուն տարավ ...
Եվ այնտեղ հիմա
Ո'չ թախիծներն են մեռել լիաթոք
Համր ու շողոմքոր ծիծաղների տակ,
Ո'չ էլ բերկրանքն է ապրում իսկապես`
Տրտմությունները թաղելու համար։
«Ե'տ արի»-ները չդարձան` «Մնա՜» ,
Գնացողներն էլ չվերադարձան,
Հայտնիների մեջ անհայտին միակ
Տեղն է ցույց տալիս շինծու մի արձան...
Եվ հանուն ինչի՞ մեկը անարգվեց,
Ով ո'չ պոետ էր, ո՛չ էլ ծաղրածու,
Ով օտարուհուն սիրել հապաղեց ,
Սակայն հասցրեց ատե'լ հայուհուն։
Իսկ դափնիները այնտեղ նման չեն ցամաք տերևի,
Եվ կարծես ունեն նրանք իրենց մեջ անափ զորություն,
Այս մայրամուտը ուրիշ լուսաբաց ծնի երևի,
Ուր փափուկ հոգին էլ չի' հանդուրժի ո'չ մի չորություն,
Ուր Կիկոսները հանուն հեքիաթի էլ չեն մահանում.
Հնչու՜մ են մահվան անմահ սոնետներ,
Ուր միմոսները, երկերը թողած, ձե՜զ են դավանում.
Մի' փնտրեք, չկա'ն այնտեղ պոետներ։

Ես ինձ կորցրեցի այս բառերի մեջ,
Որ դարերի մեջ քեզ հավերժացնեմ...
Եվ լուռ կհիշես հազար անգամներ
Թաքուն հիշվածն ու մոռացված մեղան,
Կսկսես կրկին նամակս սերտել,
Կցկտուր վանկեր շուրթիդ կդողան:
Դարդս պահ կտամ վարսերին քո շեկ,
Ուր կա երազանք, հոգի և դողդոջ,
Կմանեմ դյութիչ հանգեր սրտաբեկ,
Որ փշաքաղվես մարմնով քո ողջ։
Ու եթե կուզես մեկ անգամ գոնե
Դեղձանիկիներին զատել քոռ բուից,
Աչքերդ փակիր ու երազիդ մեջ
Ինձ բաժին հանիր քո ջերմ համբույրից:
Մինչ արևագալ` առասպել հյուսեմ,
Որ երբ քո հրով մոխրանամ հանկարծ,
Բոլորը կարծեն, թե քեզ գրկել եմ`
Կրակի Աստծուն պաշտելու համար...
Եվ...
Հեթանոս եմ սիրո մեջ այսօր.
Բա՜ց, թո'ղ որ պաշտեմ կուրծքը քո հրե,
Դյուրին է լինել կռապա՜շտ, ստո՜ր,
Օրհներգի'ր սերս, քրմուհի՜ իմ վեհ:
Ես գտել եմ քեզ այս բառերի մեջ,
Բայց դարերի մեջ` ի'նձ եմ կորցրել...


Լենա Հարությունյան-բանաստեղծություններ

ՊՈԵՏՆԵՐԻՆ
Եվ խաղում եք սիրուն,
Եվ սիրուն եք` խաղում,
Երբ սիրում եք... սիրու~ն,
Եվ որ սերն եք սիրում,
Երբ խաբվում եք ներսում,
Եվ սիրուն եք փակում,
Անգամ էջերը հին...
Երբ տանում եք հեռուն`
Հույզերը ջինջ,
Երբ լռում եք անգամ,
Դուք լռում եք սիրուն,
Ձևանու~մ եք մանկան
Անմեղությամբ,
Ու դառնությամբ
Կուրանում եք սիրուն...
Անօգնական այնքան,
Այնքա~ն ուժեղ,
Այնքան խե~նթ ու խելառ,
Այնքան դժգույն,
Այնքան 'ես'-ով հզոր,
Այնքան բառով հարուստ,
Այնքան բա~րձր ու մեծ`
Պոետներս` վսեմ....

***********************************

Իմ մտքի կապու՜յտ
Թիթեռնիկ հլու,
Իմ փոքրի՜կ, փոքրիկ
Թափանցիկ ուրու,
Թևում ենք անվերջ,
Սլանում հեռու,
Երազ կդառնանք,
Երկնքի շուրթին,
Ժամանակախաղա՜ղ,
Ժամանակավո՜ր
Հրա՜շք ենք երկու...

********************************
ՈՎ Է ՆԱ
Ո՞վ է նա՝ մարդը իսկական,
Քայլող բարությամբ, թե՞ ատելությամբ,
Աննկուն կամքով իր ստեղծարար,
Թե՞ կյանքն անարգող իր իշխանությամբ:
Հավատի սիրով ու երանությա~մբ,
Թե՞ թալանված բախտի անճարակությամբ...
Ո՞վ է նա ...
Ծուղակներ հյուսող իր անխղճությամբ,
Անհավատությամբ, իր երեսը փակող,
Հարգանք վայելող ծածկամտությա՞մբ,
Թե փեշն անհարկի միշտ քամուն տվող
Իր թեթևությամբ...
Եվ նա չի~ սիրում մեզ նմաններին...
Ինքնասպանությամբ պատիվ փրկողը`
Փրկություն չէ դեռ...
Եվ հազարավոր աչքերի դիմաց իր հարազատից
Ներում հայցողը...նա՞ է....
Չէ, նա՛ է մարդը, իր ծաղկող մտքի
Վերին խենթությամբ, սերը
Գովերգող մղձավանջներում արևահմա
Մտքի մեծությա՜մբ, մեծահոգությա՜մբ...
Եվ հավանաբար հենց նա է մարդը՝
Հավատավորի առաքելությամբ,
Լավատեսությամբ՝ կյանքը կախարդող....
Կորստյան գիշե՜ր, առավոտի ցա՜վ,
Աղոտացումի քնքուշ տրտմություն,
Վերին փրկություն, թե՞ անվերջություն,
Հոգևոր սնունդ ա՜յն, հաջորդ կյանքում,
Մարդկության առջև եդեմադռան
Միակ փրկություն..
Նա՛ ....թող լինի ՄԱՐԴԸ...


