среда, 19 сентября 2018 г.

Ի ՎԵՐՈՒՍՏ ՆԱԽԱՆՇՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ



Երբ մեր կյանքում որևէ իրադարձություն է տեղի ունենում, հաճախ ենք մտածում, թե ինչու: Ինչու հենց այդպես, ինչու հենց այդ ժամանակ, ինչու հենց ինձ հետ... Բայց ոչինչ հենց այնպես չի պատահում: Ամեն ինչ կանխորոշված է ի վերուստ...
2013-ի սեպտեմբերն էր: Սկսել էի աշխատել «ԵԴԵՄ» բանաստեղծությունների ժողովածուիս վրա: Ձևավորման համար փնտրում էի համապատասխան նկարներ: Դիմեցի մի քանի նկարիչների, բայց չստացա այն, ինչ պատկերացնում էի: Շատ փնտրեցի նաև համացանցում: Եվ ահա, հրաշք: Աչքերիս առաջ հայտնվեցին այնպիսի գծանկար-իլյուստրացիաներ, որոնք էլ հենց կային իմ մտապատկերում: Բոլոր թեմատիկ նկարները կային, բացառապես բոլորը: Անմիջապես գտա հեղինակի՝Իրինա Բոյկոյի էլեկտրոնային փոստի հասցեն ու նամակ գրեցի: Բացատրեցի՝ ով եմ ես, որտեղից և մանրամասն պատմելուց հետո նշեցի, որ ուզում եմ գնել իր գծանկարները: Պատասխանը չուշացավ: Իրինան պատասխանեց, որ անչափ շոյված է և ուրախ, որ հեռավոր, փոքրիկ Հայաստանում նկատել են իրեն և արժևորել իր աշխատանքները, և իր համար մեծ պատիվ է նման համագործակցությունը: Իրինան ոչ թե վաճառեց, այլ մեծ սիրով նվիրեց բոլոր անհրաժեշտ նկարները: Համագործակցությունը ստացվեց, ավելին, վերածվեց բարեկամության: Ցավոք, Իրինան չկարողացավ ներկա գտնվել գրքիս շնորհանդեսին, բայց իր բաժին «ԵԴԵՄ»-ը միանշանակ ստացավ: Ամեն ինչ այսքանով չավարտվեց: Իրինայի հետ մեր բարեկամությունը պետք է խթաներ մի նոր, շատ կարևոր ծանոթության:
2017-ի փետրվարյան մի օր նամակ ստացա Իրինայի մայրիկից՝ տիկին Օլգայից: Հրաշալի մի կին, ով անկեղծորեն ուրախանում է ոչ միայն իր դստեր՝ Իրինայի հաջողություններով, այլ նաև իմ: Իրինան դարձել էր Ուկրաինայի նկարիչների միության անդամ: Այդ և իր 25-ամյակի առիթներով կազմակերպել էին անհատական մեծ ցուցահանդես, որին և ներկա էին գտնվել Կրիվոյ Ռոգի հայ համայնքի ներկայացուցիչները: Ահա այստեղ, նրանք ծանոթանում են իմ՝ իրենց հայրենակցուհու և Իրինայի համագործակցության պատմությանը, «ԵԴԵՄ»-ին, անչափ մեծ ոգևորություն ապրում և նրանց միջոցով կապ հաստատում ինձ հետ:
Արմինե Ամիրխանյանը, ով անմիջական կապ հաստատեց ինձ հետ, Կրիվոյ Ռոգի Հայկական դպրոցի տնօրենն է: Իսկական հայուհի, հրաշալի մայր և կին, ով օտար ափերում ոչ մի ջանք ու եռանդ չի խնայել ու չի խնայում հայն ու հայկականն անաղարտ պահելու համար: Արմինեն հանձն էր առել մի շատ կարևոր նախաձեռնություն: Հայ համայնքի հետ համախմբվելով՝ դիմել էին Ուկրաինական «Սիմվոլ» տարեգրքի խմբագրություն և առաջարկել ներկայացնել իմ և Իրինայի համագործակցության պատմությունը, նաև իմ ստեղծագործությունները: Տարեգրքի հատուկ հանձնաժողովը քննարկումների արդյունքում, մի քանի հայ հեղինակներից ընդունել էր հենց իմ ստեղծագործությունները և Իրինայի հետ համագործակցության պատմությունը: Արմինեի գլխավորությամբ իմ ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել էր ուկրաիներեն, և մի հրաշալի պատմության հետ միասին տեղ գտել Տարեգրքի էջերում: Ցավոք, ես էլ չկարողացա ներկա գտնվել Տարեգրքի շնորհանդեսին, բայց իմ և Արմինեի հանդիպումը չուշացավ: 2017-ի ամռանը հանդիպեցինք այստեղ՝ Երևանում: Այնպես ջերմ, այնպես հարազատորեն, ասես վաղուց գիտեինք միմյանց, զրույցի ընթացքում բառերը հոսում էին, ժամանակը սլանում... Չհագեցանք այդ հանդիպումից, դեռ շատ բան ունեինք զրուցելու, բայց ցավոք Արմինեն պիտի վերադառնար Կրիվոյ Ռոգ, դեռ առաքելություն ունի այնտեղ, կարևոր մի առաքելություն՝ դեռ սերունդներ կան կրթելու, հայն ու հայկականը սովորեցնելու, հայի ոգին ամուր ու բարձր պահելու...
Իսկապես կանխորոշված էր ամեն ինչ: Օտարի մեջ գտա բարեկամի, բարեկամի միջոցով՝ հարազատի, հայ հարազատի, ով դարձավ օտար ափերում իմ հեռավորը, բայց և իմ հարազատ հոգին...
Հարգանքով՝
Բանաստեղծուհի Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ
/

