<<ԱՅԴ ԴՈՒ ԵՍ ԵՂԵԼ...>>
Այդ ո°ր մի վարպետն է անունդ դաջել,
Իմ սրտի խորքում` ինձանից թաքուն,
Դաջելու պահին ցավ չեմ զգացել,
Հիմա եմ զգում. քո անունն է ինձ ցավ պատճառում:
Այդ ո°ր անխիղճն է ասեղնագործել,
Քո անունը սրտիս խոցելու տեղում
Մի°թե ասեղից արյուն չի թափվել:
Զարմանալի է, բան չեմ հասկանում...
Միայն իմանամ, թե ով է եղել:
Վրեժ չեմ լուծի, ձայն էլ չեմ հանի,
Ուղղակի մեկն ինձ փորձեց արհամարհել.
Շաղախել վշտով սիրտս լալագին:
Իմ կարծիքը նա երբեք չհարցրեց,
Ով չգիտեմ վարպետ է, թե` ասեղնագործ
Հիվանդ հոգուս մեջ ցավի նշույլներ ցանեց,
Հենց այն անզորը, որ իրեն կարծեց ամենակարող...
Ճակատագիրն է եղել` բղավեց սիրտս,
Բավ է մտածես` քեզ ներշնչելով,
Հասկացար, արդյոք, թե ո°վ է եղել,
Չգոռաս այլևս, թե ո'վ ով է եղել:
Սրտիս զարկերը` կրկնապատկվեց,
Ոչ ոք ինձ չէր հարվածել այնպես,
Ինչպես նա էր հարվածում,
Բոսոր արյուն է սրտիցս թափվում:
Հորդառատ անձրև էր,կարծես թե տեղում.
Ժամանակը վերքերիս կարող է տալ բուժում,
Ասաց սիրտս թաքցնելով`արյունը անհուն.
Լռությունն էլ կկոծկի դրանք:
Այդ պահը կարծես մի ակնթարթ էր,
Սարսուռն էր ամբողջ մարմինս գրկել,
Ու հենց դա միակ այն վայրկյանն էր,
Երբ սիրտս լեզու առավ ու սկսեց խոսել...
*****************************************************
<<Սիրում եմ քեզ...>> Սիրում եմ քեզ... Կյանքում չեմ սիրել անփոխադարձ սիրով ոչ մեկին ես, Ինչպես որ հիմա` սիրում եմ քեզ... Քո, հենց քո' դյութական տեսքն է գրավել սիրտս, Քո հոգին չէ°ր իմ հոգուն ասում այս բառերը, Որ սերը երբեք չի ծերանում... Ճշմարիտ էր դա.բայց ինչու° մեզ համար Նա քուն էր մտել,նազելիս: Սիրում եմ քեզ...Երկու հոգի` ես ու իմ եսը, Փորձեցինք գրավել գոնե քո սրտի կեսը. Դա էլ չստացվեց... Սիում եմ քեզ... Ոչ ոք չի սիրում ինձ,Ճիշտ եմ ասում ես, Քանի որ նմաններ, ինձ համար ոչ ոք են, Դու էլ տարբեվիր մյուսներից, խնդրում եմ: Համոզվում եմ.ճշմարտությունը մեզ համար քնած չի եղել, Քանի որ այդ սերը մեր միջև չէր, այլ պարզապես` իմ: Սիրում եմ քեզ... Հասկանում ես, դու մի' սիրիր,եթե չես սիրում, Գոնե հասկացիր`զգացմունքիս համար ինձ մի' մեղադրիր: Ինձ դա' չի հարկավոր` այլ միայն սեր, Միթե° սրտումս ծաղկած սերը քիչ էր, Պարունակությունը խոսքիս,մտքիս ու հոգուս` Քեզ համար պարզապես ոչինչ էր... Սիրում եմ քեզ... Իսկական սիրուց հոտ քաշում են նրանք ու համը զգում, Ովքեր իսկապես սիրել գիտեն, դա ե'ս գիտեմ: Միգուցե իմ սրտում` ծնունդ առածը, Սակայն քո սրտից սնունդ չառածը, Դեռ չի կարելի սեր անվանել. Դրա համար կյանքը չցանկացավ ինձ Անկեղծ սիրո սփռոցի տակ քողարկել... Սիում եմ քեզ...
