суббота, 27 июля 2019 г.

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔՈՒՄ


Արմատներով Արցախից Արմեն Սահակյանը օրեր առաջ, Ղազախստանի խոշոր քաղաքներից մեկում Ալմաթիում մասնակցել է երաժշտական մրցույթի, որտեղ անցել է եզրափակիչ, իսկ եզրափակչից դուրս է եկել փառահեղ հաղթանակով ժյուրիի անդամներին հիացնելով իր ելույթով։
Արմեն Սահակյանի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում իմացանք, որ Արմենը առաջին անգամը չի մասնակցում նման ծրագրերի ։ Նա նաև մասնակցել է այլ ծրագրերի , որտեղ ևս պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել ։ Արմենը իր խորին շնորհակալությունն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին , և շատ ուրախ է , որ ինքն Արցախ աշխարհի զավակ է։

Ղազախստանի կառավարության մակարդակով քաղաքի անունը Ալմաթի է, Ռուսաստանում դեռևս օգտագործվում է Ալմա Աթա անունը (սակայն լրատվամիջոցներում երկու տարբերակներն էլ օգտագործվում են):

Նյութը ` ՎԱՐԴԱՆԱՆՔ լրատվական կայքի

Комментариев нет:

Отправить комментарий