воскресенье, 22 июля 2018 г.

Հպարտ հայուհի-բանաստեղծություններ

Երանի նրան, ով լուսադեմին,
Մաքուր խղճով է՝ նայում երկնքին,
Երանի նրան, ում խիղճն ու հոգին,
Վկա չեն դարձել՝ մտքի դավերին,
Երանի նրան, ում սերը հարգանքից հետո է ծնվել,
Ում սերը՝ հավատ, սիրտ ու հոգի է ծածուկ ապրեցրել,
Երանի նրան, ում Բախտ կոչվածն է Մեծ Սեր պարգևել,
Ու նաև նրան, ով Ճակատագրից է՝ այն համառ խլել,
Երանի նրան ,ում երկինքներում՝ լու՜ռ կարոտում են,
Ում հեռվից-հեռու՝ մերթ համբուրում են,
Մերթ՝ խրախուսում, մերթ նախատում են,
Երանի՜ Քեզ, Տե՜ր, որ ժպիտներով՝ նրանց աչքերի,
Պի՛տ շողա հավետ Քո Սրբատեղին, հազա՜ր երանի...

**************************************************************

ԱՐՑԱԽՍ
Արցախս՝մի կտոր,մի բուռ,
Բայց ոսոխի դեմ՝ վահան ամրակուռ,
Արցախս՝ մի շա՛նթ,մի կրա՛կ,
Սրբատեղի՝ Հայոց Տան սյու՛ն միակ,
Արցախս՝ մի վանք դարավոր,
Վիրավոր՝ վերքերից բյուրավոր,
Սուրբ սաղմոսների՝մի ելևէջ,
Արցախս՝ արհավիրքների պատնեշ,
Օջախ ու աշխարհ հնամենի,
Արրցա՛խ իմ, Ավարայր նորօրյա,
Է՜ն Տատ ու Պապի, համով զրույցի,
Անխոս ու խոհեմ՝հավերժ վկա...

*******************************************************************
Այսօր ալեհեր մի ծերունի,
Սիրով հրավիրեց ինձ զրույցի,
Մի ողջ պատմություն կար անթերի,
Խորքում՝ նրա լուրթ աչքերի:
Հարցրեց-Աշխարհն այս անագորույն,
Ե՞րբ պիտի փոխի,ներկերն իր անգույն,
Ե՞րբ պիտի հայը Մասիսին փարվի,
Նրա փեշերին Յարխուշտա պարի,
Ե՞րբ պիտի պանդուխտը հեռվից տուն դառնա,
Ծարավը ե՞րբ պիտի ջրից հագենա,
Ե՞րբ պիտի սովածը քաղցից չդողա,
Վշտից չարբենա ու չերերա,
Ե՞րբ պիտի Թարթառ,Արաքս,Կուր ու Վան,
Ձեռք- ձեռքի տված ծփան,ծփծփան,
Ելնեն ուսերին Արարատ լեռան,
Սառցե ճակատին մի տաք համբույր տան,
Ե՞րբ պիտի խնկաման դարձած իմ երկրին,
Չսպառնա աշխարհի արատ՝ ազերին,
Զինվորս,ե՞րբ պիտի երգ ու ծիծաղով,
Մոր թաց աչքերը պատի համբույրով,
Հայինն է,-լսու՞մ ես,-Քիրսը Մռավով,
Գանձասարը՝ իր սուրբ Դադիվանքով,
Հայինն է, Թարթառը՛խե՜նթ,հավերժախո՛ս,
Որ կարծես երգում է հոգևոր սաղմոս,
Հայինն է,-բալա ջան,-վշտի կծիկը,
Նրանով հյուսվեց Հայոց Տան տանիքը,
Բայց Տիրոջ ոգով օծված խրճիթը,
Իր շեմին դաջեց հաղթողի կնիքը:
Ասաց- ամենքս մի աշխարհ ունենք,
Աշխարհից պոկված՝աշխարհից թաքուն,
Ամենքս-ասաց,-ցա՛վ ու վի՛շտ ունենք,
Տառապանք ու սեր՝ ամենքից թաքուն,
-Հա՛յ է միշտ եղել շուրթիս աղոթքը,
Սրտիս մորմոքը,խինդն ու բողոքը,
Հա՛յ է մնացել, պահված մուրազս,
Հուշերում թաղված՝ լուսե երազս,
Տե՛ս,լույսը մարում է հոգուս լապտերի,
Քամին էլ ցրում է էջերն իմ կյանքի,
Գեթ մի անգամ էլ,Տե՜ր, ինձ ողորմի՜,
Մահվան հրեշտակս, թո՛ղ ,որ Հա՛յ լինի:

