воскресенье, 24 ноября 2019 г.

Հայաստանն իմ տունն է, ու այստեղի խնդիրները իմ խնդիրներն են


Զրույց  Newspress լրատվական կայքի տնօրեն Արիանա Հովսեփյանի հետ
1․ Զրույցը սկսենք հետևյալով. Արիանա, թե՞ Արմենուհի... Ո՞րն է տարբերությունը:

Եթե պաշտոնական փաստաթղթերով` Արմենուհի, բայց բոլորը ինձ Արիանա գիտեն: Արիանան ինձ մնաց արտերկրից, երբ դժվարանում էին ասել Արմենուհի` այլընտրանք էին փնտրում, այդպես ծնվեց Արիանան և մնաց մինչև այսօր: Այն ինձ դուր է գալիս:

2․ Ինչպե՞ս որոշեցիք հիմնել Newspress լրատվական կայքը:

Այնպես չէ, որ Newspress կայքով եմ մտել լրատվական դաշտ: Մինչ այդ «Անդրադարձ» շաբաթաթերթն էի հիմնել: Այնտեղ ևս բավականին աղմկոտ հոդվածներ էին հրապարակվում: Իսկ երբ 2015 թվականին նորից ժամանել էի Հայասատան, տեսա, որ դաշտը լցվել է լրատվական կայքերով: Այդ շրջանում բացված կայքերից որոշներն այսօր չկան: Իսկ Newspress-ը հիմնվեց, աշխատում է ու հեղինակություն ունի: Նշանակում է իզուր չէր կայքը բացելու մտահղացումը:

3. Դժվար չէ՞ր, լինել մեկ այլ մասնագիտության ոլորտում, սակայն ղեկավարել մեդիա դաշտը:


Երբ քո առաջ նպատակներ ես դնում, գիտակցում ես, որ կարող են նաև դժվարություններ լինել, ու երբ դու այդ մասին գիտակցում ես, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում ու աննկատ անցնում: Կարևորը մեծ ցանկություն ունենալն է: Եթե վախենանք դժվարություններից, ապա միշտ տեղում կդոփենք, իսկ հարկավոր է` առաջ շարժվել...

4. Օրեր անց կսկսեք պարգևել ժպիտներ մի շատ մարդկանց. խոսքը թերևս «ՊԱՐԳԵՎԻՐ ԺՊԻՏ» ԲՀ-ի մասին է: Հիմնադրման ստեղծելու գաղափարը, նպատակը ո՞րն էր:




Արդեն ասացի, որ հարկավոր է առաջ գնալ: Կայքի ստեղծումից ի վեր բավականին մեծ թվով մարդիկ են մեզ դիմել իրենց խնդիրներով և խնդրել բարձրաձայնել դրանք: Սոցիալական խնդիրները միշտ գերիշխել են: Իհարկե հրապարակումներ են եղել, որոշ մարդկանց նաև հնարավորության սահմանում օգնել ենք: Ու որքան էլ փորձեինք ինչ-որ բանով օգնել, միևնույնն է` մի բան միշտ անկատար էր մնում: Հենց այստեղ էլ մտահղացում առաջացավ ժպիտ պարգևել: Իսկ ինչու՞  պարգևիր ժպիտ, որովհետև մարդիկ, ում օգնում էինք, սովորաբար ժպտում էին մեզ ու շնորհակալություն հայտնում: Հիմա որոշել ենք ավելացնել այդ ժպիտների քանակը:

5. Մեր օրերում կանայք ավելի ակտիվ են քաղաքականության մեջ: Կարո՞ղ ենք ասել, որ հիմնադրամի բացելը ինչ-որ տեղ պետական կառավարական մարմիններին ու շատ այլ անձանց որևէ բան ապացուցելն էր:

Արդեն ասացի, որ հիմնական նպատակը մարդկանց օգնելն է, իսկ մարդկանց օգնելը մենք մրցակցությունից դուրս ենք դիտարկում: Կառավարությունը պարտավոր է օգնել իր քաղաքացիներին, իսկ մեր գործունեությունը կլինի աջակցություն թե՛ դրա կարիքն զգացող քաղաքացիներին, թե՛ կառավարությանը, որը շատ հաճախ թերանում է իր պարտավորություններում: Մենք ուզում ենք ցույց տալ շատերին, որ ցանկության դեպքում հնարավոր է լինել նեցուկ ու հենարան:

6. Ձեր հարցազրույցներում, ուղիղ եթերներում հաճախ եք նշում, որ հիմնականում Հայաստանում չեք բնակվել և շարունակում եք ապրել օտար հողում: Խնդիրն էլի քաղաքականությա՞ն հետ էր կապված:


Ինչպես ասում են` ես մի ոտքով այնտեղ եմ, մյուսով` այստեղ: Գործի և հանգամանքների բերումով է այդպես: Բայց երբեք չեմ կտրվել իմ արմատներից, քանի որ Հայաստանն իմ տունն է, ու այստեղի խնդիրները իմ խնդիրներն են.  ես քաղաքականությունից երբեք չեմ փախել, դա ինձ չի վախեցնում: Եթե այդպես լիներ, ապա ես ․․․ շարունակությունը

воскресенье, 22 сентября 2019 г.

«Սիրելու ժամանակ աչքերի մեջ մի նայեք, այն կկործանի ձեզ»-Անկեղծացել է ԱՐԽԱՆ

Արխա բլոգ մշակութային կայքի հիմնադիր տնօրեն Արամ Խաչատրյանը` ԱՐԽԱ-ն, ով իր գործունեության ընթացքում շատ մարդկանց է բացահայտել, այսօր իմ հյուրասրահում պատմում է իր գործունեության որոշ դրվագների, նախընտրությունների, տարբեր ոլորտներում ներգրավվածության ու էլի հետաքրքիր դրվագների մասին:  


1․ Խոսենք բեմական գործունեության, անցած ճանապարհի մեկնարկի մասին. Մարդիկ, միջավայր, բնություն. ի՞նչն էր, կամ ո՞վ էր, որ քեզ հաստատապես կանգնեցրեց արվեստի ճանապարհին:
Արվեստը չսիրել անհնար է, բայց այդ սերն ավելի արտահայտվեց, երբ հանդիպեցի երջանկահիշատակ դրամատուրգ Գևորգ Կարապետյանին, սակայն հետագայում ավելի մեծ անակնկալ էր նախատեսված` 15 տարեկանում` ավագ դպրոցում, հանդիպեցի դասղեկիս` Լարիսա Առաքելյանին, ով էլ մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Այսօր տեսնում եք նրա կերտած ԱՐԽԱ-ին: Չմոռանամ նաև, որ ընթացքում ստացել եմ նաև ուշադրություն դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանից և մի շարք ուսուցիչներից:

2․ Արամն ու ԱՐԽԱ-ն տարբեր են իրարից:

Բավականին... Արամն այդքան էլ համարձակ չէ և շփման ընթացքում գոռոզ է ու պարփակված: (ծիծաղում է): Արխայի դեպքը լրիվ ուրիշ է` շփվող, պահանջկոտ ու չնահանջող: Կարճ ասած՝ երկու ԵՍ-երի կռիվ:

         3․ Գրականությունը, ասմունքը լրացնու՞մ են քո այս պահին դերասանական արվեստով  չզբաղվելու բացը, թե՞ դրանք բոլորովին տարբեր սերեր են:

Ժամանակ առ ժամանակ բեմում լինելն ավելի է ստիպում կարոտել հանդիսատեսին, ծափերը... Այս պարագայում փորձում եմ ինչ, որ տեղ ինքնախաբեությամբ զբաղվել:

4․ Ի դեպ, սիրո մասին. Սերը քո կյանքում…

Ա՜խ (խորը հոգոցով և ժպիտով  շարունակում է)... մեծ ուրախությամբ ասեմ, որ այդ տեղը միշտ կարճ ժամանակով է թափուր մնացել: Այս պահին ևս կա, բայց ո՞նց և ինչպե՞ս կշարունակվի, ապագան ցույց կտա:

5․ Գրականության մասին.
         Ժամանակակից գրականությունը ինչի՞ մասին է: Հիմա֊ն քեզ համար ստեղծագործակա՞ն է:

Միշտ ստեղծագործական է, քանի որ դա այն ոլորտն է, որը  նորություն է սիրում` կառուցված հնի վրա:  Այսօր էլ ունենք լավ գրականություն, բայց դրանց մեջ կան նաև անպետք նյութեր, որոնք կխեղաթյուրեն  ապագան:

6․ Հիմա խոսենք Արամ Խաչատրյան  (Արխայի)  հետ՝ որպես Արխա բլոգ մշակութային կայքի հիմնադիր.
Ինչպե՞ս ծնվեց բլոգ ունենալու միտքը, ի՞նչ շարժառիթով  մարդիկ կարող են դառնալ բլոգի ընթերցող:

Բլոգ ունենալու միտքն անվերջ ուղեղիս մեջ է եղել: Դեռ վաղ տարիքից հանրային մարդկանց հետ սիրել եմ սոց. ցանցերով զրուցել, բայց եկավ մի պահ՝  հասկացա, որ այդ խոսակցությունները նման չեն սովորական զրույցների ու հաճախակի դիմացինս մտածում էր՝ հարցաքննում եմ իրեն։ Ուստի որոշեցի ունենալ այն հարթակը, որտեղ կբարձրաձայնվեն զրույցները։  Առաջինը դիմեցի ընկերներիս օգնությանը՝ նպատակս իրագործելու համար: Բլոգում չկան դեղին կամ սև մամուլի հետ առնչվող նյութեր, ինչի համար կարծում եմ՝  ընթերցողը մեծ բավականություն կստանա զրույցներից, հատկապես, որ դրանք հաճախ վարում են պրոֆեսիոնալները՝  նրանցից մեկն էլ Դուք եք սիրելի՜ Մանե, և անակնկալ էր Ձեր զրուցակցի աթոռին հայտնվել:

7․ Շնորհակալ եմ:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Արխա Բլոգ մշակութային կայքի նախաձեռնությամբ անցկացվում է Unique Awards մրցանակաբաշխությունը: Խոսենք նաև այդ նախաձեռնության նպատակներից:

Բլոգի 3 տարին, երբ լրացավ պետք է նշեինք՝ տարբերվող ու հիշարժան առիթն էր պակասում: Հանդիպում ունեցանք պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանի հետ և զրուցյի ավարտին հասկացանք թե ի՞նչ է հարկավոր մեզ: Արվեց մրցանակաբաշխությունը` առավելությունը տալով փոքրերին: Սակայն երկրորդի ժամանակ շրջանակն ավելի մեծացավ: Երրորդը կլինի ավելի հետաքրքիր: Գուցե ոչ եկող տարի, բայց լինելուց ավելի հիշվող բան է կազմակերպվելու:

8․ Պրոդյուսրի կարգավիճակում ինչպե՞ս տեսար քեզ:

Անկեղծ դեռ ադապտացման փուլում եմ, բայց կարծում եմ՝ դժգոհություններ շատ չեն լինի հետագայում:

9. Մեր ընթերցողին կհետաքրքրի նաև քո գործունեության ևս մեկ շատ կարևոր դրվագ. Խոսենք  «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» Բարեգործական ՀԿ ի գործունեության, նպատակների, գրանցած ձեռքբերումների և իհարկե այստեղ քո ներգրավվածության մասին.

