ՀԱՅԱՍՏԱՆ
Եվ ամեն անգամ, երբ հեռանում եմ,
Իմ սո'ւրբ հայրենիք, քեզանից հեռու,
Քո կարոտներից ես կուրանում եմ.
Իմ կույր աչքերի արտասուքն ես դու:
Իմ սո'ւրբ հայրենիք, քեզանից հեռու,
Քո կարոտներից ես կուրանում եմ.
Իմ կույր աչքերի արտասուքն ես դու:
Անհուն կարոտիս ճիչերը համր են.
Դրսում վառ արև, հոգումս միշտ ձյուն,
Երբ մի օր կարոտ աչքերս խամրեն`
Դու վառ կմնաս, Հայաստա՜ն, ի'մ տուն:
Դրսում վառ արև, հոգումս միշտ ձյուն,
Երբ մի օր կարոտ աչքերս խամրեն`
Դու վառ կմնաս, Հայաստա՜ն, ի'մ տուն:
Իմ մի բուռ կարոտ փափագների մեջ
Ես գառ, դու արոտ` ծաղկաստան անվերջ,
Դու մի կուց արցունք ժպիտներիս մեջ,
Մի պտղունց մասունք` աշխարհներից վեր:
Ես գառ, դու արոտ` ծաղկաստան անվերջ,
Դու մի կուց արցունք ժպիտներիս մեջ,
Մի պտղունց մասունք` աշխարհներից վեր:
Դու իմ մեղրածոր անուրջների էջ,
Հար կռվախնձոր ու ազգերի վեճ,
Քարե մագաղաթ, երազներիս կյանք,
Կարմիր գինու գավ, հոգուս երազանք:
Հար կռվախնձոր ու ազգերի վեճ,
Քարե մագաղաթ, երազներիս կյանք,
Կարմիր գինու գավ, հոգուս երազանք:
Դու մոր պես կանչող, սիրով անաչառ,
Կանչդ սքանչող` ետդարձիս պատճառ,
Դու պատսպարված ցեղերից խառնակ,
Եվ պարսպապատ լեռներով անհաս:
Կանչդ սքանչող` ետդարձիս պատճառ,
Դու պատսպարված ցեղերից խառնակ,
Եվ պարսպապատ լեռներով անհաս:
Հուշերդ տամուկ, ձեռքերդ բանուկ,
Հույսերդ խարույկ, երթդ անմակույկ,
Ապրի'ր դու, թեկուզ ծունկդ ծալպատակ,
Եղիր մեկուսի, բայց ոչ հպատակ:
Հույսերդ խարույկ, երթդ անմակույկ,
Ապրի'ր դու, թեկուզ ծունկդ ծալպատակ,
Եղիր մեկուսի, բայց ոչ հպատակ:
Ավաղ, որդիքդ պանդուխտ, ցիրուցան,
Ողջ հողագունդն է հային անդաստան,
Հե՜յ ջա՜ն, երբ մի օր շողա ծիածան`
Բալեքիդ գրկես, իմ մա'յր Հայաստան:
Ողջ հողագունդն է հային անդաստան,
Հե՜յ ջա՜ն, երբ մի օր շողա ծիածան`
Բալեքիդ գրկես, իմ մա'յր Հայաստան:
ՈՒՐԻՇ Է ԴԵՐԸ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ
Եվ փա'ռք Արարչին, որ չկա մի մարդ`
Մարդուց առավել ագահ ու անբավ ,
Եվ գո'վք նկարչին, թեկուզ և հիմար,
Որը պատանքից չվրձնեց կտավ,
Սու՜գ , այն կրկեսին, որտեղ ծաղրածուն
Չունի կապիկից առավել համբավ,
Եվ ժպիտ այնտեղ, ուր մահկանացուն
Անմահ մի վաստակ և անուն տարավ ...
Եվ այնտեղ հիմա
Ո'չ թախիծներն են մեռել լիաթոք
Համր ու շողոմքոր ծիծաղների տակ,
Ո'չ էլ բերկրանքն է ապրում իսկապես`
Տրտմությունները թաղելու համար։
Մարդուց առավել ագահ ու անբավ ,
Եվ գո'վք նկարչին, թեկուզ և հիմար,
Որը պատանքից չվրձնեց կտավ,
Սու՜գ , այն կրկեսին, որտեղ ծաղրածուն
Չունի կապիկից առավել համբավ,
Եվ ժպիտ այնտեղ, ուր մահկանացուն
Անմահ մի վաստակ և անուն տարավ ...
Եվ այնտեղ հիմա
Ո'չ թախիծներն են մեռել լիաթոք
Համր ու շողոմքոր ծիծաղների տակ,
Ո'չ էլ բերկրանքն է ապրում իսկապես`
Տրտմությունները թաղելու համար։
«Ե'տ արի»-ները չդարձան` «Մնա՜» ,
Գնացողներն էլ չվերադարձան,
Հայտնիների մեջ անհայտին միակ
Տեղն է ցույց տալիս շինծու մի արձան...