воскресенье, 16 сентября 2018 г.

Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ...

Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիները իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են , որ կրակոցներգրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ, կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում:
Գիշերվա Կոթիի գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է նրա մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ , որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: 








Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու , կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդկոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայաված դիրքերից , որի բնակիչները մեծ հաշվով մեր նկատմամբ թշնամաբար չեն տրմադրված: Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեր վրա են կրակում: Մի խոսքով, շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագորցման մասնակից:




Ծանուցում.նյութը ներկայացնում ենք ենք առանց խմբագրման:

суббота, 15 сентября 2018 г.

ՍԻԼՎԱ ԳՈՒԼԱՆՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ որ քայլերդ դառնում են մոլոր,
Դառնում են անկամ,
Երբ հորիզոնում լույսը 
Դառնում է աղոտ ու դժկամ,
Երբ որ հոգուդ մեջ 
Դատարկությունն է ցավագին ճչում,
Կյանքը դառնում է ձանձրալի
ՈՒ գորշ ու քեզ չի կանչում
ՈՒ տանջված հոգիդ սիրո
Պակասից դեղնում է, թոշնում...
Հիշիր սերն Աստծո
ՈՒ նրանով տուր հոգուդ ամոքում,
Նրանով դարձրու կյանքիդ
Գույները վառ ու մնայուն:
ՈՒ տե՛ս թե հոգուդ դատարկն
Ինչպես է վառ գույնով լցվում,
Մոլոր քայլերդ էլ քիչ-քիչ
Դառնում են հստակ, հաստատուն:

                    ****

Սիրելիիդ հոգու ցավը
Լոկ մի խոսքով կդարմանես,
Հոգին գույնով դու կլցնես,
Թե այդ խոսքը լինի
զուլալ սրտից բխած,
Թե այդ սրտում քնքուշ
Սերն է լուռ ծվարած:
Թե այդ սրտից սիրո
Ազդակ են ստանում,
Այդ ազդա՛կն է հոգու
Վերքը հեշտ դարմանում:


                    ****

Ամեն մեկը իրավունքից է
Միշտ խոսում,
Դիմացինի արարքն էլ
Միշտ պարտք համարում:
Չոր օրենքով թե շարժվեն
Մարդիկ կյանքում.
Ամեն սիրուն հույզ ու ապրում
Շուտ կսպանեն իրենց ներսում:
Լա՛վ է, երբ կա կարգ ու
Կանոն ամեն ինչում,
Բայց երբեմն էլ բարությունը
Կանոններից շատ է շեղվում:
ՈՒ չգիտեմ. ե՞ս էլ դառնամ
Օրենքների հլու գերի,
Թե միշտ մնամ իմ ջինջ
Հոգու կանչին գերի:
Բայց ո՞նց չասեմ,
Որ շատ հաճախ ցավ եմ ապրում,
Երբ օրենքին հետևում են
Իրենց շահն է երբ դա ուզում,
Իսկ կողքինին միշտ
Բարության դասեր տալիս,
Օրենք, կանոն մեկ
Վայրկյանում ջնջել տալիս:

пятница, 14 сентября 2018 г.

ՄԵՍՐՈՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հավատը՝ պայքար ...
Ինչո՞ւ ենք հավատներս կորցրել
Հանդեպ աշխարհի՛ և Մե՛զ,
Ինչո՞ւ ենք գոցվել 

Հարահոս ցավերում աննինջ,
Որ ամեն անգամ լլկո՛ւմ են
Գոյությունը մեր...
Առանց այն էլ՝բյուր վերքերում ճկված
կյանքը՝սարդոստայն է,
մի թելից ենք կախված,
Իսկ վտանգները՝ բազմահազար։
Ու անփութորեն կամ անկարողաբար 
Օրագիրն են ավարտում կյանքի Վերջալույսի մեռնող շողի նման
Վարդերը մեր սրտի
Մինչդեռ ունեին այգաբացներ փառքի։
Ա՜խ հավա՜տս,հավա՛տս աներկբա վերարկուն քամուն տվել՝
անբարո կնոջ նման,
չգիտեմ հիմա քանի՛ փողոցներ ու դռներ է չափում։֊
Միևնույնն է ՝քեզ չեն հասկանա
Ով խելագարված մարդաստվե՛ր...
Երբ ինձ լքեցին անկողնում
Մետաքսե նուրբ վերմակի տակ
Ձեռքերը տաքուկ,
Ես նրանց չհանձնեցի
Օտարամոլ քամիներին անարգ։
Երբ ինձ ներեցին ձեռքերը կոշտ
Բացակայությունից իմ սանձարձակ,
Ես հավատացի ...
Իսկ հիմա...
Հիմա ես էլ ձեզ նման...
սրտիցս վտարել եմ նրան,
Բայց չեմ կարող և՛ վաճառել ,կամ` նորով փոխել,
ինչպես վերարկուս մաշված ։
Ինչո՛ւ եմ ես էլ ձեզ նման.. 
Հավատն էլ է ընծա որպես ՝ծնված օրից մեզ տրված, 
Նա էլ է սեր՝ տառապանքով քամված,
Այս մշտափոփոխ կյանքի լաբիրինթում,
Ուր բարիքներ չեն բաժանում։
Տե՛ր իմ, մեզ մի՛ լքիր, ինչպես գարունը ծաղկանց թերթերին թոշնած,
ինչպես առողջությունը թանկ ու միակ...
Ես առանց թև
Ինչպե՛ս ճախրեմ
Ես՝ մարդ֊արարած։
Ո՛վ ամենագութ ,օգնի՛ր աշխարհին,
Ժպիտները մարդկանց մի՛ տար,
Կյանքը խաղ է դիվային,ու տերևի պար։
Ավարտները չեմ սիրում֊
անգույն թանաքով են գծված,
Արցունքներ շատ ենք տեսել,
Վե՛րջն է անաստվա՜ծ...
Քանի կանք՝ ապրե՛նք արդար,
Առողջությունն էլ է հավատ֊ պայքա՛ր...