Կենտրոնը բարեգործական է որտեղ կան շատ երեխաներկարիքավոր և հատուկ ուշադրության կարիք զգացող՝ հատկապես մանկական ուղեղային կաթվածով փոքրիկներՀանգստություն եմ զգում այնտեղգիտե՞ք:
Հանրային կապերի բաժնի ղեկավար եմ աշխատում և գոհ եմոր այդ պատասխանատու գործը վստահվել է ինձ:  Սիրում եմ ու գնահատում այն մարդկանց, ովքեր մեր փոքրիկների կողքին են՝ հանձինս Մարինե ԵգորյանիԿազմակերպությունում էլ սպասվում են նորանոր ծրագրերԻսկ օրեր անց կլինի պաշտոնական բացումը:
10. Զրույցը սկսեցինք գրականությունից, ավարտենք գրականությամբ. Գուցե երկտողո՞վ:

Պարզապես թույլ տվեք ասեմ. «Սիրելու ժամանակ աչքերի մեջ մի նայեք, այն կկործանի ձեզ»: (ժպտում է)


Հարցազրույցը Մանե Գասպարյանի


среда, 14 августа 2019 г.

Բորիկ Բաղդասարյան-բանաստեղծություններ

















Անգամ չգիտես` որքան անգամներ
Քեզ որոնեցի իմ երազներում...

Քեզ, որ Աշխարհից` այս ապականված,
Գողացել, թաքցրել էի սրտիս մեջ ծածուկ,
Որ մնաս այնտեղ ընդմիշտ ապահով, անվնաս, տաքուկ...

Քեզ, որ պահել եմ սրտիս մեջ զգայուն,

Ու հուշերիս մեջ` վառ ու մշտարթուն...

Քեզ...ում թաքցրել եմ ամեն մի բառում`

Դեռ չարտաբերված,

Բաբախյունի մեջ`դեռ չբաբախած,
Արյանս ամեն մի կաթիլի մեջ, իմ զարկերակում,
Ընդմիշտ կորցրի իմ կարոտներում...

Դու, որ ծնվել ես էությանս մեջ

իմ հոգու ներսում,

Կմնաս հավետ խաղա՜ղ, գունավո՜ր իմ հեքիաթներում...

                    *************

Իմ Գիշերները այսուհետ պիտի

Քո Կարոտների գրկում գիշերեն...

Իսկ երազներս, երազանքներիս փեշերից կախված,
Լոկ քեզ երազեն...

2
Իմ Կարոտները միշտ էլ կմնան 

Հլու- հնազանդ իրենց տերերին...

Նրանք դարձել են Սպասումի գերին
Տեսիլք հուշերի ու գիշերների...

3

Իմ ջե՜րմ հուշերի մոմաթերթերից Կարոտներս են մեղմորե՜ն ծորում...

Իսկ խե՜նթ Կարոտիս փեթակներից լուռ`
Անգի՜ն հուշերս` քամվու՜մ ու հալվու՜մ...


               ************

Ու կգա մի օր`

Ես կչքանամ երկրի երեսից.

Ու էլ չեմ լինի. չեմ եղել ասես...
Ուր եկա անձայն ու լուռ հեռացա
Մթում թափառող ուրվականի պես...
Ուր ջահել կյանքս ապրեցի կարծես
Գեթ մի օր ապրող թիթեռնիկի պես...

Ու էլ չեմ լինի...չկամ արդեն ես...

Իմ որբ երգերը կմնան անտես...

Երգերս, որտեղ
Աշխարհ եմ կերտել ու Մարդահանդես...

Երգեր, որոնց մեջ մարդիկ կտեսնեն

Մարդկային Աշխարհ...

Աշխարհ, որի մեջ նրանք ապրում են
Խոնարհ, համերաշխ...
Որտեղ գիշերը լցված է լույսով,
Չարը բարությամբ, անհույսը` հույսով...
Ուր մարդը մարդուց խլելու տեղակ
Իրենն է տալիս` չխնայելով.
Սպանելու տեղակ
Իր կյանքն է տալիս` իրեն զոհելով...

Ու կհամոզվեն`

Իմ Մարդ Աշխարհում

Մարդն է հենց իշխում 
Իր Մարդ տեսակով...