************************************************

Կարոտախտով լի աչքերս կրկին,
Նայում են անմեղ անհուն երկնքին,
Փորձում նշմարել բյուր աստղերի մեջ,
Հարազատ դեմքեր հոգիներ անշեջ։
Սիրտս խռով է երկնքի մովից,
Երկրի մեղսագործ անգութ տարերքից,
Որ հոգիներին փխրուն կարեկից,
Բաժին է հանել թախիծ ու կսկիծ։
Մեծ հոգիներին տառապանք ու վիշտ,
Փոքրոգիներն էլ գլխներին տեր միշտ,
Ներիր ի՛նձ Տեր իմ, որ հանդգնում եմ,
Որ հոգիներդ դասակարգում եմ,
Ոչինչն ու ամենը իրարից զատում եմ,
Որ ստեղծած աշխարհդ մեկ-մեկ ատում եմ։
Որ խիղճս մեկ-մեկ մթում թաղում եմ,
Ու թե խաբվում եմ նաև խաբում եմ,
Ներիր ի՛նձ Տեր իմ, որ հանդգնում եմ,
Որ դուռդ գիշերներն աղմուկով թակում եմ,
Մաշված վշտերս բերում թողնում եմ,
Եվ նորերն առած լուռ հեռանում եմ,
Ներիր ի՛նձ Տեր իմ որ հանդգնում եմ...



ԳՐԻՇ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Ես` Գրիշ Դանիելյանս, 28 տարեկան եմ, ծնվել եմ Ջավախքում: Կյանքս ընթանում էր իր հունով,սակայն այն կտրուկ փոխվում է 2011թ-ի տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ հաշմանդամի սայլակին: Բուժմանս նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել եմ Երևան, ուր մինչ օրս ապրում ենք վարձով: Սակայն, չունենալով պայմաններ ու միջոցներ բուժմանս ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար, հայրս մեկնել է արտագնա աշխատանքի: Ես մնացել եմ առողջական խնդիրներ ունեցող մորս հետ, ով դժվարությամբ է կարողանում տեղաշարժել ինձ, քանի որ ծանրաքաշ եմ: Ես ի վիճակի չեմ միայնակ տեղաշարժվել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս։ Ես դրան էլ էի հարմարվել, բայց 6 ամիս առաջ ցավեր սկսվեց մոտս. օր օրի՝ ցավերի պատճառով, ավելի քիչ էի կարողանամ նստել. ըստ բժիշկների նեիրոպատիկ ցավեր են՝ ողնաշարի վնասվածքից է, ցավերը ողնուղեղից է գալիս: Դեղորայքային բուժումը չօգնեց։ Նաիրի ԲԿ-ում կատարվում է ողնուղեղի ստիմուլացիա՝ ողնաշարի մեջ տեղադրում եմ միկրո իմպլանտ եվ ցավերը անցնում է։ Նման վիրահատությունը ինձ կփրկի գոնե ցավերից, բայց այն արժե 5 միլիոն դրամ: Ժողովուրդ ջան, ես գիտեմ որ այսօր ամեն մարդ իր խնդիրն ունի և ես միակը չեմ, բայց այլ հույս չունենալով դիմում եմ ձեզ: Անգամ ամենափոքր թվացող օգնությունը կարող է ինձ փրկել: Եթե չեք կարող օգնել գոնե տարածեք՝ կանխավ շնորհակալ եմ բոլորիցդ, Աստված պահապան լինի ձեզ։ Հաշվեհամարը բացված է մայրիկիս անունով` Converse Bank Դանիելյան Վարդանուշ AMD 19300 52132960100 USD 19300 52132960101 EUR 19300 52132960104 RUB 19300 52132960158 SWIFT: COVBAM22



пятница, 20 июля 2018 г.

Արևիկ Թերզյան-բանաստեղծություններ

Քո ներկայացումը՝ տեսնել ու լսել,
Ինձ համար մի մե՜ծ երջանկություն էր,
Ձեռքերիդ շարժը, մատներիդ խաղը,
Եվ էլ չեմ ասում՝ ինձ հրապուրող,
Ու հոգիս գերող աչքերիդ փայլը։
Ժպիտն էր դաջվել սառած երեսիս,
Երազ էր թվում կողքիս լինելդ,
Եվ երբ բռնեցիր ձեռքս կամացուկ,
Ափս ափիդ մեջ, զգաց քնքշությունդ,
Սրտիս զարկերից, ե՛ս ինձ կորցրած,
Անզուսպ, խենթ կրքով գիրկդ նետվեցի...
Երջանկություն, ե՛ս ապրեցի, թեկուզ պահ էր՝
Հիմա՛ անցյալ, բայց ապրեցի,
Բուռն տենչանք ես զգացի,
Թեկուզ ակնթարթ էր կարծես՝ վայելեցի։
Ես ապրեցի՛ ու զգացի՛ իրական սեր,
Հոգիս հոգուդ գրկած, փարված,
Շունչս՝ շնչիդ խառնված։
Քո ջերմ գրկում անէացա,
Իրական ու բիրտ կյանքից,
Աշխարհն իմն էր, շուրջս դրախտ,
Իսկ դրախտի պարտեզի մեջ՝
Դու՛ իմ վարդն էիր, ալ կարմիր։


