суббота, 22 февраля 2020 г.

«Մինչ համերգային ծրագրերի սկսվելը, հնարավոր է, որ կոպիտ եմ լինում շատերի հանդեպ, բայց դա ունի իր բացատրությունը»-ԱՐԽԱ




«Մինչ համերգային ծրագրերի սկսվելը,
  հնարավոր է, որ կոպիտ եմ լինում շատերի հանդեպ, բայց դա ունի իր բացատրությունը»,- ինձ հետ զրույցում նշեց այսօրվա հյուրս, ով վերջերս տեղի ունեցած Happy award kids մրցանակաբաշխության կազմակերպիչն էր և հանդիսանում է Արխա բլոգ մշակութային լրատվական կայքի տնօրենը, նույն ինքը՝ Արամ Խաչատրյանը։ Այս անգամ ևս հետաքրքրվեցի համերգային ծրագրերի արդյունքների, դրանց նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ մոտ ապագայում սպասվելիք նորությունների մասին։ Նշեմ, որ մինչ զրույցի սկսվելն արդեն ժպտում էինք երկուսս էլ, քանզի նրա հետ խոսելիս հնարավոր չէ զսպել անկեղծ ծիծաղը։









Արամ, թե՞ Արխա․․․ Ինչպե՞ս դիմեմ։

Ընտրությունը Ձերն է։

Հաշվի առնելով մեր մտերմությունը կդիմեմ անունով, և իհարկե, եթե Դեմ չեք, անցնենք Դու-ի՝ զրույցն անմիջական դարձնելու համար։

Սիրով։


Նման մեծամասշտաբ միջոցառում առաջին անգամ չէ, որ իրականացնում էի, սակայն պատասխանատվությունը կրկնակի անգամ շատ էր․ պատասխանատու էի՝ ծնողների, հանդիսատեսի և ամենապահանջկոտ մասնակիցների       ՝ փոքրիկների առաջ։ Միշտ չէ, որ կարող ես գոհացնել փոքրիկ մարդուկներին, բայց արի ու տես, գոհ մնացինք բոլորս։ Ուստի հոգեհարազատ է աշխատանքդ այն ժամանակ, երբ այն ստացված է և կողքիդ կա հզոր թիմ։
-  
Շուրջ 50 մասնակից․ Ինչո՞վ եք առաջնորդվում նրանց անվանակարգեր շնորհելուց առաջ։

Նշեմ, որ անվանակարգերը որոշելուց առաջ ուսումնասիրում ենք մասնակցի անցած ուղղին, հաշվի ենք առնում  նրանց ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, որից հետո նշանակվում է հանձնաժողով, ովքեր էլ վերջնական ամփոփում են աշխատանքը։ Նաև չմոռանամ նշել, որ հետևողական ենք լինում մասնակիցների տարեկան ծավալած գործունեությանը, սա ևս շատ մեծ դերակատարում ունի։

Այդ օրը՝ փետրվարի 13-ին, նկատեցի, թե ի՜նչ ջերմությամբ և ոգևորվածությամբ եք դիմավորում հյուրերին։ Մի՞շտ է այսպես։

Չէի ասի։ /ծիծաղում է/ Մինչ համերգային ծրագրերի սկսվելը,  հնարավոր է, որ կոպիտ եմ լինում շատերի հանդեպ, բայց դա ունի իր բացատրությունը՝ պատասխանատվությունս մեծ է արված աշխատանքիս հանդեպ, և շատ հաճախ այդ պահին, երբ չեմ լուսանկարվում ցանկացողների հետ՝ նեղանում են, բայց ի՞նչ արած, ինձ էլ է հասկանալ պետք։

Կարծում եմ ոչ մեկի աչքից չվրիպեց նաև այն փաստը, որ բեմահարթակ չբարձրացաք, անգամ հիշում եմ ետնաբեմից դուրս եկաք ամենավերջինը։ Սա ի՞նչ էր նշանակում։ Վախենում էիք կարծիքների բախումի՞ց։

Ամենևին։ Կարծիքներ լավ կամ վատ , էսպես, թե էնպես լսելու էի։ Մի փոքր, եթե շատ անկեղծանամ, կասեմ՝ նկարվել չեմ սիրում, իսկ համերգից հետո, կարծում եմ պատկերացնում եք, թե ի՞նչ է կատարվում։ Նույնիսկ հիշում եմ, մի պահ դուրս եկա, տեսա հյուրերին կարմիր գորգի մոտ և արագ ներս մտա դահլիճ ու դռները փակեցի։ Բնավորության վատ գիծ է, որից ազատվել է պետք։

Հետագայում ի՞նչ ծրագրերի կարող ենք սպասել, թե՛ լրատվական դաշտում, և թե՛ համերգային ասպարեզում։

