воскресенье, 22 сентября 2019 г.

«Սիրելու ժամանակ աչքերի մեջ մի նայեք, այն կկործանի ձեզ»-Անկեղծացել է ԱՐԽԱՆ

Արխա բլոգ մշակութային կայքի հիմնադիր տնօրեն Արամ Խաչատրյանը` ԱՐԽԱ-ն, ով իր գործունեության ընթացքում շատ մարդկանց է բացահայտել, այսօր իմ հյուրասրահում պատմում է իր գործունեության որոշ դրվագների, նախընտրությունների, տարբեր ոլորտներում ներգրավվածության ու էլի հետաքրքիր դրվագների մասին:  


1․ Խոսենք բեմական գործունեության, անցած ճանապարհի մեկնարկի մասին. Մարդիկ, միջավայր, բնություն. ի՞նչն էր, կամ ո՞վ էր, որ քեզ հաստատապես կանգնեցրեց արվեստի ճանապարհին:
Արվեստը չսիրել անհնար է, բայց այդ սերն ավելի արտահայտվեց, երբ հանդիպեցի երջանկահիշատակ դրամատուրգ Գևորգ Կարապետյանին, սակայն հետագայում ավելի մեծ անակնկալ էր նախատեսված` 15 տարեկանում` ավագ դպրոցում, հանդիպեցի դասղեկիս` Լարիսա Առաքելյանին, ով էլ մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Այսօր տեսնում եք նրա կերտած ԱՐԽԱ-ին: Չմոռանամ նաև, որ ընթացքում ստացել եմ նաև ուշադրություն դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանից և մի շարք ուսուցիչներից:

2․ Արամն ու ԱՐԽԱ-ն տարբեր են իրարից:

Բավականին... Արամն այդքան էլ համարձակ չէ և շփման ընթացքում գոռոզ է ու պարփակված: (ծիծաղում է): Արխայի դեպքը լրիվ ուրիշ է` շփվող, պահանջկոտ ու չնահանջող: Կարճ ասած՝ երկու ԵՍ-երի կռիվ:

         3․ Գրականությունը, ասմունքը լրացնու՞մ են քո այս պահին դերասանական արվեստով  չզբաղվելու բացը, թե՞ դրանք բոլորովին տարբեր սերեր են:

Ժամանակ առ ժամանակ բեմում լինելն ավելի է ստիպում կարոտել հանդիսատեսին, ծափերը... Այս պարագայում փորձում եմ ինչ, որ տեղ ինքնախաբեությամբ զբաղվել:

4․ Ի դեպ, սիրո մասին. Սերը քո կյանքում…

Ա՜խ (խորը հոգոցով և ժպիտով  շարունակում է)... մեծ ուրախությամբ ասեմ, որ այդ տեղը միշտ կարճ ժամանակով է թափուր մնացել: Այս պահին ևս կա, բայց ո՞նց և ինչպե՞ս կշարունակվի, ապագան ցույց կտա:

5․ Գրականության մասին.
         Ժամանակակից գրականությունը ինչի՞ մասին է: Հիմա֊ն քեզ համար ստեղծագործակա՞ն է:

Միշտ ստեղծագործական է, քանի որ դա այն ոլորտն է, որը  նորություն է սիրում` կառուցված հնի վրա:  Այսօր էլ ունենք լավ գրականություն, բայց դրանց մեջ կան նաև անպետք նյութեր, որոնք կխեղաթյուրեն  ապագան:

6․ Հիմա խոսենք Արամ Խաչատրյան  (Արխայի)  հետ՝ որպես Արխա բլոգ մշակութային կայքի հիմնադիր.
Ինչպե՞ս ծնվեց բլոգ ունենալու միտքը, ի՞նչ շարժառիթով  մարդիկ կարող են դառնալ բլոգի ընթերցող:

Բլոգ ունենալու միտքն անվերջ ուղեղիս մեջ է եղել: Դեռ վաղ տարիքից հանրային մարդկանց հետ սիրել եմ սոց. ցանցերով զրուցել, բայց եկավ մի պահ՝  հասկացա, որ այդ խոսակցությունները նման չեն սովորական զրույցների ու հաճախակի դիմացինս մտածում էր՝ հարցաքննում եմ իրեն։ Ուստի որոշեցի ունենալ այն հարթակը, որտեղ կբարձրաձայնվեն զրույցները։  Առաջինը դիմեցի ընկերներիս օգնությանը՝ նպատակս իրագործելու համար: Բլոգում չկան դեղին կամ սև մամուլի հետ առնչվող նյութեր, ինչի համար կարծում եմ՝  ընթերցողը մեծ բավականություն կստանա զրույցներից, հատկապես, որ դրանք հաճախ վարում են պրոֆեսիոնալները՝  նրանցից մեկն էլ Դուք եք սիրելի՜ Մանե, և անակնկալ էր Ձեր զրուցակցի աթոռին հայտնվել:

7․ Շնորհակալ եմ:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արխա Բլոգ մշակութային կայքի նախաձեռնությամբ անցկացվում է Unique Awards մրցանակաբաշխությունը: Խոսենք նաև այդ նախաձեռնության նպատակներից:

Բլոգի 3 տարին, երբ լրացավ պետք է նշեինք՝ տարբերվող ու հիշարժան առիթն էր պակասում: Հանդիպում ունեցանք պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանի հետ և զրուցյի ավարտին հասկացանք թե ի՞նչ է հարկավոր մեզ: Արվեց մրցանակաբաշխությունը` առավելությունը տալով փոքրերին: Սակայն երկրորդի ժամանակ շրջանակն ավելի մեծացավ: Երրորդը կլինի ավելի հետաքրքիր: Գուցե ոչ եկող տարի, բայց լինելուց ավելի հիշվող բան է կազմակերպվելու:

8․ Պրոդյուսրի կարգավիճակում ինչպե՞ս տեսար քեզ:

Անկեղծ դեռ ադապտացման փուլում եմ, բայց կարծում եմ՝ դժգոհություններ շատ չեն լինի հետագայում:

9. Մեր ընթերցողին կհետաքրքրի նաև քո գործունեության ևս մեկ շատ կարևոր դրվագ. Խոսենք  «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական ՀԿ ի գործունեության, նպատակների, գրանցած ձեռքբերումների և իհարկե այստեղ քո ներգրավվածության մասին.

Կենտրոնը բարեգործական է որտեղ կան շատ երեխաներկարիքավոր և հատուկ ուշադրության կարիք զգացող՝ հատկապես մանկական ուղեղային կաթվածով փոքրիկներՀանգստություն եմ զգում այնտեղգիտե՞ք:
Հանրային կապերի բաժնի ղեկավար եմ աշխատում և գոհ եմոր այդ պատասխանատու գործը վստահվել է ինձ:  Սիրում եմ ու գնահատում այն մարդկանց, ովքեր մեր փոքրիկների կողքին են՝ հանձինս Մարինե ԵգորյանիԿազմակերպությունում էլ սպասվում են նորանոր ծրագրերԻսկ օրեր անց կլինի պաշտոնական բացումը:
10. Զրույցը սկսեցինք գրականությունից, ավարտենք գրականությամբ. Գուցե երկտողո՞վ:

Պարզապես թույլ տվեք ասեմ. «Սիրելու ժամանակ աչքերի մեջ մի նայեք, այն կկործանի ձեզ»: (ժպտում է)


Հարցազրույցը Մանե Գասպարյանի


Комментариев нет:

Отправить комментарий