*************************************

Ես շատ անգամ փորձ արեցի,
Թակել հոգուդ անկողպ դուռը,
Չէ՞ որ հոգուս ժպիտն էիր,
Ու կյանքիս խենթ մտորումը,
Իսկ հասկանալն ինձ դժվար չէր,
Իմ իրական դերն ու տեղը,
Քո խճճված աշխարհում՝
Ինձ ունենալն ու չունենալը...
Քո սերը, որ լոկ պուտ ջուր էր,
Անցնող դարձողի համար էր,
Իսկ իմ սերը՝ անկեղծ, մաքուր,
Քո՛ անունն է միայն կրել։
Եթե կանգնեմ ու հասկանամ,
Որ զուր էր իմ թափած ջանքը,
Այդժամ ընդմիշտ կհեռանամ,
Չեմ խախտի քո՛ հերթն ու կարգը։
Ինձ մնում է ծափահարել,
Մե՜ղմ ժպիտը դաջած դեմքիս,
Եվ կմաղթեմ, որ ի վերջո,
Գտնես հոգուդ բալասանին։
Քանի՜ քանիսն են, քո՛ թույնոտ,
Սիրո գավից ումպ արել,
Գիտե՛ս քանիսն են, քո սիրո՝
Ճահճից մի կերպ դուրս պրծել,
Եվ միգուցե զգացմունք չկա՞ր,
Չէ՞ որ դռներդ միշտ բաց են,
Նրանց ամեն այցի համար։
Շա՜տ շատերը կգան կանցնեն,
Դղյակովդ հրապուրված,
Շատ շատերը խնջույք կանեն,
Քեզ հետ մեկտեղ ուրախ, զվարթ,
Եվ շատերը ջուր կխմեն,
Քո իսկ մեկնած ըմպանակից,
Կգոհանան ու կգնան վերջին հրաժեշտի պահից։
Հրավերքդ ունի՛ պատճառ,
Հրաժեշտդ էլ՝ անպատճառ,
Թե՛ ում հոգին ոնց կավերես,
Թե՛ ում սիրտը ոնց կկոտրես՝
Կդառնա լոկ երկրորդական։
Իսկ իմ սերը անկեղծ, մաքուր,
Չի ընդունում ո՛չ մի պատճառ,
Եվ պատրաստ է միշտ պայքարել,
Լոկ իրական սիրո համար։
Եթե չկա փոխադարձը, չկա նաև սեր ասվածը,
Հասկանում եմ, որ թե՛ սիրո, թե՛ պայքարի, Մնում է միայն պատրանքը։
Եվ թե ժխտես՝ ապացուցես հակառակը,
Ես քեզ կասեմ լոկ մի բանը՝
Որ ինձ պետք չի՛ քո բաց դուռը,
Երբ չես թակում իմ փակ դուռը։


************************************

Կա երազանք՝ հանկարծ իրական է դառնում,
Որ նայում ես դեպի երկինք,
Եվ փառք տալիս քո տեր Աստծուն։
Կան ջերմ հուշեր, որ անգին են զարդի նման,
Թեպետ նորեն էլ չե՛ս կրի,
Զարդատուփում պետք է պահել։
Կան գաղտնիքներ՝ վտանգավոր են արկի պես,
Որ լավ գիտես, ա՛յն չպետք է օտագործել,
Եվ անպայման՝ զինանոցում պիտ թաքցնել։
Կա նրբություն, որ դա միայն հոգիդ է զգում,
Պետք եղածիդ ու չեղածիդ,
Զգացածիդ ու տվածիդ, փոխարենը չստացածիդ։
Կա՛ լռություն, որն ունի շատ մեծ ասելիք,
Բառերն էլ են ծնկի գալիս,
Երբ հոգուդ աչքերն են խոսում։
Կա՛ խոր թախիծ, որ մի պահ էր՝
Երջանկության ջերմ բերկրանքը,
Որ լոկ դարձավ հիշողություն։
Բայց կա՛ նաև հույս և հավատ,
Նորեն գալիք երջանկության,
Սպասումի՝ բուռն սիրո։



Արցախի հարկային պետական ծառայությունը օպերատիվ ստուգումներ է անցկացնելու

Հատուկ շնորհակալություն Արցախի հարկային պետական ծառայությանը՝ իմ բարձրաձայնած խնդիրներին արձագանքելու և ընթացքավորելու համար:Ծառայությանը ներկայացրել եմ այն խանութների ցանկը,որոնք գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում և խուսափում են հարկային պատասխանատվությունից:Հաճելի է,երբ մարդու խոսքը ուժ ունի:

четверг, 19 июля 2018 г.