Լրատվական ասպարեզում անշուշտ շուտով կլինեն նոր հարցազրույցներ, իսկ համերգային ծրագրերի առումով կարող եմ հավելել, որ օրեր անց տեղի կունենա Gyurjinyan production-ի կողմից կազմակերպված երգի և պարի փառատոնը, որտեղ կազմակերպչական հարցերով համագործակցում ենք սիրով։ (Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման)

Գիտեմ, որ չես սիրում մասնակցել նաև հարցազրույցների, սակայն շնորհակալ եմ չմերժելու և անչափ հաճելի զրույցի համար։ Ցանկանում եմ նորանոր ստեղծագործական վերելքներ։

Հաճելի էր։

Happy award kids մրցանակաբաշխության մասնակիցներն ու անվանակարգերը

Ալիկ Վարդանյան  «Տարվա լավագույն ձայնային ռեժիսոր»
Մերի Սահակյան  «Տարվա լավագույն մանկագիր»
Արփինե Գյուրջինյան «Տարվա լավագույն պրոդյուսեր»
Լիանա Բոնդոյան  «Տարվա լավագույն խաղավար՝ Էլզա»
Vilmax Events Planner «Տարվա գործընկեր»
Արսեն Խաչատրյան «Ամենից ամենա»
Անի Մնացականյան «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի»
Վյաչեսլավ Օհանյան «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ»



Տիգրան Հունանյան  «Տարվա լավագույն փոքրիկ երգիչ»
Ալյա Ադամյան  «Տարվա լավագույն փոքրիկ երգչուհի»
Մելիսա  «Տարվա հիթ «Քամելեոն»»
Սուսի Հակոբյան  «Տարվա լավագույն մանկական կատարում»
Ադրիանա Մնացականյան  «Տարվա փոքրիկ հայտնություն»
Միլենա Մկրտչյան  «Տարվա միջազգային ձայն»
Ռազմիկ Վարդերեսյան «Տարվա յուրօրինակ ձայն»
Լիանա Նահապետյան  «Տարվա յուրօրինակ ձայն»


Ալեք Տաշչյան «Տարվա դեմք»
Լիանա Արազյան  «Տարվա ակտիվ երգչուհի»
Ալեքս Հարությունյան «Տարվա բեմական փոքրիկ երգիչ»
Ինա Մնացականյան «Տարվա բեմական փոքրիկ երգչուհի»
Մաշա Ադամյան  «Տարվա փոքրիկ արտիստ»
Էվա Սարգսյան «Տարվա երիտասարդ հայտնություն»
Դավիթ Դավթյան  «Տարվա լավագույն փոքրիկ կատարում»


Քաջիկ Սարգսյան «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ»
Միլենա Էվոյան «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի»
Արեն Մագոյան «Տարվա ազգագրական երգիչ»
Աբել Հովսեփյան «Հանդիսատեսի համակրանք»
Դիանա Հարությունյան «Հանդիսատեսի համակրանք»
Սամվել Մալոյան «Տարվա ձայն»
Նադեժդա Հակոբյան «Տարվա ձայն»
Արամե Ղուկասյան   «Տարվա բազմաժանր երգիչ»


Մարիամ Մելքոնյան «Տարվա փոքրիկ ասմունքող»
Էնջելինա Բեջանյան (Candy NG) «Տարվա փոքրիկ դերասանուհի»
Սարգիս Հունանյան «Տարվա փոքրիկ հաղորդավար»
Ռուզաննա Սահակյան «Տարվա փոքրիկ հաղորդավարուհի»
Մանե Կարապետյան  «Միսս գեղեցկություն»
Մարիա Ալթունյան  «Տարվա լավագույն փոքրիկ մոդել»
Մարի Խաչատրյան «Միսս ժպիտ»
Անի Թարջիմանյան «Միսս հմայք»

Մշակույթի քոլեջ թատրոն – ստուդիա, գեղ ղեկ Քնարիկ Սասունյան  «Տարվա լավագույն մանկական խումբ»

«Զանգակ» վոկալ ստուդիա գեղ ղեկԾովինար Հարությունյան
«Տարվա լավագույն վոկալիստ՝ Ծովինար Հարությունյան»

«Հյուսիս» պարային համույթ գեղ ղեկ Ալինա Հարությունյան
«Տարվա լավագույն ժողովրդական պարային համույթ»

«Maga dance show» գեղ ղեկ Անուշ Գիժլարյան  «Տարվա լավագույն պարային համույթ»

«Light kingdom dance studio» գեղ ղեկ Մարիամ Գալստյան  «Տարվա լավագույն hip-hop  խումբ»

«Lets dance studio» գեղ ղեկ Արուս Խաչատրյան  «Տարվա լավագույն պարուսույց՝ Արուս Խաչատրյան»

«Dance Art studio» գեղ ղեկ Սյուզաննա Գրիգորյան
«Տարվա լավագույն պարակցող խումբ»


 Լուսանկարները՝ 

Նյութը պատրաստեց՝ ԱՆՆԵ ՄԱՐԻ