ՍԵՎԸ՝ ՍՊԻՏԱԿԻՑ...
Աշխարհի մեջքին չարքերն են բազմել,
Լծկան եզների կոպիտ պարանով
Քաշում են իրենց փառք, դափնի ու գովք՝
Հորձանք են տալիս կրքեր ու խռովք։
Մոլագարությու՜ն է...
Կրակ է ժայթքում բաց երախներից,
Առանց կարկամել՝ դիվահար դողով
Գերեզմանային գրեր են թողնում,
Ու լրբի ձայնով խոսքեր հնչեցնում։
Խաբեությու՜ն է...
Անհագուրդ տենչը էլ չի փարատվում
Երկտակված կյանքի սև, մութ վայելքով,
Հսկաներ են պետք՝ օձ վարժեցնողներ,
Որ բավարարվեն անբավ մարմիններ։
Անառակությու՜ն է...
Խաբված ամբոխն էլ կեղծիքը գրկած՝
Ճեմում է ինչպես մի սգո թափոր,
Չկա հանգուցյալ, չկա շնչավոր,
Հավատ են թաղում առանց վանահոր։
Սրբապղծությու՜ն է...
Իրար են խառնում գերազնիվ մարդկանց,
Եվ ուղեղները ստերով լցնում,
Որ չտարբերվի այս մրցավազքում
Տգետն ուսյալից, չարքը՝ սրբերից
Դիտավորությու՜ն է...
Աղբով են բեռնում ներկան աշխարհի,
Ուղիներ փակում հանճարեղ մտքի,
Տապալում գետնին, տրորում ցեխում,
Իսպառ սպանել սակայն չի լինում։
Նախանձությու՜ն է...
Ու ցավերն ոգու ոռնում են անվերջ,
Գոռում են, ճչում, գալարվում տենդից,
Լու՜ռ արտասվում է աշխարհը վշտից,
Նա՛ պիտի զատի սևը սպիտակից...
Լծկան եզների կոպիտ պարանով
Քաշում են իրենց փառք, դափնի ու գովք՝
Հորձանք են տալիս կրքեր ու խռովք։
Մոլագարությու՜ն է...
Կրակ է ժայթքում բաց երախներից,
Առանց կարկամել՝ դիվահար դողով
Գերեզմանային գրեր են թողնում,
Ու լրբի ձայնով խոսքեր հնչեցնում։
Խաբեությու՜ն է...
Անհագուրդ տենչը էլ չի փարատվում
Երկտակված կյանքի սև, մութ վայելքով,
Հսկաներ են պետք՝ օձ վարժեցնողներ,
Որ բավարարվեն անբավ մարմիններ։
Անառակությու՜ն է...
Խաբված ամբոխն էլ կեղծիքը գրկած՝
Ճեմում է ինչպես մի սգո թափոր,
Չկա հանգուցյալ, չկա շնչավոր,
Հավատ են թաղում առանց վանահոր։
Սրբապղծությու՜ն է...
Իրար են խառնում գերազնիվ մարդկանց,
Եվ ուղեղները ստերով լցնում,
Որ չտարբերվի այս մրցավազքում
Տգետն ուսյալից, չարքը՝ սրբերից
Դիտավորությու՜ն է...
Աղբով են բեռնում ներկան աշխարհի,
Ուղիներ փակում հանճարեղ մտքի,
Տապալում գետնին, տրորում ցեխում,
Իսպառ սպանել սակայն չի լինում։
Նախանձությու՜ն է...
Ու ցավերն ոգու ոռնում են անվերջ,
Գոռում են, ճչում, գալարվում տենդից,
Լու՜ռ արտասվում է աշխարհը վշտից,
Նա՛ պիտի զատի սևը սպիտակից...
