воскресенье, 15 июля 2018 г.

Ազատություն Արսեն Արծրունուն


Բարև Ձեզ պարոն Փաշինյան.
Հարց խնդրանքս վերաբերվում է անարդարացի դատապարտված, վատառողջ, 23 և ավելի տարիներ շարունակ բանտում գտնվող, սփյուռքահայ Արսեն Արծրունուն ազատ արձակելուն։

Հասկանում եմ գործերը շատ են պարոն վարչապետ, բայց այնտեղ, այն պարագայում սպասողական վիճակում` ժամանակը թվում է անպատկերացնելի երկար։
Բավական է որ Դուք հետաքրքրվեք, քանի որ ինքն էլ նախկին իշխանությունների վարած քաղաքականության զոհն է։ Այս անձը պատասխան է տալիս ուրիշի գործած հանցանքի համար` ...դատի ժամանակ կոպիտ սխալ է թույլատրվել և հետո սխալը չի ուղղվել։
Խնդրում եմ հաշվի առնել, որ Արսեն Արծրունին հայրենադարձ է, ազգի նվիրյալ է, գիտնական է, մտավորական` ծնված և մեծացած հայրենանվեր սփյուռքահայ մտավորականի ընտանիքում։
Նաև` որ առողջության հետ կապված շատ լուրջ խնդիր ունի, որը ինտենսիվ կերպով կզարգանա բանտային պայմաններում։
Նման կարգի մարդուն անտեղի բանտ նետել և այնտեղ ավելի քան 23 տարի պահելը` հեռու երիտասարդ կնոջից և փոքրիկ դստրիկից, մարդու իրավունքների խախտում է և հանցանք է մարդկության, ազգի, խղճի ու Աստծո դեմ։
Այո Դուք շատ կարևոր գործեր ունեք մեր ազգի և հայրենիքի բարգավաճման վերաբերյալ, բայց մի քիչ ժամանակ նվիրեք խնդրում եմ գիտնականին, որ նույնիսկ բանտում չի դադարում հայրենասեր լինել, մտահոգված է հայրենիքին վերաբերող ընդհանուր խնիրների լուծման հարցերով։
Եթե փորձեք մեկ անգամ նրա հետ զրուցել, հավատացած եղեք, որ այնուհետև Դուք ցանկություն կունենաք իր հետ խորհրդակցել հաճախակի։ 🙏🙏🙏Շնորհակալություն:

Հեղինակ՝ Հասմիկ Հովհաննիսյան
լրագրող


Комментариев нет:

Отправить комментарий