Խանութի վաճառողները գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում

Չեմ հասկանում,ինչու° են պետական հիմնարկներում տգետներ բուծում:Վաղվանից եթե Արցախի հարկային պետական ծառայությունը չսկսի քայլեր ձեռնարկել և իմ բարձրաձայնած խնդիրների հետքերով օպերատիվ ստուգումներ չիրականացնի,ստիպված կլինեմ դիմել դատախազությանը և այլ պատկան մարմինների: Ի դեպ նշեմ,որ այսօր շրջել եմ Բերձոր քաղաքի խանութներով և արձանագրել եմ մի շարք խախտումներ:Խանութի վաճառողները գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում,որոշ խանութներում էլ նոր գնացուցակ է սահմանված:Հարկ եմ համարում տեղեկացնել բոլոր հայրենակիցներին` խանութներից գնում կատարելուց հետո վաճառողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար իրավունք ունեք չվճարել գնված ապրանքների գումարը:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Լիա Թորոսյան-բանաստեղծություններ

_____ ՈԶՈՒՄ ԵՄ _____
____________________________
Աստվա՜ծ իմ, թե ինչու՞ այսքան շուտ
Խարխլվեց սյունը իմ ամուր տան,
Բաց գլխիս տեղաց ձյուն ու կարկուտ՝
Տաղտկալի դարձնելով իմ ներկան...
Թվում էր՝ ավարտվեց իմ կյանքը,
Բայց ահա՛ ապրում եմ ու դեռ կամ
Եվ կյանքիս մնացած օրերը
Ուզում եմ Արարչին միայն տամ...
Ուզում եմ, որ սիրտս վիրավոր
Մոռանա տառապանք ու կարոտ,
Վերջանան հոգսերս բյուրավոր
Ու հարթվի իմ ճամփան քարքարոտ...
Ուզում եմ կտրվել աշխարհից՝
Հիշելու էլ ոչինչ չունենալ,
Վեր կանգնել ինձ տանջող խոհերից՝
Սրտիս մեջ միայն Քեզ ունենալ...
Ուզում եմ լսել Քո մեղմ ձայնը,
Ունկնդիր լինել Քո խոսքերին,
Ինձանից հեռացնել պատրանքը
Ու դառնալ Քո կյանքի հայելին...
Հայացքս ուզում եմ վերջապես
Հառել լոկ լուսավոր ճամփեքին՝
Ներել ու համբերել ճիշտ այնպես,
Ինչպես դու, որ փրկվի իմ հոգին...

*****************************************
—— Մի՛ տրվիր քամու խելագար երթին ——
—————————————————————
"Սիրո վերքերը մարդուն չեն սպանում,
Բայց երբեք չեն սպիանում"----- Ջ.Բայրոն.․․
————————
Փխրուն ուսերդ, որ սովոր էին
Այրական ձեռքի քնքուշ շոյանքին`
թափուր մնացին,
Թիրախ դարձան լու՜ռ տառապանքների,
Ու կարոտներիդ ծանր բեռի տակ
կքած քայլեցին...
Թե մինչ այդ ապրած օրերդ բոլոր
Խնկարկվում էին օրհնություններով
վերից առաքված,
Հիմա շնչում են անհասկանալի
Ու ահագնացող լու՜ռ տագնապներով`
բախտի մատուցած...
Սիրտդ դարձել է ցասման ժանտ ալիք,
Դարձել կատաղած շանթ, հողմ ու մրրիկ`
անզուսպ որոտով,
Ու կայծակի պես հաճախ ճայթում է,
թրատում հոգիդ`
Շուրջը կրակի կայծեր սփռելով...
Երբեմն քո մեջ վառվող խարույկում
Ուզում ես այրել տարիներիդ բութ
ցավը կուտակված,
Բայց չի ստացվում` բորբ խառնարանում
Աչքերիդ առջև նա է հայտնվում`
կարոտ-հուշ դարձած...
Ու աղոթում ես, Աստծուն սրտակեզ,
Որ հոգիդ այդ բութ ցավից ազատվի
Եվ խորշակահար անօգ հունդի պես
Քամու խելագար երթին չտրվի...

********************************************
Հետաքրքիր է կյանքը, փորձեք մի քիչ խորանալ ու կտեսնեք, թե այն իր էությամբ որքա՜ն է նման բնությանը․․․
Ես դա զգացի, երբ Ադլերում էի՝ նստած ծովափին դիտում էի մայրամուտը․․․
__Սա է մարդկային կյանքը __
______________________________________
-------"Ու միշտ էլ գոյի դաժան գուպարում
Մարդկային կյանքն է պարտություն կրում"...
Իրիկնամուտ է․ նստած ծովափին,
Աչքս հառել եմ կապույտ երկնքին
Ու միտք եմ անում էս կյանքի վրա,
Թե որքա՜ն կարճ են օրերը նրա...
Օրն ավարտվում է` դանդաղ մարելով,
Երկինքը մի պահ կարմիր է հագնում,
Արևի վերջին շողերը փութով
Կապույտ ծովին են արդեն մոտենում:
Հայացքս ուղղած խամրող արևին՝
Լու՜ռ հետևում եմ նրա շողերին,
Որոնք ծովի հետ կարծես համբուրվում,
Հուշի՜կ սահում են ու մարում՝ ծովում...
Ահա և վերջին շողը արևի.
Մոմի պես հալվե՜ց ու դանդա՜ղ մարավ,
Կարծես իմ կյանքից մի պատառ պոկվեց`
Սրտիցս թաքուն մի ճիչ դուրս թռավ:
Ավա՜ղ, մարդկային կյանքն էլ է այսպես
Պատա՜ռ առ պատա՜ռ ձուլվում այս դարին,
Եվ կգա մեկ օր` հերթը կհասնի
Այս "կյանք" կոչվածի վերջին պատառին:
Ու խորհում եմ. լու՜ռ․ այս երկրի վրա
Ի՞նչ է մեր կյանքը. ցավ ու տառապանք,
Մարդկային գոյի դաժան գուպարում
Միշտ էլ այդ կյանքն է պարտություն կրում:
Ի՜նչ լավ է, Տե՜ր իմ, որ դու երկնքում
Մեզ համար մի նոր կյանք ունես պահած,
Որտեղ ոչ մի վիշտ, տառապանք չկա,
Սերն ու նվիրումն է այնտեղ առկա․․․