ԻՆՉ ԿԼԻՆԻ
Ի՞նչ կլինի, եթե հանկարծ՝
Կյանքս անցնի քեզ չգտած,
Վաղուց մաշված, ավեր վանքում
Քեզ որոնե՞մ հոգով դադրած։
Կյանքս անցնի քեզ չգտած,
Վաղուց մաշված, ավեր վանքում
Քեզ որոնե՞մ հոգով դադրած։
Ի՞նչ կլինի ճամփիս կանգնած
Մարդկանց տկար խղճի հանդեպ՝
Դու ուղենիշ լինես կյանքի,
Ու չանտեսվես նենգով մեղքի։
Մարդկանց տկար խղճի հանդեպ՝
Դու ուղենիշ լինես կյանքի,
Ու չանտեսվես նենգով մեղքի։
Ի՞նչ կլինի՝ երբ վեր նայեմ,
Քո հայացքը ես չտեսնեմ,
Հույսի մտքով ես դեգերեմ,
Իմ աշխարհում Մարդ չգտնեմ։
Քո հայացքը ես չտեսնեմ,
Հույսի մտքով ես դեգերեմ,
Իմ աշխարհում Մարդ չգտնեմ։
Հնի-նորի ճամփաբաժնում,
Երբ հանդիպեմ ապիկարի՝
Դու ինձ թույլ տուր դեմքին ասեմ,
Թե ով է նա, ուր է գնում։
Երբ հանդիպեմ ապիկարի՝
Դու ինձ թույլ տուր դեմքին ասեմ,
Թե ով է նա, ուր է գնում։
Իսկ եթե ես՝ քեզ ճանաչեմ,
Քեզ նվիրվեմ ու քեզ պաշտեմ,
Ի՜ն չ կլինի, որ ինձ թույլ տաս՝
Մերձավորներ ինքս ընտրեմ։
Քեզ նվիրվեմ ու քեզ պաշտեմ,
Ի՜ն չ կլինի, որ ինձ թույլ տաս՝
Մերձավորներ ինքս ընտրեմ։
Ի՞նչ կլինի, երբ իմ սրտի
Ջերմությունը ումը որ տամ՝
Ու հասցեում սխալ դուրս գամ՝
Տվածիս տեղ թույն չստանամ։
Ջերմությունը ումը որ տամ՝
Ու հասցեում սխալ դուրս գամ՝
Տվածիս տեղ թույն չստանամ։
Ես ի՞նչ անեմ երբ մի օր էլ՝
Տունս թողնեմ, աշխարհ թողնեմ,
Ու մարդու մեջ արև փնտրեմ,
Բայց արևով քիչ մարդ գտնեմ...
Դե ասա ինձ՝ ես ի՞նչ անեմ...
Տունս թողնեմ, աշխարհ թողնեմ,
Ու մարդու մեջ արև փնտրեմ,
Բայց արևով քիչ մարդ գտնեմ...
Դե ասա ինձ՝ ես ի՞նչ անեմ...
ԼՈՒՍՆԻ ԳՐԿՈՒՄ
Հետքե՜ր եմ տեսնում ասպատակության,
Ավերված տնե՜ր, քաղաքներ ընկա՜ծ,
Փախուստ ու կորուստ իրար խառնված՝
Մեր բախտի վրա տերե՜ր են նստած:
Ձին սմբակները քարերին զարկում՝
Խրխինջը նրա սար-ձոր է վերցնում,
Չգիտի տերը ում առնի թամբին՝
Մո՞րը, կնո՞ջը, թե՞ զավակներին:
Թոնրից տհաճ հոտ է տարածվում,
Մանկիկը ծնկած մարե է կանչում,
Մարեն ի՞նչ անի, թևեր է՛լ չունի,
Որ իր անպաշտպան բալիկին գրկի:
Եվ արնոտ սուրն է մահազդու ճոճվում
Ու գոչյունով վայրի ներքև է իջնում,
Կարճ է որբ մնում փոքրիկը սևաչ,
Բախտն է այս անգամ նրան քմահաճ...
Ու հանկարծ բարձր լացի ձայն լսվեց,
Այդ ձայնը հասավ քնած ուղեղիս,
Ու ես վեր թռա...գիշե՜ր անթափանց.
Սառցե լուսինը հեռու երկնքում
Ամպերին թիկնած օրոր էր երգում...
Հրաշք...
Փոքրիկ կար քնած՝ նրա պաղ գրկում:
Ավերված տնե՜ր, քաղաքներ ընկա՜ծ,
Փախուստ ու կորուստ իրար խառնված՝
Մեր բախտի վրա տերե՜ր են նստած:
Ձին սմբակները քարերին զարկում՝
Խրխինջը նրա սար-ձոր է վերցնում,
Չգիտի տերը ում առնի թամբին՝
Մո՞րը, կնո՞ջը, թե՞ զավակներին:
Թոնրից տհաճ հոտ է տարածվում,
Մանկիկը ծնկած մարե է կանչում,
Մարեն ի՞նչ անի, թևեր է՛լ չունի,
Որ իր անպաշտպան բալիկին գրկի:
Եվ արնոտ սուրն է մահազդու ճոճվում
Ու գոչյունով վայրի ներքև է իջնում,
Կարճ է որբ մնում փոքրիկը սևաչ,
Բախտն է այս անգամ նրան քմահաճ...
Ու հանկարծ բարձր լացի ձայն լսվեց,
Այդ ձայնը հասավ քնած ուղեղիս,
Ու ես վեր թռա...գիշե՜ր անթափանց.
Սառցե լուսինը հեռու երկնքում
Ամպերին թիկնած օրոր էր երգում...
Հրաշք...
Փոքրիկ կար քնած՝ նրա պաղ գրկում:
Комментариев нет:
Отправить комментарий