***************************************************************
Դատարկվեց Հայոց զավակատունը` Արնախում թուրքի կոկորդն էր ծարավ, Արմատախիլ եղավ խեղճ հայի տունը. Ճակատագիրը նրա ձեռքը բռնած գեհեն մտավ: Եդեմը հայերի կողքով անտաբեր անցավ Ինչը չէր կարելի ասել ցավերի մասին Կոմիտասի խելքն ու միտքը դրանք գլխից տարան, Ինչը աչքի առաջն էր լեռան` Մասիսի: Արյունով հանկարծ հոծ գիծ կազմվեց, և Տասնինն ու տասնհինգ թվանշանները` զույգեր կազմեցին Արյան գծով սահման գծվեց մահվան ու հայերի միջև. Մարդիկ հարկադրաբար գաղթի ճամփով գնացին: Երկար սպասեցինք գարնան գալուստին կանաչ Փոխարենը մեզ այցելեց գարունը սև Մնացին արցունքոտ միլիոնավոր աչք Ինչու° էր չարիքն այդքան երկարատև: Հայերը դարձան` <<Խաբված Ժողովուրդ>>, Խաբել էր նրանց` կյանքը անհագուրդ Ուտում էր խմում նա միս ու արյուն. Երևի հայը տիեզերքից կյանք էր եկել արձակուրդ: Կածես թե ժողովուրդը մեր երբեք չի ապաշխարել Դրա համար այս բախտին է արժանացել Միլիոն ու կես հայի դի միմյանց վրա լցվեցան. Միթե° այդքան անարժան էին` գերեզմանափոս էլ չունեցան...
**********************************************************************
ԴՈՒ ՀՈՒՅՍ ԵՍ ՏԱԼԻՍ Դու խոսք չես տալիս, այլ հույս ես տալիս, Քո հույսը տալով` ինձ ուժ ես տալիս. Ինձ ուժ ես տալիս, բայց սեր չես տալիս. Ինչո՞ւ... Հասկանալի է, երբ քեզ խեղդում է պարանը երկար, Կոպիտ ձեռքը մարդու մտքերով տկար, Այն ջուրը գետի զուլալ ու վարար, Բայց ինչպե՞ս դիմանալ սիրո խեղդմանը տխեղծ, Որը կարծես լինի անբացատրելի մի անեծք:
*********************************************************************
ՀԱՅՐՍ Ինչպես դնեմ ես գլուխս բարձին, երբ որ իմանամ հիվանդ է հայրս: Նզովյալ մտքերը կպարուրեն ինձ: Հոգումս կարթնանա որդիական սերս... Արթուն կմնա զգացմունքս այդ որդիական, զգոն կլինի սերս այդ բնական, քանզի հայրս է վառում ճրագը իմ տան, այլ ոչ չորացած լուցկու հատիկը: Նրանով է օջախս լեցուն և առատ: Չեմ թողնելու անժամանակ նրան այրի կյանքի կրակը: Ու թե չլինեմ ես իմ հոր մինուճար հույսը, ապա կմարի օջախիս ճրագի լույսը: Նա իմ նկատմամբ երբեք չի եղել արյունարբու, այլ խոսքերն են եղել մեկ-մեկ` սրի պես հատու: Թող որբերն էլ գտնեն իրենց հայրերին ու գիտակցեն, որ նրա հոգու խորքն է սրբավայր, թող նրանք գտնեն իրենց հոգու հայելին, և հիմնվեն հոր խոսքերին, ինչպես` սյան..

Hajoxutyun qez Garik jan.kanach chanaparh
ОтветитьУдалитьHogachap shnorhakal em
ОтветитьУдалить