четверг, 2 мая 2019 г.

«Երբ կա երաժշտություն. ինձ համար նախընտրելի ժամանակահատված է» - Ռուզաննա Սահակյան

Ովքե՞ր են աշխատում փոքրիկ երգչուհի Ռուզաննա Սահակյանի հետ բեմում և բեմից դուրս։

Ասեմ, որ իմ բեմական ուղին սկսել եմ երգելով։ Շատ ուրախ եմ, որ սովորում եմ Արսեն Գրիգորյանի արվեստանոցում։ Նշեմ, որ ոչ միայն իմ վոկալով է զբաղվում Արսեն Գրիգորյանը, այլև շատ խորհուրդներ է տալիս, թե ինչպե՞ս ինձ դրսևորեմ բեմում։
Ես միշտ բեմում հանդես եմ գալիս գեղեցիկ պարային համարներով, որը բեմադրում է Light kingdom dance studio-ի գեղարվեստական ղեկավար Մարիամ Գալստյանը։
Եվ իհարկե միշտ ինձ հետ է  իմ պրոդյուսերը՝ Gyurjinyan production-ի հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը։ Ինչպես հասկացաք, շատ մեծ պրոֆեսիոնալ խմբի հետ եմ աշխատում, և կարծում եմ ինձ ոչինչ չի մնում անել, միայն աշխատել և կատարել նրանց պահանջները։ (ժպտում է)

Պարը քեզ համար նոր հետաքրքրություն է, թե՞ պարզապես ավելի բեմական լինելու միջոց:

Միանշանակ ավելի բեմական լինելու միջոց է, սակայն չեմ կարող չնշել, որ պարել շատ եմ սիրում, բայց ինչ՝ պրոֆեսիոնալ պարով զբաղվել չեմ պատրաստվում։




Ռուզաննա, առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորություններ ունես քո հանդիսատեսի համար:


Շատ հետաքրքիր նորություններ ունեմ, բայց հուսով եմ չեք նեղանա, եթե չբացեմ չակերտները։ Ես և իմ հետ աշխատող խումբը շատ ենք սիրում անակնկալներ մատուցել։





Օրվա ընթացքում դու միանգամից հասցնում ես անել մի քանի բան՝ հաճախում ես դպրոց, վոկալի և պարի դասընթացների, համերգների ես  մասնակցում. հետաքրքիր է՝ օրվա ո՞ր ժամանակահատվածն է քեզ համար ամենանախընտրելին:


Երբ կա երաժշտություն ինձ համար նախընտրելի  ժամանակահատված է: Շա՜տ-շա՜տ եմ սիրում լինել երգի դպրոցում, որտեղ միշտ ժպիտով մեզ է սպասում Արսեն Գրիգորյանը։

Ինչպիսի՞ աշակերտուհի է Ռուզաննան: Հասցնու՞մ ես լիարժեք պատրաստել դասերը. մասնակցել դասապրոցեսին:

Կստեմ ասելով, որ չեմ բացակայում դպրոցից։ Մայրիկիս հորդորով փորձում եմ համատեղել դասերը։ Չեմ կարծում, որ գոյություն ունեն այնպիսի մայրիկներ, որոնք երեխաներին անպատրաստ են ուղեկցում դպրոց։






Комментариев нет:

Отправить комментарий