вторник, 21 апреля 2020 г.

Արիանա Հովսեփյանը ո՞ր դեպքում և ու՞մ է պատրաստվում նվիրատվություն կատարել իր Range Rover մակնիշի մեքենան

ԱՐԽԱ բլոգ լրատվական կայքն անդրադարձել է վերջին օրերին համացանցում թեժ քննարկման արժանացած մի լուսանկարի պատմությանը, որն իր էջում էր տեղադրել Newspress.am-ի հիմնադիր Արիանա Հոսվեփյանը։ Հարցարզույցը ներկայացնում ենք ստորև։
Օրեր շարունակ համացանցում մեծ աղմուկ է, իսկ կիզակետում այս անգամ հայտնվել է Միջազգային հեղինակավոր IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, Newspress.am-ի հիմնադիր Արիանա Հոսվեփյանը, ում համացանցում տեղադրած լուսանկարը,  հանրության կողմից բուռն քննարկումների արժանացավ։ Դեպքի հետ կապված անդրադարձ եղավ նաև մի շարք միջազգային լրատվականների կողմից։ Դե, իսկ ես փորձեցի գնալ խոսակցությունների և քննարկումների հետքերով։ Հստակ ինֆորմացիա ունենալու համար անձամբ կապվեցի Արիանայի հետ, ում հետ զրուցեցինք այս թեմայի շուրջ։
- Ախթալա-Ալավերդի գործնական այցս հիշվող դարձավ։ Այս անգամ ճանապարհս եղավ Իջևանով։ Արձանը, որի մասին այդքան մեծ աղմուկ բարձրացավ, տեղեկացված էի միայն տեսանյութերով ու լուսանկարներով (խոսքս Գյումրիում տեղադրվածարձանի մասին է), բայց այն, որ Իջևանում ևս տեղադրել էին, ինքս էլ զարմացա։ 
Այս մասին կարող եք ծանոթանալ՝ http://www.irates.am/hy''''/1559598573
Մեքենաս կայանեցի, հավաքեցի մի փունջ «կանաչ, կոկոն ծաղիկներ» և որոշեցի պահն անմահացնեմ ու էդ անհասցե արձանի հետ լուսանկարվեմ, իսկ ծաղիկները մոտեցրեցի արձանին, որ հոտ քաշի, ինչ իմանաս էդ արձանն էսօր կա, վաղը՝ չկա։ Երբ նկարը տեղադրեցի համացանց, որոշ օգտատերեր, առանց իմ իմացության տարածեցին այն՝ «Յոնջա, խոտ ուտող արձանը» անվամբ, իսկ ես այդ պահին  բացարձակ ռեակցիա չտվեցի։ Դեպքից  հետո՝ երեք օր շարունակ, էջումս գրոհ է։ Իմ արարքի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանել, ու եթե պետք լինի, պատրաստ եմ նույնիսկ չորացած խոտ քաղեմ ու կերակրեմ՝ ինֆորմացիան հավաստի դարձնելու համար։
Երկու տարի շարունակ պայքարում ենք արդարության համար, լուսաբանում ենք բացարձակ ճշմարտությունը, հանրությունը չգնահատեց, իսկ այն  «լրատվամիջոցը», որն ի շահ իրենց բարօրության, լուսաբանում են այն, ինչը թելադրվում է, ասածները հալած յուղի տեղ են օգտագործում։ Հենց այդ չկայացած լրատվականներից մեկն էլ, ով պարզ երևում էր, որ ծախված է,  նյութի հետ կապված գրել էր՝ ժողովուրդը պահանջում է, որ ինձ պատժեն, նրա համար, որ իրենց վարչապետի, իրենց «Հիսուսի»  արձանն եմ անարգել․ Յա՞, իրո՞ք, Խնդրեմ, պատժե՛ք,  սպասում եմ,- ապա ավելացրեց, - Այդ չկայացած լրատվականին, որն անհասականալի աղբյուրներից է ֆինանսապես սնվում՝ գոյը պահելու համար, կասեմ, ո՛չ թե անդրադարձեք իմ այն արարքին, որ  ՈՉ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՁԱՆԻ հետ վարվել եմ այնպես, ինչպես, որ հարկն էր՝ նկատի ունեմ «գեղեցիկ» լուսանկարահանվելը,  այլ ուշադրություններդ հրավիրեք ու պարզաբանումներ ստացեք, թե ինչպե՞ս եղավ, որ միջին տարիքի տղամարդը մերկ վիճակում բարձրացավ արտաքին գործերի նախարարության դիմացի զբոսայգում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի վրա ու տարօրինակ շարժումներ կատարեց։

Շարունակությունը մի շարք փաստերով առաջարկում եմ ընթերցեք հենց Արխա բլոգ կայքից, այցելելով հետևյալ հղմամբ՝
https://my-arxa-blog.blogspot.com/2020/04/blog-post_21.html