ՄՈՐՄՈՔ ՍԻ՜ՐՏՍ ԿՎՇՏԱՄ...
Ներբաններիս՝ թախիծ, վերք,
Մորմոք սիրտս կվշտամ,
Ես մի կքվա՜ծ մերկ եղեգ՝

Օտար քամուց կդողամ։
Կանցնեն ,կերթան իմ մոտով
Երամները անտարբեր,
Մի հավք չկա ,կարոտով
Իջնի ուսիս՝որպես հևք։
Որպես շիվ մի հայրենի.
/Բույրը առնեմ մայր հողի,/
Ու տանի ձայնս անդին,
Ուր կա երկի՛նք, ծո՛վ ,արփի։
Որ զգամ՝ դեռ չի մեռել
Կարոտս անե՜րգ, անա՜փ,
Սավառնում է միտքս լուռ...
Հոգում իմ՝ անզո՛ւսպ տագնապ։
Ես մի եղեգ ,արմատս
Պոկվել քամուց, կդողա,
Ա՜խ երանի, թե սի՜րտս
Այրե՛ք,այսպես չմխա։

Կա՛նգ առ,ակնթարթ...
Եվ լո՜ւյս է կաթում բացվող այգի
արշալույսներից կարմիր,
ու ցորյանի բու՜յրն է արբեցնում.
Մի աղջիկ էր,ոտաբոբիկ անցավ
այդ արտերի միջով,
|
Ու հև՜քը սրտիս ես կանգ առա|
Բույրն աղջկա հոգեհմա շնչիս կանգնել՝ խեղդում էր...
Կա՛նգ առ,ակնթա՛րթ...
Ես ուզում եմ շոյել այն հասկերը լուսնավարս,
որ աղջկա մարմինը նուրբ
դողո՜վ են ծակել,
Ես ուզում եմ պոկե՛լ ոսկիներն հասկերի խարտյաշ,
Զգալ բույրն աղջկա դողերում նրանց,
Բայց արդեն իրիկնանում է,
Ու մայրամուտի ցոլքերն արեգնավառ 
իրենց թերթերում շղարշել էին նրան,
Իսկ արահետներն ինձ ո՞ւր են տանում,
Ես էլ ինչպե՛ս գոռամ,ինչպե՛ս հոգիս բացված կարկատեմ,
Խելագարվում եմ,
Տե՛ ր իմ ,սիրահարվե՜ լ եմ...


среда, 12 сентября 2018 г.

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԼԱՐԱԽԱՂԱՑԻ ԽՐԱԽՃԱՆՔ
Լարախաղաց եմ՝
Արևի շողին
Ոտքերիս տակ է
Մոխիրը հողի...
Գնում եմ քայլ քայ
Սկիզբս դեպի
Արևը թվաց
Սիրելուս կեպին...
Գիտեմ այդ ուխտը
Հեռուն չի տանի,
Խավարը պիտի
Լույսին խթանի..
Ու երբ ինձ գտնի
Քավություն մութը,
Մեռած կլինեմ
Վեր ցցած բութս...

***
Կար, մի աղջիկ կար,
Հենց իմ անունով,
Ջութակի լար էր
Մարմինը նրա՝
Երակացանցում,
Արևի համ էր
Ուշ դարձավ տիկին...
Պտղածաղկը
Համարում էր նուռ,
Թվում էր պատը
Կարող էր ճեղքել,
Միայնակ կանանց
Չէր հասկանում, չէ,
Դրամի մյուս
Երեսն էր տեսնում,
Չորորդ աչքերով...
Աղջիկը հետո
Այնքան իր շուրջը
Հաստ պատեր շարեց՝
Դարձավ հուշարձան
Հենց իմ անունով...
Մենք իրար արդեն
Չենք էլ ճանաչում...
Այն ծառի նման,
Որ մի օր դալար
Մի շիվ է եղել,
Ճկվել է քամուց
Հիմա կեղևը
Կնճիռներ ունի,
Հենց ինքն է քամին
Եվ ամեն տերև
Ճյուղից պոկվելիս
Արցունք է թվում...
Չփոխվեց մի բան՝
Երբ ծիածան եմ
Տեսնում երկնքում
Ինձ թվում է թե
Պատառիկն է այն
Աղջկա շորի
Եվ ինձ է նայում
Թաշկինակի պես..
.



