четверг, 6 сентября 2018 г.

Ընտրության հարցում քիչ ենք սխալվում

«Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում»: 


Ֆաինա Ռանևսկայա


Մեր զրուցակին է՝ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը , ով նաև հանդիսանում է «Խաղեր» (1990թ.), «Հոսք» (1997թ.), «Սուրբ ծեսերի երկիր» (2001թ.), «Մարիամ» (2005թ.) ժապավենների և  «Արարատից Սիոն» 2009թ. փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը :


1. Ի՞նչ ֆիլմ եք նկարահանում այս պահին։ 


Նկարահանում ենք «Սարը» ֆիլմը և լիարժեք պատկերացում կազմելու համար, անշուշտ, պետք է դիտել այն: Երեք առանձին պատմություններ են. առաջին հայացքից մեկը մյուսի հետ կապ չունեցող սյուժեներ են, սակայն կա առանցքային մի բան, որը կապող օղակ է հանդիսանում: Երեք մասից բաղկացած լիամետրաժ ֆիլմ է՝ յուրաքանչյուր մասը 30 րոպե տևողությամբ: ֆիլմը սկսվում է 21-րդ դարի իրադարձություններով, ապա սահուն կերպով անցում ենք կատարում դեպի 11-րդ դար։ Առաջին նկարահանված հատվածը 21-րդ դարի նովել է, երկրորդը՝ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի մոտիվներով է: Մեզ հայտնի է, որ  Սուրբ Գրիգոր Նարեկացին մահացել է 11-րդ դարում՝ 1003 թվականին. երրորդ դրվագի հիմքում ընկած է 17-րդ դարում ապրած մի սուրբ ճգնավորի կյանքի վկայություն, ով աղոթքներով մարդ էր բուժում, բժշկում: Ասում են՝ նույնիսկ մահացած մարդուն է կենդանություն տվել, սակայն ես այդ պատմությունը վերափոխել եմ և տարել 1003 թվական․․․ Ինչևէ, չէի ցանկանա փակագծերը բացել:

2. Պատրաստվու՞մ եք ֆիլմը արտասահմանյան ինչ որ մրցույթի ներկայացնել...

Երբևիցե այդպիսի բան չեմ արել և չեմ էլ պատրաստվում անել: Մրցույթի համար ֆիլմ չենք նկարում. նկարում ենք, որովհետև ուզում ենք նկարել, և դա կարևոր է հենց այս պահին: Մեր նախորդ ֆիլմը՝ կարճամետրաժ «The Simon’s way» ֆիլմն է, որի գլխավոր հերոսը  Շանթ Հովհաննիսյանն է: Երկու ամսվա ընթացքում այն  20 միջազգային մրցանակի է արժանացել՝ Անգլիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Ի դեպ վերջերս ստացա նամակ, որում նշված էր, որ «The Simon’s way»  ֆիլմը ստացել է լավագույն ֆիլմ, ես՝ լավագույն ռեժիսոր,  լավագույն սցենարիստ կոչումները, բայց ասել, որ ի սկզբանե ֆիլմը նկարել էինք մրցույթներին ներկայացնելու համար, իհարկե՝ ոչ: Նկարել ենք, որովհետև դա հայ-թուրքական հարաբերությունների տրագիկոմիկ հեգնանքով լցված մի պատմություն է: 1990-թվականից ցայսօր ես հայկական կինոյի տարածման ջատագովներից մեկն եմ, ուզում եմ, որ մեր կինոն չտառապի գավառամտությունով, չլինի այնպես, որ բացի մեզանից ոչ ոք այլևս չկարողանա հասկանալ ֆիլմի էությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր գործ, լինի դա ազգային, թե միջազգային թեմատիկայով, եթե որակյալ է, հասկանալի, ապա հասանելի է յուրաքանչյուր մարդու, լինի դա ճապոնացի, ֆիլիպինցի, շվեդ կամ այլ ազգի ներկայացուցիչ։

 3. Ինչպե՞ս կատարեցիք դերասանների ընտրույթունը, ի՞նչու հենց Շանթ Հովհաննիսյանին ընտրեցիք։

Շանթի հետ երրորդ համատեղ աշխատանքն էր սա: Կարծում եմ, որ Շանթը շատ  օրգանիկ դերասան է, մի քանի կոմպոնենտ կա, ես չեմ ցանկանում գաղտնիքները բացել, որ  ոչ մի դերասան չվիրավորվի հանկարծ և չմտածի, թե խելագարվել եմ: Ասեմ, որ շատ կարևոր է, երբ խաղընկերները զգում են միմյանց, ու տեսախցիկի առաջ կարողանում են ճիշտ և արագ կողմնորոշվել: Թատրոնում, օրինակ, շատ ավելի դժվար է, և այլ է պատկերը. դերասանը պիտի հմուտ լինի, փորձառու և բեմը, պահը զգալու հատկանիշներով օժտված լինի։ Շանթ Հովհաննիսյանը հենց այդ տիպի դերասանների թվին է պատկանում:

4. Որպես ռեժիսոր, ինչպե՞ս եք վերաբերվում հայկական հեռուստասերիալներին, չե՞ք կարծում, որ պետք է կայացած ռեժիսորը զբաղվի նկարահանման ողջ գործընթացով։

Ես այսպես կպատասխանեմ ձեզ: Անշուշտ, դուք տալիս եք մի հարց, որն էլ ունի տրամաբանական պատասխան: Այո, համամիտ եմ, բայց… Երբ կայացած ռեժիսորը փորձի նկարահանել հեռուստասերիալ, ապա դա բավականին ծախսատար կլինի: Ինչու՞, մի պարզ պատճառով, ոչ թե ռեժիսորին տրվող հոնորարն է բարձր, այլ՝ կատարած աշխատանքն է թանկ արժենում: Մի քանի դուբլ է արվում, առանց լույսերի նկարահանում չի արվում, և այդպես շարունակ... 
   
5․Ի՞նչ կարծիք ունեք դերասաններին տրվող կոչումների մասին: 

Բացարձակ տարբերություն չկա
Շարունակությունը՝ http://arxablog.blogspot.com/2017/03/blog-post.html

Комментариев нет:

Отправить комментарий