Վերջին ժամանակներս հրդեհները ահռելի չափերի են հասել , որը քրտնաջան քաղաքացու աշխատանքը ջուրն է նետում ։ Իսկ մինչե հրդեհները ` այդ վնասը մի քանի անգամ էլ կարկուտն է հասցրել ։ Չնայած մի շարք ձեռնարկված միջոցառումների` շարունակվում են հրդեհները։ Հուլիսի 19-ին Սոս և Մաճկալաշեն համայնքների ներքևի զոնաներում բռնկված հրդեհը տարածվել և հասել է մինչև բնակավայրերի խաղողայգիներ, 20-ին՝ նաև Ճարտարի Կլազին ձոր կոչվող տեղամասի այգիներ, որը ամբողջությամբ այրել է բերքատու այգիները, անգամ չթողնելով խաղողի մի նշույլ։ Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին հրդեհներ են բռնկվել Բերդաշենի տարածքում: Այրվել են խաղողի, նռան, նուշի և թթի այգիներ, եղևնիներ, չոր խոտածածկ և թփուտներով ծածկված տարածքներ, հնձած դաշտեր: Հուլիսի 21-ին Մարտունու Կոմսոմոլի Դարա կոչվող տեղամասում բռնկված հրդեհը տարբեր ուղղություններով տարածվել և հասել է Մարտունի քաղաքի արվարձաններ: Այրվել են չոր խոտով և թփուտներով ծածկված, հնձված դաշտեր, բոստան-բանջարանոցներ, խաղողի այգիներ, պտղատու և մրգատու ծառեր: Հուլիսի 21-ին հրդեհ է բռնկվել Ամարասի տարածքում, այվել են հնձած դաշտեր, չոր խոտածածկույթներ ու թփուտներ: Թեկուզ Մարտունու շրջանի ԱԻ բաժնի կողմից իրականացվում է համապատասխան ծառայություններ , սակայն հրդեհները օրեցօր ավելի են աճում ` վնաս հասցնելով մարդկանց բերքին։
Հրդեհների մասին տեղեկությունները` առաջիկայում։
Նյութը ` Վարդանանք լրատվականի
Комментариев нет:
Отправить комментарий