Եվ հանուն ինչի՞ մեկը անարգվեց,
Ով ո'չ պոետ էր, ո՛չ էլ ծաղրածու,
Ով օտարուհուն սիրել հապաղեց ,
Սակայն հասցրեց ատե'լ հայուհուն։
Գնացողներն էլ չվերադարձան,
Հայտնիների մեջ անհայտին միակ
Տեղն է ցույց տալիս շինծու մի արձան...
Եվ հանուն ինչի՞ մեկը անարգվեց,
Ով ո'չ պոետ էր, ո՛չ էլ ծաղրածու,
Ով օտարուհուն սիրել հապաղեց ,
Սակայն հասցրեց ատե'լ հայուհուն։
Իսկ դափնիները այնտեղ նման չեն ցամաք տերևի,
Եվ կարծես ունեն նրանք իրենց մեջ անափ զորություն,
Այս մայրամուտը ուրիշ լուսաբաց ծնի երևի,
Ուր փափուկ հոգին էլ չի' հանդուրժի ո'չ մի չորություն,
Ուր Կիկոսները հանուն հեքիաթի էլ չեն մահանում.
Հնչու՜մ են մահվան անմահ սոնետներ,
Ուր միմոսները, երկերը թողած, ձե՜զ են դավանում.
Մի' փնտրեք, չկա'ն այնտեղ պոետներ։
Եվ կարծես ունեն նրանք իրենց մեջ անափ զորություն,
Այս մայրամուտը ուրիշ լուսաբաց ծնի երևի,
Ուր փափուկ հոգին էլ չի' հանդուրժի ո'չ մի չորություն,
Ուր Կիկոսները հանուն հեքիաթի էլ չեն մահանում.
Հնչու՜մ են մահվան անմահ սոնետներ,
Ուր միմոսները, երկերը թողած, ձե՜զ են դավանում.
Մի' փնտրեք, չկա'ն այնտեղ պոետներ։
Ես ինձ կորցրեցի այս բառերի մեջ,
Որ դարերի մեջ քեզ հավերժացնեմ...
Որ դարերի մեջ քեզ հավերժացնեմ...
Եվ լուռ կհիշես հազար անգամներ
Թաքուն հիշվածն ու մոռացված մեղան,
Կսկսես կրկին նամակս սերտել,
Կցկտուր վանկեր շուրթիդ կդողան:
Թաքուն հիշվածն ու մոռացված մեղան,
Կսկսես կրկին նամակս սերտել,
Կցկտուր վանկեր շուրթիդ կդողան:
Դարդս պահ կտամ վարսերին քո շեկ,
Ուր կա երազանք, հոգի և դողդոջ,
Կմանեմ դյութիչ հանգեր սրտաբեկ,
Որ փշաքաղվես մարմնով քո ողջ։
Ուր կա երազանք, հոգի և դողդոջ,
Կմանեմ դյութիչ հանգեր սրտաբեկ,
Որ փշաքաղվես մարմնով քո ողջ։
Ու եթե կուզես մեկ անգամ գոնե
Դեղձանիկիներին զատել քոռ բուից,
Աչքերդ փակիր ու երազիդ մեջ
Ինձ բաժին հանիր քո ջերմ համբույրից:
Դեղձանիկիներին զատել քոռ բուից,
Աչքերդ փակիր ու երազիդ մեջ
Ինձ բաժին հանիր քո ջերմ համբույրից:
Մինչ արևագալ` առասպել հյուսեմ,
Որ երբ քո հրով մոխրանամ հանկարծ,
Բոլորը կարծեն, թե քեզ գրկել եմ`
Կրակի Աստծուն պաշտելու համար...
Որ երբ քո հրով մոխրանամ հանկարծ,
Բոլորը կարծեն, թե քեզ գրկել եմ`
Կրակի Աստծուն պաշտելու համար...
Եվ...
Հեթանոս եմ սիրո մեջ այսօր.
Բա՜ց, թո'ղ որ պաշտեմ կուրծքը քո հրե,
Դյուրին է լինել կռապա՜շտ, ստո՜ր,
Օրհներգի'ր սերս, քրմուհի՜ իմ վեհ:
Հեթանոս եմ սիրո մեջ այսօր.
Բա՜ց, թո'ղ որ պաշտեմ կուրծքը քո հրե,
Դյուրին է լինել կռապա՜շտ, ստո՜ր,
Օրհներգի'ր սերս, քրմուհի՜ իմ վեհ:
Ես գտել եմ քեզ այս բառերի մեջ,
Բայց դարերի մեջ` ի'նձ եմ կորցրել...
Բայց դարերի մեջ` ի'նձ եմ կորցրել...
Комментариев нет:
Отправить комментарий