-Պարոն Նուրիջանյան հասարակության ակնկալիքները կարծես թե չարդարացան: Դժգոհությունների նոր ալիք է բարձրացել: Ինչքա՞ն պետք է սպասել, որ վստահությունը արդարադատական համակարգի մասով վերականգնվի:
-Պետք է արձանագրել, որ դատական իշխանությունը առանձնացված է գործադիր իշխանությունից ու գլոբալ փոփոխությունների սպասումը այսքան կարճ ժամանակում` տրամաբանական չէր լինի:Ինչ որ չափով կտրուկ փոփոխությունների բացակայությունը դրական է այնքանով, որ մենք վերջապես կունենանք անկախ դատական համակարգ:Լավն ու վատը թողնենք մի կողմ: Ինձ համար, որպես փաստաբան շատ կարևոր է, որ դատական համակարգը լինի գործադիր իշխանությունից անկախ, քանի որ գործադիր իշխանության ֆունկցիայում գերակշռում է քաղաքականությունը, դատական համակարգում պետք է գերակշռի պրոֆեսիոնալիզմը և խորը մասնագիտական գիտելիքները:
-Այնուամենայնիվ, հնարավոր չէ ժխտել, որ տարիներ շարունակ դատական համակարգը եղել է գործադիր իշխանության կամակատարը:
-Այդ պատճառով էլ ժողովրդի կողմից մեծ տենդենց կա դատական համակարգում փոփոխություններ տեսնելու: Տեսակետները, որ դատավորները պետք է փոխվեն` պրակտիկորեն արագ կիրառելի չէ, քանի որ դատավորները նշանակվում և պաշտոնավարում են որոշակի ժամանակով: Սպասումը, որ դատական իշխանությունը պետք է կազմալուծվի գործադիր իշխանության կողմից` իրատեսական չէ: Դատական համակարգում խնդիրներ միշտ եղել են և առկա են, սակայն Հայաստանի հանրապետության դատական համակարգը, իմ կարծիքով, այդքան էլ վատը չէ:Դատական համակարգում պարզապես յուրաքանչյուր խնդիր աչք է ծակում, որը այլ ոլորտներում այդքան տեսանելի չէ: Հուսամ, որ դատավորները ժամանակի ընթացքում ավելի անկաշկանդ կգործեն և որոշ ժամանակ հետո շոշափելի արդյունք կզգանք:
-Ամեն դեպքում հասարակության մեջ կա ձևավորված կարծրատիպ, որ դատական համակարգը կոռումպացված է և շատ դեպքերում մարդիկ «վախենում» են դատարան դիմել: Խորհրդի կարգով նաև մեկնաբանեք երևույթը:
-Պետք է նշել, որ առաջին անգամ մարդիկ դատարան դիմելիս, կամ իրավական խնդրի առնչվելիս միշտ խտացված գույներով են պատկերացնում իրավիճակը: Դատական մատչելությունը, որպես հիմնարար իրավունք բավականին կիրառելի է և դատարանները բավականին մատչելի են:Մարդիկ կարծում են, որ պետական տուրքը բավականին բարձր է, մինչդեռ դա այդպես չէ: Հատուկ վարույթի գործերով 2 կամ երեք հազար է տուրքը, իսկ հայցային վարույթոց ընդամենը 4 հազար դրամ է պետական տուրքը:Ամեն դեպքում մեծամասամբ կարելի է արձանագրել, որ դատարանները մատչելի են: Մեր երկրում անվճար իրավաբանական խորհրդատվության խնդիրն էլ կարգավորված է: Սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր չեն կարողանում դիմել մասնավոր փաստաբանի կարող են դիմել հանրային պաշտպանի գրասենյակ կամ այլ անվճար խորհրդատվություն տվող կազմակերպությունների:Ես որպես նախկին հանրային պաշտպան, ինչպես նաև ծրագրերում ներգրաված փաստաբան, կարող եմ ասել, որ բավականին արդունավետ են աշխատում անվճար իրավաբանական խորհրդատվություն իրականացնող կազմակերպությունները:
Комментариев нет:
Отправить комментарий