воскресенье, 15 июля 2018 г.

ՊԲ N զորամասի 116 հայտնի մարտական դիրքում եմ, որտեղ զոհվեցին Արմենակ Ուրֆանյանը , Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Քյարամ Սլոյանը

ՊԲ N զորամասի 116 հայտնի մարտական դիրքում եմ, որտեղ զոհվեցին Արմենակ Ուրֆանյանը , Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Քյարամ Սլոյանը: Իմ զրուցակիցը Էդիկ Մալոյանն է, ով մանրամասնորեն պատմում է տղերքի հերոսության մասին:
Մայոր Մալոյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին իր փոքրաթիվ խմբով ետ է գրավում թշնամու կողմից գրաված 116 մարտական դիրքը, որտեղ գտնվում էին մեր տղերքի անշնչացած մարմինները: Մալոյանը իր խմբի հետ անհավասար մարտ է մղում թշնամու դեմ և առանց կորուստների դիրքը վերադարձնում ՊԲ-ի վերահսկողության տակ:
Մալոյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մալոյանի հետ նույն մարտին մասնակցել են՝
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ),
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ),
ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)
Վերը նշված 3 տղաները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ N զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ N զ/մ 116 մարտական դիրքը` առանց կորուստների:
Նշված 3 տղաները պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:
Վերը նշված գործողությանը մասնակից են եղել նաեւ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ, բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը (Ասկերանի ԶԿ) և ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ, սանիտար, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը (Ախուրյանի ԶԿ, 14/2):
Այս տղերքին գտեք ու հարցրեք, թե ինչ գիտակցված մարտ են վարել բոլորը...


Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий