Մեր զրուցակիցն է «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ -ի նախագահ, իրավաբան և բանասեր, բազմազավակ մայր և պարզապես հրաշալի մարդ ու յուրօրինակ անհատականություն՝ Մարգարիտա Հովսեփյանը:
1. Ո՞վ է Մարգարիտա Հովսեփյանը որպես մայր և որպես տատիկ:
Որպես մայր և տատիկ ինձ այնքան էլ չեմ հավանում, քանի որ շատ քիչ ժամանակ եմ ունենում երեխաներիս հետ շփվելու համար: Ուստի, օրվա այն քիչ հատվածը, որը ինձ կապում է երեխաներիս հետ, աշխատում եմ լցնել սիրով և ջերմությամբ: Շատ եմ ուզում, որպեսզի որդիներս լինեն՝ գիտակից, ինտելեկտով բարձր, բարի, պարկեշտ, նպատակասլաց, և ամենակարևորը՝ պիտանի մարդիկ մեր երկրի համար: Թե որքանով ինձ կհաջողվի իրենց մեջ սերմանել նշված կարևոր հատկությունները, ժամանակը ցույց կտա:
2. Ժամանակակից քաղաքականությունը իրենից ներկայացնում է ոչ թե պայքար մարդկանց, այլ հասարակության մեջ: Ինչպե՞ս եք Դուք Ձեզ տեսնում այդ պայքարում:
Ես անձամբ շատ եմ հավատում արդարությանն ու ճշմարտությանը, ըստ իս ՝ դրանք են բարձրագույն բարոյական նորմերը: Միշտ պայքարել եմ, պայքարում եմ և պայքարելու եմ հանուն արդարության և ճշմարտության: Հայ ազգը պատկանում է աշխարհի հնագույն քաղաքակիրթ ժողովուրդների շարքին, սակայն այսօր իմ ժողովուրդը ապրում է ոչ այնքան արժանապատիվ կյանքով: Ես պայքարում եմ մեր երկրում կարգուկանոն հաստատելու համար, պայքարում եմ կիրթ, օրինակելի, քաջ, բարձր բարոյական գիտակցություն ունեցող հասարակություն ձևավորելու համար:
3. Որևէ հիշարժան դեպք կարո՞ղ եք պատմել ամուսնացած տարիներից: Կարծում եմ ամեն դեպքում սիրելով եք ամուսնացել: Ո՞ր քայլից հետո հասկացաք, որ սիրում եք տղամարդուն:
Շարունակությունը՝ https://arxablog.blogspot.com/2017/01/blog-post.html
Комментариев нет:
Отправить комментарий