Ապատեղեկատվություն անբարոյականից

Օրեր առաջ ֆեյսբուքով մի գրառում ընթերցեցի,որտեղ հեղինակը առանց որևէ փաստի,մեղադրում էր իր գործընկերներին կեղծարարության մեջ:Ինչպես հետո պարզվեց՝ այդ գրառում կատարողը անգրագետի ու անբարոյականի մեկն էր,ով իր <<հարուստ>> կենսագրությունը թողած, զրպարտում էր մարդկանց:Հերիք չի՝ սրա-նրա հետ անկողին է մտնում,մի հատ էլ բարոյականություն է քարոզում:Տվյալ անձին խորհուրդ կտամ ուրիշներին քարկոծելու փոխարեն իր <<ընտրացուցակից>> հանի հարուստ սիրեկաններին,հակառակ դեպքում աշխարհը կպատռի դեմքը:


понедельник, 16 июля 2018 г.

Արցախի հարկային պետական ծառայությունը անգործության է մատնված




Արցախի հարկային պետական ծառայությունը անգործության է մատնված:Այսօր մի շարք խանութներ գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում:Հրավիրում եմ վերոնշյալ կառույցի ղեկավար անձանց այցելել Քաշաթաղ և ուսումնասիրել խնդիրը:Որոշ խանութներում էլ բացակայում են սանիտարահիգիենիկ նորմերը,որոնց,ըստ օրենքի, պարտավոր է հետևել սննդամթերքի անվտանգության կոմիտեն:Հարգարժան <<մտահոգ>> ղեկավարնե´ր,ձեր հետույքները հաստացնելու փոխարեն աշխատեք:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

воскресенье, 15 июля 2018 г.

Ելենա Բաբայնաը տառապում է վահանագեղձի չարորակ ուռուցքով և նրան անհրաժեշտ է շտապ բուժում

Հարգելի հայրենակիցներ շտապ անհրաժեշտ է Ձեր օգնությունը:Ելենա Բաբայնաը տառապում է վահանագեղձի չարորակ ուռուցքով և նրան անհրաժեշտ է շտապ բուժում:5 երեխանների մայր է, ամուսինը Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ է `գամված անկողնում:Ընտանիքը ունի ֆինանսական աջակցության կարիք քանի որ բուժումը թանկարժեք է և երկարատև, իսկ ընտանիքը գտնվում է ոչ բարելավ վիճակում:
Բարի մարդիկ եկեք սատար կանգնեք այս ընտանիքին, ցույց տանք դրամական օժանդակություն և օգնենք փրկել ևս մեկ մարդու կյանք:Ստորև նշված է հաշվեհամար որով կարող եք կատարելով Ձեր հանգանկությունը կանխավ շնորհակալություն:
22310022425001





ՊԲ N զորամասի 116 հայտնի մարտական դիրքում եմ, որտեղ զոհվեցին Արմենակ Ուրֆանյանը , Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Քյարամ Սլոյանը

ՊԲ N զորամասի 116 հայտնի մարտական դիրքում եմ, որտեղ զոհվեցին Արմենակ Ուրֆանյանը , Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Քյարամ Սլոյանը: Իմ զրուցակիցը Էդիկ Մալոյանն է, ով մանրամասնորեն պատմում է տղերքի հերոսության մասին:
Մայոր Մալոյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին իր փոքրաթիվ խմբով ետ է գրավում թշնամու կողմից գրաված 116 մարտական դիրքը, որտեղ գտնվում էին մեր տղերքի անշնչացած մարմինները: Մալոյանը իր խմբի հետ անհավասար մարտ է մղում թշնամու դեմ և առանց կորուստների դիրքը վերադարձնում ՊԲ-ի վերահսկողության տակ:
Մալոյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մալոյանի հետ նույն մարտին մասնակցել են՝
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ),
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ),
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)
Վերը նշված 3 տղաները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ N զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ N զ/մ 116 մարտական դիրքը` առանց կորուստների:
Նշված 3 տղաները պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:
Վերը նշված գործողությանը մասնակից են եղել նաեւ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ, բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը (Ասկերանի ԶԿ) և ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ, սանիտար, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը (Ախուրյանի ԶԿ, 14/2):
Այս տղերքին գտեք ու հարցրեք, թե ինչ գիտակցված մարտ են վարել բոլորը...


Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ազատություն Արսեն Արծրունուն


Բարև Ձեզ պարոն Փաշինյան.
Հարց խնդրանքս վերաբերվում է անարդարացի դատապարտված, վատառողջ, 23 և ավելի տարիներ շարունակ բանտում գտնվող, սփյուռքահայ Արսեն Արծրունուն ազատ արձակելուն։

Հասկանում եմ գործերը շատ են պարոն վարչապետ, բայց այնտեղ, այն պարագայում սպասողական վիճակում` ժամանակը թվում է անպատկերացնելի երկար։
Բավական է որ Դուք հետաքրքրվեք, քանի որ ինքն էլ նախկին իշխանությունների վարած քաղաքականության զոհն է։ Այս անձը պատասխան է տալիս ուրիշի գործած հանցանքի համար` ...դատի ժամանակ կոպիտ սխալ է թույլատրվել և հետո սխալը չի ուղղվել։
Խնդրում եմ հաշվի առնել, որ Արսեն Արծրունին հայրենադարձ է, ազգի նվիրյալ է, գիտնական է, մտավորական` ծնված և մեծացած հայրենանվեր սփյուռքահայ մտավորականի ընտանիքում։
Նաև` որ առողջության հետ կապված շատ լուրջ խնդիր ունի, որը ինտենսիվ կերպով կզարգանա բանտային պայմաններում։
Նման կարգի մարդուն անտեղի բանտ նետել և այնտեղ ավելի քան 23 տարի պահելը` հեռու երիտասարդ կնոջից և փոքրիկ դստրիկից, մարդու իրավունքների խախտում է և հանցանք է մարդկության, ազգի, խղճի ու Աստծո դեմ։
Այո Դուք շատ կարևոր գործեր ունեք մեր ազգի և հայրենիքի բարգավաճման վերաբերյալ, բայց մի քիչ ժամանակ նվիրեք խնդրում եմ գիտնականին, որ նույնիսկ բանտում չի դադարում հայրենասեր լինել, մտահոգված է հայրենիքին վերաբերող ընդհանուր խնիրների լուծման հարցերով։
Եթե փորձեք մեկ անգամ նրա հետ զրուցել, հավատացած եղեք, որ այնուհետև Դուք ցանկություն կունենաք իր հետ խորհրդակցել հաճախակի։ 🙏🙏🙏Շնորհակալություն:

Հեղինակ՝ Հասմիկ Հովհաննիսյան
լրագրող


пятница, 13 июля 2018 г.

Ադրբեջանի զինուժը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Վերջերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքյային այց էինք կատարել Ճամբարակ, որի ժամանակ բարձրացվեց նաև այս խնդիրը, որ Ճամբարակը, հատկապես խոշորացված համայնքների ղեկավարի վարչական շենքը, գտնվում է ուղիղ նշանառության տակ: Ճամբարակցիները պատմում էին, որ միշտ էլ եղել է կրակոց, սակայն չգիտես ինչու հավուր պատշաճի այն չի բարձրաձայնվել: 
Ի դեպ, ես Ճամբարակի վերաբերյալ նաև իմ այլ մտահոգություններն եմ հայտնել : Չպետք է թույլ տանք, որ Ճամբարակում կրկնվի Արենիում կատարվածը:
 Կարեն Հովհաննիսյան

Համլետ Հակոբյան-բանաստեղծություններ

Փայլող աչքերում
Փայլող աչքի մեջ թաքուն կա խոսուն,
Ջերմառատ նախշուն կարոտ ոսկեհուր,
Մարդկանց կթվա կեղծ կա աչերում,
Փայլը մթագնած ...ձևախեղ անդուր:
Չգիտեմ ով է հորինել մի կուշտ,
Աչերի փայլի խորհուդը մարդու,
Սևին ...կանաչին ...խաժին ու կապույտ,
Անուն են դրել ամենքին հասու...
Տես թե ինչպես են աչքերը ...փայլում
Վայ ու նախատինք չափով աներես...
Թվում է ...կարծես այն են մտածում.
Ինչից վառվել են ...դարձել սևերես...
Նաև փորձ է կամ մեծ փորձառություն...
Աչքերի փայլի նորի տեսություն...
Գուցե մեկ հոգու արարքն անվայել,
Մեծաց խոսքին է խոնարհվել վայել:
Աչքերի փայլը լույս է հայելուն,
Սիրանուն -առատ կյանք ու վայելքում
Հաստատ ,անվարան խոսք ու խրատի,
Պատասխան կտա հայելին կյանքի...
Կյանքի հայելում փայլ կա աչքերում,
Խավարում...մթան լուռը անկեղծ չի...
Սերը չի սիրում լուռ և լռություն...
Ոչ էլ առանց փայլ հույսը կարոտի...
հավատացեք,որ աչերի փայլում...
Արև կա ...սեր-լույս անմնացորդում...
Ով ժպտած սիրուն աչքերով ժպտուն
Չունի դավ ու կեղծ ձևամոլություն...
Սիրում է կյանքը հասարակի մեջ...
Անմիջական է... պարզ է վերջապես...
************************************************
Երբ ժամը հասնի
Գրիչդ փոխիր, երբ ժամը հասնի,
Զենքով, մի անուն՝ չեն ասում խոսքով,
Գրչում կա թանաք, սեր կա՝կյանք բարի,
Զենքում փամփուշտն է մահվան աչքերով:
Թանաքը հանգիստ գրում է թղթին,
Սիրո ու կյանքի երազները՝ հույս,
Գրում է կարոտ՝սեր հայրենիքին,
Շատ անգամ մարդկանց էությունը դույզ:
Զենքն էլ պահապան՝ հայրենյաց սիրով,
Բարի է դառնում՝հաղթելով չարին,
Փամփուշտը շիկնած արդար վրեժով ՝
Գրչի խոսքերն է ասում ոսոխին:
Եվ նոթատետրում ՝ սևն ,սպիտակին,
Ուլունքի նման տառերն են շարվում,
Մահաբեր փամփուշտը հեղում է էջին,
Սևի տեղ կարմիր ՝արյուն մի վերջին:
Գրիչն է լռել վերջին էջերին,
Թողնելով կյանքի խոհերը կիսատ,
Գրիչը խաղաղ նվիրվեց զենքին,
Զենք, որ գրչի պես դարձավ հարազատ:
Թանաքի նման փամփուշտն էլ վերջին,
Որը պահում ես քեզ համար ՝մեկ հատ,
Թանաքով գրում ես անուն այդ էջին,
Կամ արյամբ թողում անունդ կիսատ:
************************************************
Անմար աստղերին
Երկնքի ծովում աստղերն կան բազում
Փայլում են նրանք արևից անշեջ...
Թշնամու հոգում սարսուռ կա անհուն...
Աստղերը լիալույս , լուսին կեռ` խեղճ...
Աստղերը հպարտ ճամփա են բացում`
Երբեմն անանց մթոտ ճամփեքին
Աստղերը կյանք ու հույս են խավարում,
Որքան էլ խավարը պատի մեր չորս դին:
Հայոց պատմության աստղերը անհուն,
Իրենց լիությամբ լույս են պայքարին...
Նրանք բոլորն էլ ունեն մեկ անուն…
Որքան էլ շատ են , նորածին ու հին…
Նրանք մեր ազգի ոգին են անհուն`
Մեր հերոսներին են անուն առ անուն…
Երկնքից նրանք մեզ լույս են տալիս…
Ու մի ճանապարհ ՝դեպ ազատություն։
Բոցավառ կյանքի լիալին արև...
Արև քո լույսը չի կարող իշխել `
Ամպրոպ ու երկինք ,ամպամած ու սև `
Անզոր են լույսի շողերին հաղթել:
Նրանք մեզ հանգիստ ճամփա են բացում…
Դեպ մեր պայքարի վրեժը անքուն...
Արաքսից այն կողմ ճամփան է խավար...
Ու մթապատ է `կարոտ Մասիս Սար...
Ու Արաքսն այնկողմ `էրգիրն է գոռում,
Շղթայված `գամված զնդանում այդ չար...
Երկնի աստղերի ոգին խենթահար...
Շանթում է կայծեր `բռունցք ազդարար...
Հայրենյաց սիրուն`Մահ ...Ազատություն...

