среда, 12 сентября 2018 г.

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԼԱՐԱԽԱՂԱՑԻ ԽՐԱԽՃԱՆՔ
Լարախաղաց եմ՝
Արևի շողին
Ոտքերիս տակ է
Մոխիրը հողի...
Գնում եմ քայլ քայ
Սկիզբս դեպի
Արևը թվաց
Սիրելուս կեպին...
Գիտեմ այդ ուխտը
Հեռուն չի տանի,
Խավարը պիտի
Լույսին խթանի..
Ու երբ ինձ գտնի
Քավություն մութը,
Մեռած կլինեմ
Վեր ցցած բութս...

***
Կար, մի աղջիկ կար,
Հենց իմ անունով,
Ջութակի լար էր
Մարմինը նրա՝
Երակացանցում,
Արևի համ էր
Ուշ դարձավ տիկին...
Պտղածաղկը
Համարում էր նուռ,
Թվում էր պատը
Կարող էր ճեղքել,
Միայնակ կանանց
Չէր հասկանում, չէ,
Դրամի մյուս
Երեսն էր տեսնում,
Չորորդ աչքերով...
Աղջիկը հետո
Այնքան իր շուրջը
Հաստ պատեր շարեց՝
Դարձավ հուշարձան
Հենց իմ անունով...
Մենք իրար արդեն
Չենք էլ ճանաչում...
Այն ծառի նման,
Որ մի օր դալար
Մի շիվ է եղել,
Ճկվել է քամուց
Հիմա կեղևը
Կնճիռներ ունի,
Հենց ինքն է քամին
Եվ ամեն տերև
Ճյուղից պոկվելիս
Արցունք է թվում...
Չփոխվեց մի բան՝
Երբ ծիածան եմ
Տեսնում երկնքում
Ինձ թվում է թե
Պատառիկն է այն
Աղջկա շորի
Եվ ինձ է նայում
Թաշկինակի պես..
.



***
Աշունը դու ես,
Եվ ես գալիս եմ
Քեզ հետ հանդիպման...
Դու ամենուր ես, 
Սակայն և չկաս...
Քամին թվում։է
Քո մատները տաք,
Որոնք նման են
Ստեղնաշարի...
Դու ինձ ասում ես.
_Քույր, նայիր ինչպես
Տերևը մեռավ...
Մարդ էր իր ճյուղին։
Ես որոնում եմ
Ամպե ու ճերմակ ձիավորներին։
Արդեն չեմ սիրում
Անձրևող երկինք։
Աշունը դու ես...
Ու շայս հանկարծ
Թվում է, թվում
Քո կոստյումն է տաք,
Ուսերիս վրա,
Որ ես չմրսեմ,,,
Նայում եմ ճերմակ
Վերնաշապիկիդ,
Որ խենթ օրերիս
Առագաստն էր իմ,
Ու շշնջում եմ
Առաջվա նման.
_Մթնում է, ցրտեց,
Արի տուն գնանք։

Комментариев нет:

Отправить комментарий