***
Աշունը դու ես,
Եվ ես գալիս եմ
Քեզ հետ հանդիպման...
Դու ամենուր ես, 
Սակայն և չկաս...
Քամին թվում։է
Քո մատները տաք,
Որոնք նման են
Ստեղնաշարի...
Դու ինձ ասում ես.
_Քույր, նայիր ինչպես
Տերևը մեռավ...
Մարդ էր իր ճյուղին։
Ես որոնում եմ
Ամպե ու ճերմակ ձիավորներին։
Արդեն չեմ սիրում
Անձրևող երկինք։
Աշունը դու ես...
Ու շայս հանկարծ
Թվում է, թվում
Քո կոստյումն է տաք,
Ուսերիս վրա,
Որ ես չմրսեմ,,,
Նայում եմ ճերմակ
Վերնաշապիկիդ,
Որ խենթ օրերիս
Առագաստն էր իմ,
Ու շշնջում եմ
Առաջվա նման.
_Մթնում է, ցրտեց,
Արի տուն գնանք։

вторник, 11 сентября 2018 г.

Եթե նորին գերազանցություն ժամանակը բարեհաճ գտնվի, ուրեմն ես...

Հյուրասրահում է 



 Մուշեղ Բաբայանը


1. Պարոն Բաբայան շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար: Վերջերս լույս տեսավ Ձեր թվով երկրորդ գիրքը «Հորիզոնին չհասածը»:   Կխնդրեի կիսվել գրքի նախապատմության մասին:


« Հորիզոնին չհասածը» կրողն ու շարունակողն է առաջին գրքի՝ «Ծխացող կարոտի»՝  հայրենասիրության, մարդասիրության, ծնողապաշտության, մարդկային արարող ու սպառող տեսակների բախման լավագույն զգացողությունների:

2. Ինչի՞ մասին է գիրքը, կծանոթացնե՞ք մեզ նյութերին:

   Գրքի գլխավոր պատմությունը «Հորիզոնին չհասածն» է, սեփական ուժերով մասնագիտական և աշխատանքային լուրջ հաջողությունների հասած հեղինակավոր քննիչի մասին, ով հանիրավի մեղադրվելով կաշառակերության մեջ որոշում է հեռանալ կյանքից, սակայն մինչ այդ որդուն ուղղված նամակով պատմում է իր սիրո, մանկության, վերելքի, անկման, կյանքի գլխավոր հանցագործության՝ սպանության, դրա բացահայտման և այդ ընթացքում իր դեմ իրականացվող խարդավանքների մասին:
  «Հորիզոնին չհասած» գրքում կգտնեք հետևյալ պատմվածքները. արտագաղթի ցավի մասին պատմող զգացմունքային «Տատիկը», ճանճերի տեսանկյունից գյուղական ջինջ առօրյան հումորով ներկայացնող «Ճանճի փայտը», պարզ մարդկային հարաբերությունները ներկայացնող «Տատիկի գլուխ սոխը», սահմանին անձնազոհաբար մարտնչող մեր խիզախ զինվորների հերոսությունների, սիրո, նվիրումի մասին պատմող «Հաղթելուն դատապարտվածները», գյուղում ծնված, սակայն մեծ կյանքի ձգտող, մեծ աշխարհում ամեն ինչի հասած, բայց հոգեպես անկում ապրող հայի տխուր, արագ բեկվող ճակատագրի մասին պատմող «Կամոն», որտեղ ընթերցողին սպասում են ռուսական ոչ հայեցի բարքերին գաղթական հայի բախումները, սպանություններ, դավաճանություն, սեր, կիրք և հայրենիքի նկատմամբ կիսատ կատարված պարտք:


3. Ձեզ հոգեհարազատ է արձակ,թե՞ չափածո գիրը:


Եթե անկեղծ, ապա խոսքս ընթերցողին հասցնելու համար արձակն ինձ ավելի մատչելի է թվում, էստեղ ես մեծ ազատություն ունեմ և նաև զինանոց։ Հաճախակի եմ նաև չափածո ստեղծագործում, բայց ես ինձ արձակագիր եմ համարում և ոչ թե բանաստեղծ։


4.    Ի՞նչ նորություններ է սպասվում Մուշեղ  Բաբայանի ընթերցողին:



Ես հիմա շատ ...

Շարունակությունը՝ http://arxablog.blogspot.com/2018/02/blog-post_21.html



Սերը բառերից այն կողմ

Մեր հյուրասրահում է Գայանե Կարապետյանը, ով հանդիսանում է փոքրիկ երգչուհի՝ Անի Մնացականյանի մայրը:



1. Կպատմեք, թե ինչպե՞ս է սկսվել Ձեր փոքրիկի ստեղծագործական կարիերան:

Շնորհակալություն հրավերի համար: Դուստրս՝ Անին. ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին: Երեք տարեկանից հաճախել է «Կռունկ» պարային անսամբլ, այնուհետև՝ Անանիա Շիրակացու անվան կրթօջախ: Հաճախել է «Լիվա» փոփ-ջազ վոկալ երգչախումբ, որի ղեկավարը Ռուզաննա Մկրտչյանն է: Ի դեպ, ուզում եմ նշել, որ բեմական առաջին  քայլերը՝ երգի ասպարեզում, Անին սկսել է հենց հարգարժան Ռուզաննայի հետ, ինչի համար հայտնում եմ խորին շնորհակալությունս: Ռուզաննան նաև Անիի երգացանկից մի շարք երգերի հեղինակ է հանդիսանում: Այսօր փոքրիկս սովորում է «Տիգրանյանի» անվան՝ երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի և վոկալի բաժնում: Հասմիկ Մելքոնյանի սանն է:


2. Ովքե՞ր աջակցեցին տեսահոլովակի նկարահանման և ձայնասկավառակի թողարկման կազմակերպչական հարցերում:

 Եթե թույլ կտաք կցանկանայի իմ շնորհակալական խոսքն ասել «Գյուրջինյան» փրոդաքշնի տնօրեն Արփինե Գյուջինյանին մեծ ներդրման համար, հաղորդավարներին՝ Արսեն Խաչատրյանին և Մարիանա Ներսիսյանին, ովքեր մեր ամբողջ օրը լցրեցին հիշարժան պահերով: Առանձնացնեմ նաև՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին աջակցության համար:  Շնորհակալությունս եմ հայտնում «Էնջլս» պարային համույթին՝ գեղ. Ղեկավար Գեորգի Զոհրաբյանին, ովքեր մեր կողքին են ցանկացած պահի: Ի դեպ նշեմ, որ Գեորգի Զոհրաբյանը տեսահոլովակում մարմնավորել է ռեժիսորին: Ռեժիսորին՝Արմեն Վիրաբյանին, ով նաև «Fashion» երգի բառերի և երաժշտության հեղինակն է: Շնորհակալ եմ օպերատոր Ռոբերտ Բաբայանին, գործիքավորողին՝ Էմանուել Հակոբյանին, ով տեսահոլովակում հանդես եկավ օպերատորի կերպարով, մոդել՝ Նարե Զաքարյանին: Մեր ընկերներին՝ Ալյային, էրիկին, Ժասմինին, Ինային: Շնորհակալություն «Gart Fashion House» գեղեցկության սրահին, Երևանի Պետական Կամերային Թատրոնի տնօրինությանը՝ իրենց հյուրընկալ հարկի տակ ընդունելու համար, անդավաճան հանդիսատեսին:
Հուսամ անուններ չեմ մոռացել, իսկ ում անունը չեմ նշել, պարզապես ներեք ինձ: 

«Ձեզ համար » ձայնասկավառակի և «Fashion » տեսահոլովակի ողջ հասույթը տրամադրվել է «Հայ մայրեր » ՀԿ-ին: 


3. Առաջիկայում հանդիսատեսին ի՞նչ նորություններ և անակնկալներ են սպասվում:


Հանդիսատեսին երկար չենք սպասեցնի. 

Շարունակությունը՝ 
http://arxablog.blogspot.com/2017/11/blog-post_26.html