воскресенье, 29 июля 2018 г.

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ «ՓԱՌՔ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ» ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ N ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝ հուլիսի 28-ին զինվորական երդման արարողություն էր Մարտակերտում: 
Առավոտից «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրը լեցուն էր մարդկանցով: Այնուհետեւ ժամը 09:00-ին սկսվեց զինվորական երդումը՝ Հայոց բանակին, որին ներկա էին զորամասի հրամանաատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը, միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Լեռնիկ Ասրյանը, զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը եւ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, նորակոչիկ-զինվորների ծնողներ, հարազատներ:
Ելույթով հանես եկավ գնդապետ Սամվել Գրիգորյանը, ով ողջունելով ներկաներին, խոսեց փառապանծ զորամասի եւ նրա կատարած սխարնքերի մասին, ինչպես նաեւ շնորհավորեց նորակոչիկներին՝ օրվա կապակցությամբ:



Գնդապետի ելույթից հետո սկսվեց զինվորների երդումն առ հայրենիք, իսկ տրիբունայից երդում տվեց շարքային Վահագն Մնացականյանը:
Ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ շնորհավորելով նորակոչիկներին: Ելույթ ունեցավ նորակոչիկ- շարքային Կարեն Կարապետյանը: Նրա խոսքը խոստումնալից էր եւ բավական ազդեցիկ եւ հզոր. հիրավի ունենք հզոր զինվորներ, հայրենիքի հզոր պաշտպաններ:
Շնորհավորական բովանդակալից խոսք ասաց նորակոչիկի ծնող Արշավիր Գաբուջյանը: Նրա ամեն մի բառը խրատ, հորդոր, հպարտություն, հզորություն էր պարունակում, որը պետք է բոլորին:
Նորակոչիկներին երդման արարողության կապակցությամբ օրհնեց եւ շնորհավորեց զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը:
Մեր նորակոչիկ զինվորներ, ձեզ բարի եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում, բոլորդ ծառայեք եւ անվտանգ վերադառնաք ձեր տները...
Խաղաղություն մեր սահմաններին:


Հեղինակ՝ Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
<<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

Комментариев нет:

Отправить комментарий