ԱՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շարունակվում է վերաբնակեցումը: 2018 թ հուլիսի 8-ից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից համայնք է տեղափոխվել Արգամ Ասլանյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Ընտանիքի մայրը նշեց, որ մայիսի 28-ին դիմել է Քաշաթաղի վարչակազմի վերաբնակեցման բաժին և շուտով ստացել դրական պատասխան: Տիկին Ալինան զրույցի ժամանակ շեշտեց այն փաստը, որ տեղափոխվելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի: Ամուսինը բավական երկար ժամանակ գտնվում է արտերկրում, սակայն կինը տեղեկացրել է, որ համայնքում ընթանում է բավականին խոշոր շինարարություն: Ամուսինը շուտով կմիանա այդ շինարարական աշխատանքներին: Կինը նշեց նաև, որ Եղեգնաձորում ունեցել են լիմոնադի արտադրամաս և ցանկանում են այդ արտադրամասը տեղափոխել Իշխանաձոր համայնք՝ այն վերանվանելով <<Իշխանաձոր>>:
Ռոբերտ Մաթևոսյան
Վերաբնակեցման բաժնի պետ
Комментариев нет:
Отправить комментарий