Ձոնս պայքարին` անմար աստղերին,
Նրանց լիալին դարձել է թանաք...
Ու որպես փառքի անմար դրոշակ...
Պիտ ասի վրեժ `պայքար անտունին...

Մեսրոպ Պետրոսյան-բանաստեղծություններ

Պահել եմ այտերիս
/և սրտիս զարկերում/
մի տաք կարոտ
և շոյում եմ հոգուս
մատներվ նուրբ,
որ չխենթանա,
չցնորվի.
/թափված են թերթերը նրա աշխարհո՜վ/,
կապված եմ ես նրան
/ ինչպես Ազգս/
հազա՜ր կապերով ։
... ու մաշվո՜ւմ եմ անվերջ.
Ա՜խ ժամանակն է իմ մեջ մաշվում...
Սակայն հավետ է
հավատս կենում
նրա բարձրաբերձ
սուրբ լեռների պես ։
Բայց այսօր...,այսօր թևեր է առել՝
հագած եռագույն,
/Կարմիր ,կապույտ, ծիրանի.../,
նա արբե՜լ է այսօր...
Ախ Աստված իմ,մի բան է հստակ.
ժամանակը կանգառ չունի,
իսկ կարո՞տս....նա ո՛ւնի անուն՝
Երկիր Նաիրի,
ՀԱՅԱՍՏԱ՜Ն...

*********************************************************
...ու կանչում են փերիները
եվ զվարթ երգում,
հանդես է շքեղ,օրհնել է Տերը,
զուգվե՜լ է հարսնացուն.
հայացքում՝ հեքաթներ արծաթ,
կուրծքը ճերմակ՝մարմար ամպի,
թիկն է տվել ամպերին
և հրաման աստղերին.
֊Ողջ գիշեր աշխարհի վրա
Լույս ու Սեր թևածի։
Իսկ Մայր արևը՝ մի աչքը բաց
դստեր հմայքով ցնծում
ու իր զգեստի վառ գույներն է հաշվում...
Ծովն էլ մի ճամփորդ,
Նրա քղանցքներում մաշվո՜ւմ...
Հարսնամոր փեշերն է
խելագար համբուրում ։
Եվ պրպտում է միտքը պոետի.
Տոչորված հոգում
Անհաս կարոտ է երկնում.
֊ Ախ թևե՜ր ունենայի։
Ու գրկում է հեքիաթը ցասումով
վիրավոր թռչնի նման...
Նա թևեր է տենչում ,որ չկա ու չկա...
... հոգին նրա՝ ճախրում է սակայն:

*******************************************
Թվում է՝
ուրիշի ցավը
մատի փուշն է,
Իսկ մենք՝
մերն ենք 
անդադար հոլովում,
Թվում է՝
ուրիշի ամբարն
լի, անուշ է,
Իսկ մենք՝
մեր օրապահիկն ենք
միշտ փնովում։
Եվ այսպես,
աշխարհից դժգոհ
Մենք մեր տարիքն ենք
զուր գլորում...