среда, 14 августа 2019 г.

Բորիկ Բաղդասարյան-բանաստեղծություններ

















Անգամ չգիտես` որքան անգամներ
Քեզ որոնեցի իմ երազներում...

Քեզ, որ Աշխարհից` այս ապականված,
Գողացել, թաքցրել էի սրտիս մեջ ծածուկ,
Որ մնաս այնտեղ ընդմիշտ ապահով, անվնաս, տաքուկ...

Քեզ, որ պահել եմ սրտիս մեջ զգայուն,

Ու հուշերիս մեջ` վառ ու մշտարթուն...

Քեզ...ում թաքցրել եմ ամեն մի բառում`

Դեռ չարտաբերված,

Բաբախյունի մեջ`դեռ չբաբախած,
Արյանս ամեն մի կաթիլի մեջ, իմ զարկերակում,
Ընդմիշտ կորցրի իմ կարոտներում...

Դու, որ ծնվել ես էությանս մեջ

իմ հոգու ներսում,

Կմնաս հավետ խաղա՜ղ, գունավո՜ր իմ հեքիաթներում...

                    *************

Իմ Գիշերները այսուհետ պիտի

Քո Կարոտների գրկում գիշերեն...

Իսկ երազներս, երազանքներիս փեշերից կախված,
Լոկ քեզ երազեն...

2
Իմ Կարոտները միշտ էլ կմնան 

Հլու- հնազանդ իրենց տերերին...

Նրանք դարձել են Սպասումի գերին
Տեսիլք հուշերի ու գիշերների...

3

Իմ ջե՜րմ հուշերի մոմաթերթերից Կարոտներս են մեղմորե՜ն ծորում...

Իսկ խե՜նթ Կարոտիս փեթակներից լուռ`
Անգի՜ն հուշերս` քամվու՜մ ու հալվու՜մ...


               ************

Ու կգա մի օր`

Ես կչքանամ երկրի երեսից.

Ու էլ չեմ լինի. չեմ եղել ասես...
Ուր եկա անձայն ու լուռ հեռացա
Մթում թափառող ուրվականի պես...
Ուր ջահել կյանքս ապրեցի կարծես
Գեթ մի օր ապրող թիթեռնիկի պես...

Ու էլ չեմ լինի...չկամ արդեն ես...

Իմ որբ երգերը կմնան անտես...

Երգերս, որտեղ
Աշխարհ եմ կերտել ու Մարդահանդես...

Երգեր, որոնց մեջ մարդիկ կտեսնեն

Մարդկային Աշխարհ...

Աշխարհ, որի մեջ նրանք ապրում են
Խոնարհ, համերաշխ...
Որտեղ գիշերը լցված է լույսով,
Չարը բարությամբ, անհույսը` հույսով...
Ուր մարդը մարդուց խլելու տեղակ
Իրենն է տալիս` չխնայելով.
Սպանելու տեղակ
Իր կյանքն է տալիս` իրեն զոհելով...

Ու կհամոզվեն`

Իմ Մարդ Աշխարհում

Մարդն է հենց իշխում 
Իր Մարդ տեսակով...



1 комментарий:

  1. Բորիկ Բաղդասարյանի ստեղծագործությունները առաջին իսկ պահից աչքի են ընկնում իրենց լուսավոր թախիծով, որով այնքան նրբորեն ներծծված են նրա թե՛ սիրային, թե՛ հայրենասիրական, թե՛ կյանքին նվիրված գործերը: Երիտասարդ բանաստեղծն արդեն իսկ առագաստները բացած մտել է ծով, և Ապրիլյան պատերազմում թրծված նրա ոգեղեն ուժը , համոզված եմ, նրան կհասցնի բանաստեղծական բարձունքների: Շնորհավորում եմ, անդրանիկ ժողովածուդ, սիրելի՛ պոետ:

    ОтветитьУдалить