Սույն թվականի հուլիսի 26-ին , Ճարտար քաղաքի տեղամասային հիվանդանոց են ժամանել «Հայ քրիստոնյա բժիշկների ասոցիացիայի» բժիշկները , որոնք տեղում բարեգործական հիմունքներով իրականացրել են մի շարք հետազոտություններ։ ՃԱՐՏԱՐՈՒՄ հետազոտվել է 50-ից ավել քաղաքացի,որոնցից մեկը բարեգործական շրջանակներում կվիրահատվի մոտ ամիսներս։
Բժիշկների խումբը կազմված էր սիրիահայերից և Երևանի բժիշկներից (Վիրաբույժ,պլաստիկ վիրաբույժ, սրտաբան) ,ինչպես նաև կատարել են ԷՍԳ հետազոտություններ ։ Հավելենք , որ բժիշկները կատարելու են վիրահատություններ Արցախում ` բարեգործական հիմունքներով։
Ճարտար քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, մանկաբույժ Հասմիկ Ղահրամանյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է , որ սա լավ հնարավորություն է մեր բնակիչների համար , որ նրանց բոլոր հիվանդությունները սխտորոշվեն տեղում։

Նյութը ` Վարդանանք լրատվական կայք
Комментариев нет:
Отправить комментарий