вторник, 11 сентября 2018 г.

Տարբեր մարդիկ այս նույն երևույթները կարող են մեկնաբանել տարբեր ձևով, իսկ ոմանք այդ երևույթները չեն էլ նկատում

«Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել,մեզ միայն մնում է սովորել Բնությունից »:

Լեոնարդո դա Վինչի



Այս անգամ մեր զրուցակիցն է մանկավարժհոգեբանամերիկահայ գրող Նորա Ահարոնյանըով տարիներ ի վերավելի է կապվում մայր բնությանն ու փորձում բացահայտել նրա գաղտնիքները:

1.Ասում ենոր բնության դասերից սովորում են։ Ինչպիսի՞ օրինակ կարող եք բերել։

Բնության մեջ կատարվող ամեն մի երևույթ դաս է մեզ համար, եթե մենք ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Ահա մի օրինակ, որտեղ մենք կարող ենք սովորել բնությունից։ Առավոտյան, սովորականի նման քայլում էի իմ ամենօրյա ճանապարհով։ Քայլելիս ես շատ ուշադիր եմ, քանի որ ընկնելու հակում ունեմ, ուրեմն՝բարձրանում էի լեռն ի վեր՝ ուշադրությունս գետնին հառած։ Ծնկներիս ցավի պատճառով ձեռնափայտ էի գործածում։ Հանկարծ գետնին մի շականակագույն միջատ տեսա, որը մեջքի վրա ընկած տանջվում էր՝ աշխատելով շրջվել ՝ շարունակելու համար իր ճանապարհը։ Զգալով նրա ցավը, տառապանքն ու նպատակը՝ ձեռնափայտով զգուշորեն շրջեցի նրան։ Կարծես, մի վայրկյան ինքն իրեն հավաքելով՝ նա խոնարհաբար շարունակեց ճանապարհը։ Դա իր անկեղծ շնորհակալությունն էր ինձ։ «Ի՜նչ լավ կլիներ, - մտածեցի ես, - որ մարդիկ միմյանց հանդեպ հոգատար լինեին, օգնեին իրար, երբ դրա անհրաժեշտությունը լիներ» ։ «Ճշմարտության նախադուռ» (էջ 39) ։

2. Տիկի՜ն Նորաարդյո՞ք բնության այդ օրենքները նույնն են ԱՄՆ-ում և Հայաստանում

Կարծում եմ, աշխարհի շուրջ, բնության մեջ կատարվող դեպքերը նույնն են, սակայն բնության հասկացողությունը անհատական հասկացողություն է։ Նա, ով կապված է բնությանը և գիտի զննել և լսել այն ուշադրությամբ, նա հասկանում ու գնահատում է բնությունը։
«Փորձեք տեսնել անձրևից հետո արևի ջերմությունից ծլարձակվող հատիկի պայթյունը։ Բնության մեջ այդ գեղեցիկ երևույթը ուրախությամբ սեր և ծնունդ է ավետում։ Կամ փորձեք լսել քամու սվսվոցն ու արևի շողերից փայլով տերևների երգը։ Սրանք սեր և լուսավորություն են խորհրդանշում։ Եվ վերջապես, անտառում քայլելիս ձեր ոտքերի տակ զգացեք իրար մոտ աճած ծառերի խոր գցած արմատների սերն ու կապը միմյանց հետ։ Արդյոք սա ևս չի՞ խոսում սիրո ու կյանքի հավերժության մասին։ Տարբեր մարդիկ այս նույն երևույթները կարող են մեկնաբանել տարբեր ձևով, իսկ ոմանք այդ երևույթները չեն էլ նկատում։

3. Մի պահ պատկերացրեքոր ժամանակի անիվը հետ ենք պտտել և դուք հայտնվել եք այն շրջանումերբ մասնագիտություն էիք ընտրումկփոխեի՞ք ինչ-որ բան

Комментариев нет:

Отправить комментарий