пятница, 26 июля 2019 г.

«ՎԱՐԴԱՆԻ ՍԵՐՈՒՆԴ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀՀ-ՈՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկացնում է «Վարդանի սերունդ» երիտասարդաց միության ատենապետ Վովա Արզումանյանը, սույն թվականի հուլիսի 23-ին , միության կրտսեր խումբը ` արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանի գլխավորությամբ մեկնել են Հայաստան։
Խմբում ներառված են Ս.Վարդան եկեղեցու երգչախումբը (ղեկավարությամբ ` Է.Ղուլյանի և Ա. Բաղդասարյանի)։












Վ.Արզումանյանը մասնավորապես ասել է . - Սա հնարավորություն է մեր պատանիների համար , որպեսզի ճանաչեն իրենց հայրենիքը ։ Քանի որ շատերը չեն եղել լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում , Գառնիում և Գեղարդում , ապա սա լիովին հաջողված ու բովանդակալից այց է ։ Կարող եմ բնորոշել , որ շատ մեծ տպավորություններ են ստացել ինչպես պատասխանատունները , այնպես էլ սաները:









Ճանաչողական այցի մասին մանրամասն ` առաջիկայում։ Նյութը ` «Վարդանանք» լրատվական կայքի




Комментариев нет:

Отправить комментарий